Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահանավանք (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննավանք (այլ կիրառումներ)

Վահանավանք նաև Հովհաննավանք[1], միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից 7 կմ արևմուտք՝ Ողջի գետի աջ կողմում, Տիգրանասարի լանջին։

Վահանավանք
Վահանավանքը
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Սյունիքի մարզ, Կապանի մոտ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՍյունյաց թեմ
Հիմնական ամսաթվերը10-րդ դար
Կազմված էԵկեղեցի-տապանատուն Սբ. Աստվածածին և սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ10-րդ դար
Կառուցման ավարտ11-րդ դար
Հիմնադրված10-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Vahanavank Վիքիպահեստում

Վանական համալիրի առաջին կառույցը՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 911 թվականին՝ Տաթևի վանքի հանդիսավոր օծումից հինգ տարի անց։ Կառուցումը հովանավորել է Սյունիք նահանգի Բաղք գավառի իշխան Ձագիկի որդի Վահան Սյունին, ով եկեղեցուն նվիրաբերում է հսկայական կալվածքներ։ Ավելի ուշ՝ 11-րդ դարի երկրորդ կեսին, Վահանավանքի մոտ կատարվում են նոր կառուցումներ, մեծ եկեղեցուց 25 մետր հեռու կառուցվում է մի ավելի փոքր եկեղեցի՝ սուրբ Աստվածածինը։ Նրա արևելյան պատի ներսի կողմում, հիմքին մոտ գտնվող քարերից մեկի վրա պահպանվել է 1086 թվականին վերաբերվող մի արձանագրություն, որտեղ խոսվում է այդ եկեղեցու կառուցման մասին։

Վանքն ունեցել է շուրջ 100 միաբան, կից գործել է վանական դպրոցը, որի սաներից էր եղել եկեղեցու հիմնադիր Վահանի եղբորորդի Վահան Ա Սյունեցին։

Վահանավանքում են գտնվում Վահան իշխանի, Սահակ Սևադա Բ-ի, Սոփի թագուհու, Սյունիքի գահերեց իշխան Աշոտի, նրա թագակիր որդիներ Սմբատ Բ-ի և Գրիգոր Ա-ի, ինչպես նաև Սյունիքի թագավորության մնացած չորս թագավորների, Վաչագան իշխանի մայր Խաշուշի գերեզմանները։

1966 թվականից կատարվում են պեղումներ, իսկ 1978 թվականից՝ վերականգնողական աշխատանքներ[2]։ 2006-2009 թվականներին իրականացված վերականգնման աշխատանքների արդյունքում ամբողջովին վերականգնվել են սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և նրան կից գավիթը։ Սյունասրահը մասնակիորեն է վերականգնվել։ Համալիրի երկհարկ եկեղեցին՝ սուրբ Աստվածածինը, վերականգնվել է խորհրդային տարիներին։

Արձանագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Գ.Մ. Գրիգորյան, Վահանավանք (պատմահնագիտական ուսումնասիրություն), Երևան, «Զանգակ-97», 2007, 192 էջ (գրքում զետեղված են ուսումնասիրության հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակները)։
  • Ստ. Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986։
  • Ս. Մնացականյան, Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Երևան, 1960։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 255, էջեր 255 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։
  2. Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք». էջ 202-203.

Արտաքին հղումներ

խմբագրել