Բաբկեն Առաքելյան

հայ պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Բաբկեն Նիկոլայի Առաքելյան (փետրվարի 1, 1912(1912-02-01)[1][2], Մրգաշատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 16, 2004(2004-08-16)[1], Երևան, Հայաստան), հայ հնագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս[4], 1959—1990 թթ. ՀԽՍՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն։

Բաբկեն Առաքելյան
Ծնվել էփետրվարի 1, 1912(1912-02-01)[1][2]
Մրգաշատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էօգոստոսի 16, 2004(2004-08-16)[1] (92 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և հնագետ
Գործունեության ոլորտհնագիտություն
Պաշտոն(ներ)տնօրեն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[2]
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1968)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1][2] (1954)
Տիրապետում է լեզուներինհայերեն[3]
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Բաբկեն Առաքելյանը ծնվել է 1912 թվականի փետրվարի 1-ին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում։ 1930-ական թվականների կեսերին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, այնուհետև 1936 թ. դարձել է Լենինգրադի համալսարանի ազատ ունկնդիր։ 1938 թվականին ընդունվել է Արմֆանի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան և ուսումնառության մի մասն անցկացրել Լենինգրադում՝ Հովսեփ Օրբելու գիտական ղեկավարությամբ։ 1941 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն նվիրված հայ միջնադարյան պատկերաքանդակների հետազոտությանը։

1942 թվականին Բ. Առաքելյանը զորակոչվել է բանակ, մինչև վերջ մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, պարգևատրվել տարբեր շքանշաններով և մեդալներով։ 1946 թվականին վերադարձել է Երևան։

1947 թվականին Առաքելյանը եղել է հասարակական գիտություների «Տեղեկագիր» ամսագրի խմբագիրը, 1949 թվականին վարել է ՀԳԱ պատմության ինստիտուտի հնագիտության և վիմագրության բաժինները։ 1954 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Քաղաքները և արհեստները Հայաստանում 9-13-րդ դարերում» երկհատոր մենագրությունը և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան։ 1957 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1959-1990 թթ. նա եղել է իր իսկ հիմնադրած ՀԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն[5]։ Երկար տարիներ ղեկավարել է Գառնիի, Արմավիրի, հին Արտաշատի հնագիտական պեղումների աշխատանքները։

1968 թվականին ընտրվել է Հայաստանի ԳԱ թղթակից անդամ, իսկ 1974 թվականին՝ ակադեմիկոս։ 1982-1990 թթ. գլխավորել է ակադեմիայի պատմության և տնտեսագիտության բաժանմունքի աշխատանքները։

Նա հեղինակ է ավելի քան 120 գիտական մեծ ու փոքր աշխատությունների[6][7][8]։ «Հայ ժողովրդի պատմություն» ութհատորյա ակադեմիական հրատարակության համահեղինակներից է։

Անդամակցություն խմբագրել

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1968) ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1974)

Պարգևներ խմբագրել

  • Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
  • ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր (1978, 1985)
  • Կարմիր դրոշի շքանշան
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
  • Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի շքանշան
  • Կարմիր աստղ շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի (2) շքանշան
  • ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Երկեր խմբագրել

  • Հայկական պատկերաքանդակները IV-VII դարերում, Երևան, 1949 ;
  • Գառնի, Հ. 1-3, Երևան, 1951-1962 (հ. 1-2, ռուսերեն, հ. 3 (համահեղինակ) ;
  • Քաղաքները և արհեստները Հայաստանում IX-XIII դարերում, հ. 1-2, Երևան, 1958-1964 ;
  • Հին Արտաշատ, Երևան, 1975 ;
  • Ակնարկներ Հին Հայաստանի արվեստի պատմություն, Երևան, 1976 ;
  • Аракелян Б. Н., Арташат, Е., 1982[6] ։

Խմբագրական կոլեգիայի անդամ խմբագրել

Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Հայ Ժողովրդի Պատմություն, Հ. 1.» ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտ. Երևան։ ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1971

Գրականություն խմբագրել

  • Բարխուդարյան Վ., Վաստակաշատ պատմաբան-հնագետը։ (Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Բ.Ն. Առաքելյանի ծննդյան 70-ամյակի առթիվ)։ Սովետական Հայաստան, 1982, 3 փետրվարի։
  • Թումանյան Հ. Ե., Տեղեկագիր հասարակական գիտությունների, ՀՍՍՌ ԳԱ.,1959, № 3. - էջ 73-77։ Առաքելյան Բ.Ն. Քաղաքները և արհեստները Հայաստանում X-XIII դարերում. Հ. 1. - Եր.։ ՀԽՍՀ ԳԱ հրատ. - 1958, 376 էջ, 76 թ. նկ., Գրախոսություն։
  • Կարախանյան Գ.Հ., Բազմավաստակ գիտնականը։ (Հայկական ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ Բաբկեն Առաքելյանի ծննդյան 60-ամյակի առթիվ)։ Լրաբեր հաս. գիտ., ՀԽՍՀ ԳԱ. - 1971, № 12, էջ 80-81։
  • Կարախանյան Գ.Հ., Հայաստանի պատմության և մշակույթի ականավոր հետազոտողը։ (ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Բ.Ն. Առաքելյանի ծննդյան 70-ամյակը)։ Լրաբեր հաս. գիտ., ՀԽՍՀ ԳԱ. - 1982, № 2. - էջ 96-99։
  • Կարախանյան Գ.Հ., Հայագիտության երախտավորը։ (Հայկական ՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ Բ.Ն. Առաքելյանի ծննդյան 60-ամյակի առթիվ)։ Սովետական Հայաստան, 1972, 1 փետրվարի։
  • Հակոբյան Ս., Տեղեկագիր հասարակական գիտությունների / ՀՍՍՌ ԳԱ. - 1952. - № 3. - էջ 105-109։ Առաքելյան Բ.Ն. Հայաստանի պատկերաքանդակները IV-VII դարերում. Եր., ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1948, 128 էջ։
  • Հովնաթան Հ., Անմնացորդ նվիրումով։ [Բ.Ն. Առաքելյանի մասին]։ Հայրենիքի ձայն, 1971, 24 նոյեմբերի, էջ 4։
  • Մնացականյան, Ա Շ., Պատմաբանասիրական հանդես, ՀԽՍՀ ԳԱ, 1965, № 4. - էջ 259-265։ Առաքելյան Բ.Ն. Քաղաքները և արհեստները Հայաստանում. Հ. 1, Եր., 1958-1964:
  • Պարսամյան Վ.Ա., Հայագիտական վաստակով։ [Բ.Ն. առաքելյանի ծննդյան 70-ամյակի առթիվ]։ Հայրենիքի ձայն, 1982, 10 փետր., էջ 4։
  • Տիրացյան Գ.Ա., Բ.Ն. Առաքելյան։ (Ծննդյան 60-ամյակի առթիվ)։ Պատմաբանասիր. հանդես, ՀԽՍՀ ԳԱ, 1972, № 1, էջ 286։
  • Տիրացյան Գ.Ա., Բաբկեն Առաքելյան։ (Ծննդյան 80-ամյակի առթիվ)։ Պատմաբանասիրական հանդես, ՀՀ ԳԱԱ, 1992, էջ 195-196։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
  5. «Ով ով է հայեր. Կենսագրական հանրագիտարան», հատոր առաջին, Երևան,2005։
  6. 6,0 6,1 «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Բաբկեն Առաքելյան». Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
  7. Առաքելյան, Բաբկեն Նիկոլայի (1968). Марр и вопросы арменоведения. ՀՍՍՀ ԳԱ հրատ.
  8. Առաքելյան, Բաբկեն Նիկոլայի (1984). Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները. IX-XIII դարերի խաչքարերը. ՀՍՍՀ ԳԱ հրատ.

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 534