Պավել Ավետիսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Պավել Սեդրակի Ավետիսյան (նոյեմբերի 20, 1957[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, հնագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (2014 թ.): ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2014 թ.)[2]: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն (2006 թվականից)։
Պավել Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1957[1] (65 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պատմաբան և հնագետ |
Հաստատություն(ներ) | Հնագիտության և ազգագրության ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
Պավել Ավետիսյանը ծնվել է Թբիլիսիում 1957 թվականին։ 1980 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1993 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ 2006 թվականից զբաղեցնում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնը[3]։ Հայաստանի միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի փոխնախագահն է, Հայաստանի մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի և փորձագիտական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդի նախագահ (2010 թ.):
2004 թվականից Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի ղեկավարն է (NRS, Lion, Maison de l’Orient et de la Mediterranee), 2009 թվականից՝ Հայ-ֆրանսիական միջազգային համատեղ լաբորատորիայի ղեկավար (LIA, CNRS), 2012 թվականից ղեկավարում է հայ-ամերիկյան հնագիտական արշավախումբը։
Հիմնական աշխատությունները նվիրված են Հայկական լեռնաշխարհի, Առաջավոր Ասիայի հնագիտական ուսումնասիրության հարցերին, լեռնաշխարհի հնագիտական մշակույթների փուլաբաժանման համակարգի մշակմանը, սոցիալական էվոլյուցիայի առանձնահատկություններին։ Հեղինակ է գիտական հոդվածների, մենագրությունների։
ՊարգևներԽմբագրել
- Մովսես Խորենացու մեդալ, 2011 թ.
ԶեկույցներԽմբագրել
- "Ceramics in Transitions. Chalcolithic Though Iron Age in the Highlands", New York (2003)
- "Archaeology, Ethnology and Folklore of the Caucasus", Yerevan, (2003)
- "Mythical Landscapes Then and Now", Yerevan, (2005)
- "Von Majkop bis Trialeti"` Բեռլին, (2006)
- "Archaeology of Armenia in regional context", Yerevan, (2009)
- Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով, Երևան (2013)
- Environment and Societies in the Southern Caucasus during the Holocene, Լիոն (2013)
- "Current Practices in Armenian Studies: The Creation and Visibility of New Knowledge", Los Angeles (2014)
- Religious interactions in Ancient Armenia 8th c. BC - 5th c. AD VIIIe siècle av. J.-C. – V siècle ap. J-.C., Փարիզ, (2015)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.sci.am/membersview.php?id=539&langid=2
- ↑ Armenia National Academy of Sciences of։ «National Academy of Sciences of Armenia»։ www.sci.am։ Վերցված է 2016-10-07
- ↑ «Պավել Ավետիսյան»։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ։ Վերցված է 2016-10-07