Իգիթ Ղարիբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղարիբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իգիթ Գարեգինի Ղարիբյան (դեկտեմբերի 1, 1937, Մեղրաձոր, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 16, 2020[1]), հայ պատմաբան, հնագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (2005):
Իգիթ Ղարիբյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1937 Մեղրաձոր, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 16, 2020[1] (82 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պատմաբան և հնագետ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1965) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1996) և պրոֆեսոր (2005) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԻգիթ Ղարիբյանը ծնվել է Կոտայքի մարզի Հրազդանի շրջանի Մեղրաձոր գյուղում[2]։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1947 թվականին ընդունվել և 1957 թվականին ավարտել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցը։ 1957-1960 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1960-1965 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 1965-1968 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ 1970 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Լոռե ամրոցը և նրա պեղումները» թեմայով։ 1974 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում։ 1986 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Գլաձոր (տեղադրությունը, պեղումները, վիմագրերը)» թեմայով։ 1968 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում։ 2001-2004 թվականներին եղել է ԵՊՀ հնագիտության, 2005 թվականից մինչև 2009 թվականը՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ[3], 2000 թվականին՝ Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ[4]։ 2003 թվականից համատեղությամբ աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի Միջնադարյան Հնագիտության բաժնում։ 2005 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։
Գիտահետազոտական գործունեությունը
խմբագրելԻգիթ Ղարիբյանի աշխատանքները վերաբերում են միջնադարյան Հայաստանի պատմությանը, Լոռե բերդաքաղաքի, Թանահատի վանական համալիրի, Բջնի բերդի և այլ վայրերի հնագիտական պեղումների արդյունքներին[5]։ Իգիթ Ղարիբյանը հնագիտական արշավախմբեր է ղեկավարել Կյուրիկյանների մայրաքաղաք Լոռե քաղաք-ամրոցում (1966-1974), Թանահատի վանական համալիրում (1970-1982) և Բջնի ամրոցում (1977-1980 և 2003-2007 թվականներ)։ Մասնակցել է նաև Դվինի, Արմավիրի, Գառնիի, Սպիտակի և Լճաշենի հնագիտական պեղումներին։ Իգիթ Ղարիբյանը հեղինակ է Միջնադարյան Հայաստանի պատմությանը, հնագիտությանը, վիմագրությանը, ճարտարապետությանը և նյութական մշակույթին վերաբերող շուրջ 70 հոդվածների և 4 մենագրությունների։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական երկու ատենախոսություն։ Իգիթ Ղարիբյանը զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում (Երևանում, Ստեփանակերտում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Լոս Անջելեսում, Թբիլիսիում, Բաթումիում, Աշխաբադում)։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- Մովսես Խորենացու մեդալ
- ԵՊՀ «Ոսկե մեդալ», 2007
- ԵՊՀ «Վաստակագիր», 2014
Երկեր
խմբագրել- Գլաձոր (տեղադրությունը, պեղումները, վիմագիր արձանագրությունները), Երևան, 1983 թվական, 244 էջ։
- Հրաշագործ սուրբ Գեղարդը, Երևան, 2003 թվական, 62 էջ։
- Լոռե բերդաքաղաքը և նրա պեղումները, Երևան, 2009 թվական, 282 էջ։
- Արծափ - Մեղրաձոր, Երևան, 2006 թվական, 536 էջ։
- Հովհանավանքը և Մուղնու սուրբ. Գևորգ վանքը ըստ Զաքարիա Սարկավագի, «Տարեգիրք», Երևանի պետական համալսարան, պատմության ֆակուլտետ, Երևան, 2005 թվական, էջ 188-201։
- Հրաշագործ սուրբ Գեղարդը «Աստվածաշնչական Հայաստան», Երևան, 2005 թվական, էջ 211-233։
Գրականություն
խմբագրել- Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդ. Գ. Մինասյան, Երևան, ԵՊՀ, 2009, էջ 183-184։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է պատմաբան, հնագետ Իգիթ Ղարիբյանը
- ↑ «Նշանավոր մարդիկ Հրազդանի տարածաշրջանից». www.hrazdanmuseum.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Իգիթ Գարեգինի Ղարիբյան». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Ղարիբյան, Իգիթ Գարեգինի». haygirk.nla.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգիթ Ղարիբյան» հոդվածին։ |