Հայկ Ավետիսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Ավետիսյան (այլ կիրառումներ)
Հայկ Գրիգորի Ավետիսյան (մայիսի 1, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազգագրագետ, հնագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2003)։
Հայկ Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1956 (68 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | ազգագրագետ, հնագետ և ուսուցիչ |
Հաստատություն(ներ) | Հնագիտության և ազգագրության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1983) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (2002) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1956 թվականի մայիսի 1-ին Երևանում։ 1973 թ. ավարտել է Երևանի թիվ 118 միջնակարգ դպրոցը, ապա ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, որն ավարտել է 1983 թ.։ Այնուհետև նույն թվականին ընդունվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի հեռակա ասպիրանտուրա։ 1985 թվականից դասախոսել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1989 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1995-2003 թթ. եղել է ԵՊՀ գիտքարտուղար։ 2003 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 2004-2009 թթ. եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան։ 2009 թվականից Երևանի պետական համալսարանի Հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչն է։
Գիտահետազոտական գործունեությունը
խմբագրելՀայկ Ավետիսյանը հայտնի է որպես հմուտ հնագետ։ Նա գործուն մասնակցություն է ունեցել Թալինի, Օշականի, Արենիի պեղումներին, ղեկավարել Արագածի, Արամուսի, Այգեշատի հնագիտական արշավախմբերը։ Հայկ Ավետիսյանը հեղինակ է Հայաստանի և Առաջավոր Ասիայի մ. թ ա. առաջին հազարամյակի կեսի մշակույթին նվիրված հրապարակումների։ Այս հետազոտություններում նա հմտորեն համադրելով հնագիտական և պատմագիտական նյութը՝ հանգել է մի շարք կարևորագույն հետևությունների։ Պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը մասնակցել է հանրապետական և միջազգային մի շարք գիտաժողովների Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում և այլուր։ Հարավային Կովկասի նմանօրինակ հաստատությունների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում պրոֆեսոր Հայկ Ավետիսյանի ղեկավարությամբ արդյունաշատ աշխատանքներ իրականացնող ԵՊՀ հնագիտության գիտահետազոտական լաբորատորիան։ Հայկ Ավետիսյանի ղեկավարությամբ մեծապես ընդլայնվեցին ԵՊՀ պատմության ֆակուլտետի, մասնավորապես՝ Հնագիտության և Ազգագրության ամբիոնի միջազգային կապերը (Ինսբրուկի, Կալիֆորնիայի համալսարաններ)։ Այդ կրթօջախների մասնակցությամբ պեղումներ են իրականացվել ՀՀ Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում և այլուր։ Պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը մի շարք գիտական խորհուրդների անդամ է, միջազգային հնագիտական արշավախմբերի գիտական ղեկավար, գիտական ամսագրի խմբագիր։
Պարգևներ
խմբագրել- Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ, 2006:
Երկեր
խմբագրել- Արամուս, Հալեպ, 2012, 66 էջ - http://www.armin.am/images/menus/1093/Av-Aramus1.pdf
- Արագած (Ուրարտական ամրոցի պեղումներ), Երևան, 2001, 232 էջ։
- Հայկ Ավետիսյան, Արսեն Բոբոխյան, Ուրարտուի հնագիտություն (ամրոց–բնակավայրեր և դամբարանային համալիրներ), Երևան, 2010, 216 էջ։
- Հայկ Ավետիսյան, Արտակ Գնունի, Արսեն Բոբոխյան, Գագիկ Սարգսյան, Բրոնզ–երկաթեդարյան Սյունիքի սրբազան լանդշաֆտը, Երևան, 2015։
- Հայկ Ավետիսյան, Պավել Ավետիսյան, Արարատյան դաշտի մշակույթը մ. թ. ա. XI – VI դարերում, Երևան, 2006, 396 էջ։
- Արագածի և Արամուսի պաշտամունքային կառույցներն ու քարակոթողները, «Բանբեր Երևանի համալսարանի», Երևան, 2002, թիվ 2, էջ 52-56։ - http://ysu.am/files/06H_Avetisyan.pdf Արխիվացված 2018-05-08 Wayback Machine
Գրականություն
խմբագրել- Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդիկ Մինասյան, Երևան, 2009, էջ 152-153։
Արտաքին հղումներ
խմբագրել- Հայկ Ավետիսյան Արխիվացված 2016-07-22 Wayback Machine
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Ավետիսյան» հոդվածին։ |