Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա

(Վերահղված է ՀՀ ԳԱԱից)

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան, ԳԱԱ կամ ՀՀ ԳԱԱ հապավումով, բարձրագույն պետական ինքնակառավարվող ոչ առևտրային հաստատություն է, որի նախագահությունը գտնվում է Երևանում։

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Изображение логотипа
ՀապավումՀՀ ԳԱԱ
Տեսակգիտությունների ակադեմիա և ազգային ակադեմիա
Հիմնադրվել էնոյեմբերի 10, 1943[1]
Անդամ էՄիջազգային գիտական խորհուրդ[2], միջակադեմիական համագործակցություն[3], Ասիայի գիտությունների ակադեմիաների և հասարակությունների ասոցիացիա[4] և բոլոր եվրոպական ակադեմիաները[5]
ՆախագահԱշոտ Սաղյան
Աշխատակիցներ4500 մարդ
Ակադեմիկոսներ99
Թղթ․ անդամներ20
Գիտ․ դոկտորներ335
Գիտ․ թեկնածուներ1156
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Հասցեք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 24
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան
Կայքsci.am(հայ.)(անգլ.)(ռուս.)
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա (Հայաստան)##
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա (Հայաստան)
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Հայաստան
 National Academy of Sciences of Armenia Վիքիպահեստում

Այն կազմակերպում և իրականացնում է հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ, և համակարգում է հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները։ ԳԱԱ-ն նաև ծառայում է որպես Հայաստանի իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդական։

ՀՀ ԳԱԱ-ն 1943 թվականին հիմնադրված Հայաստանի գիտությունների ակադեմիայի իրավահաջորդն է դարձել 1993 թվականից։

Պատմություն Խմբագրել

1943 թվականի նոյեմբերի 10-ին[6] հիմնադրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիան՝ 1935 թվականից գործող ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի (ԱրմՖԱՆ հապավումով) հիման վրա։ Նրա հիմնադիր ակադեմիկոսներն են եղել Հովսեփ Օրբելին, Ստեփան Մալխասյանցը, և Վիկտոր Համբարձումյանը։ Հովսեփ Օրբելին ընտրվել է ԳԱԱ-ի առաջին նախագահ և նախագահել մինչև 1947 թվականը, որից հետո ԳԱԱ նախագահ է դարձել Վիկտոր Համբարձումյանը մինչ 1993 թվական։

1993 թվականին, Հայաստանի գիտությունների ակադեմիան վերանվանվել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի, և այդ թվականից մինչ 2007 թվական նրա նախագահն է եղել Ֆադեյ Սարգսյանը, իսկ 2007 թվականի փետրվարի 19–ին այդ պաշտոնում ընտրվել է Ռադիկ Մարտիրոսյանը։ 2021 թվականի հուլիսի 28-ից այդ պաշտոնում ընտրվել է Աշոտ Սաղյանը։

2005 թ. ակադեմիան վերանվանվել է «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

2011 թ. դեկտեմբերի 29-ին Հայաստանի Կառավարության որոշմամբ «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվել է «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպության։

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը կառուցվել է 1955 թվականին։ Շենքը վերանորոգվել է 2009 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով[7]։

Կառուցվածք Խմբագրել

Ակադեմիան ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր են հանդիսանում պետական և մասնավոր հիմնադրամներից տրամադրված, ինչպես նաև հանրապետության և այլ պատվիրատուների հետ կնքած պայմանագրերի արդյունքում ստացվող գումարները։

ՀՀ ԳԱԱ-ն 50-ից ավելի գիտական ինստիտուտների, հաստատությունների, ձեռնարկությունների, և այլ կազմակերպությունների միավորումը և նախագահության միասնությունն է։

Այն ունի գիտության բնագավառների հինգ բաժանմունքներ՝

Սույն գիտությունների բաժանմունքներում գործում են տարբեր գիտական ուղղությունների խորհուրդներ, իսկ ԳԱԱ-ի նախագահության առընթեր նաև գոյություն ունեն գիտահրատարակչական խորհուրդ, հաշվողական տեխնիկայի հանձնաժողով, էներգետիկայի պրոբլեմային գիտական խորհուրդ, և Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով։

ԳԱԱ Նախագահությանն առընթեր գործում են՝ [[[12]րան|Հիմնարար գիտական գրադարանը]], Գիտակրթական միջազգային կենտրոնը[13], «Գիտություն» հրատարակչական-արտադրական միավորումը, տպարանը, ՀՀ ԳԱԱ գիտության զարգացման հիմնադրամը[14], Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը, Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի շնորհման միջազգային կոմիտեն, Հայկական ազգային տեղեկատվական կետ HORIZON 2020-ը, Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցը։

Անձնակազմ Խմբագրել

Ակադեմիան ունի ավելի քան 4500 աշխատակից, որոնցից 99-ը ակադեմիկոսներ, 20-ը թղթակից անդամներ, 335-ը գիտության դոկտորներ, և 1156-ը գիտության թեկնածուներ են։ Ակադեմիան նաև իր կազմում ունի 3 պատվավոր անդամ, 24 արտասահմանյան անդամ և 24 պատվավոր դոկտոր։

Կառավարում Խմբագրել

ՀՀ ԳԱԱ-ն կառավարվում է ակադեմիայի ընդհանուր ժողովի կողմից, որն ընդրգրկում է ակադեմիայի իսկական անդամներին, թղթակից անդամներին և գիտական կազմակերպությունների տնօրեններին։

ԳԱԱ-ի նախագահներ Խմբագրել

Նախագահի անուն Նախագահության ժամանակաշրջան
Հովսեփ Օրբելի 1943–1947
Վիկտոր Համբարձումյան 1947–1993
Ֆադեյ Սարգսյան 1993–2007
Ռադիկ Մարտիրոսյան 2007–2021
Աշոտ Սաղյան 2021-ից

Ղեկավարություն Խմբագրել

Նախագահ Խմբագրել

Սաղյան Աշոտ Սերոբի (ապիրիլի 7, 1957թ), քիմիկոս-օրգանիկ, քիմիական գիտությունների դոկտոր(1997), պրոֆեսոր(2003), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (թղթակից անդամ՝ 2006 թվականից), 2021 թվականի հուլիսի 28-ից՝ ՀՀ ԳԱԱ նախագահ։

1978 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1979 թվականից ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն (նախկինում ԽՍՀ մանրէաբանական արդյունաբերության Նախարարության «Ամինաթթուների տեխնոլոգիական ԳՀԻ»), 1986 թվականից Կենսատեխնոլոգիա ԳՀԻ ամինաթթուների նմանակների և ածանցյալների սինթեզի լաբորատորիայի վարիչ, 2000 թվականից՝ տնօրեն, միաժամանակ, 2003 թվականից՝ ԵՊՀ դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ, 2001 թվականից՝ ՉԺՀ Սինցզյանի մարզի ԳԱ Մանրէաբանության ինստիտուտի գիտական խորհրդատու և ամինաթթուների ասիմետրիկ սինթեզի լաբորատորիայի հիմնադիր-ղեկավար։

Փոխնախագահ Խմբագրել

Հրանտ Մաթևոսյան (ծնված 1947, Երևան), ՀՀ ԳԱԱ ակադեմիայի քարտուղար՝ 2011 թվականից։ Ռադիոֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտական դոկտոր (1997), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2010), ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (2011 թվականից), Գիտության զարգացման հիմնադրամի տնօրեն (2007 թվականից), Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տեսական ֆիզիկայի բաժնի վարիչ (2006 թվականից)։ Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը (1970)։ Աշխատանքները վերաբերում են պլազմայի ու պլազմանման միջավայրերի, լիցքավորված մասնիկների փնջերի ու արտաքին էլեկտրամագնիս, դաշտերի փոխազդեցությանը։

Ակադեմիկոս-քարտուղար Խմբագրել

Իշխանյան Արթուր Միքայելի (ծնված 1960, գ. Շոշ (ԼՂՀ)), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար՝ 2011 թվականից։ Ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտական դոկտոր (2004), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006), ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (2021 թվականից), ՀՀ ԳԱԱ «Մաշտոց» ճարտարագիտական կենտրոնի գիտքարտուղար (1994-2005թթ.), ՀՀ ԳԱԱ «Մաշտոց» ճարտարագիտական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար (2005-2006թթ.), ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի «Նյութական ալիքների ֆիզիկայի» լաբորատորիայի վարիչ (2007թ.-ից)։ Աշխատանքները վերաբերում են պլազմայի ու պլազմանման միջավայրերի, լիցքավորված մասնիկների փնջերի ու արտաքին էլեկտրամագնիս, դաշտերի փոխազդեցությանը։

Միջազգային գիտական համագործակցություն Խմբագրել

ՀՀ ԳԱԱ գիտական համագործակցության պայմանագրեր ունի մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների հետ, որոնք են Ռուսաստանը, Վրաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Թուրքմենստանը Archived 2021-11-02 at the Wayback Machine., Հունգարիան, Չինաստանը, և Մեծ Բրիտանիան։

ՀՀ ԳԱԱ-ի ներքո գտնվող գիտահետազոտական ինստիտուտները նաև գիտական համագործակցական լայն կապեր ունեն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նեդեռլանդների, Իսրայելի, Իրանի, Կիպրոսի, Մեքսիկայի և այլ երկրների գիտական կենտրոնների հետ։

ՀՀ ԳԱԱ գիտնականները նաև իրենց մասնակցությունն են բերում միջազգային մի շարք հիմնադրամների և այլ կազմակերպությունների գիտական ծրագրերին։

Հրատարակչական գործունեություն Խմբագրել

 
«Գիտություն» թերթ

ՀՀ ԳԱԱ հրատարակվող գիտական տպագիր և էլեկտրոնային ամսագրեր.

  1. ՀՀ ԳԱԱ զեկույցներ
  2. ՀՀ ԳԱԱ տեղեկագիր․ Երկրի մասին գիտություններ
  3. ՀՀ ԳԱԱ տեղեկագիր․ Մաթեմատիկա
  4. ՀՀ ԳԱԱ տեղեկագիր․ Մեխանիկա
  5. ՀՀ ԳԱԱ տեղեկագիր․ Ֆիզիկա
  6. ՀՀ ԳԱԱ և ՀՊՃՀ տեղեկագիր. Տեխնիկական գիտություններ
  7. Հայաստանի քիմիական հանդես
  8. Հայաստանի կենսաբանական հանդես
  9. Հայաստանի բժշկագիտություն (հանդես)
  10. Պատմաբանասիրական հանդես
  11. Լրաբեր հասարակական գիտությունների
  12. Աստղաֆիզիկա (հանդես)
  13. Արվեստագիտական հանդես
  14. Բանբեր հայագիտության
  15. Հայկական տնտեսագիտական հանդես
  16. Նեյրոքիմիա (հանդես)
    ՀՀ ԳԱԱ հրատարակվող գիտական էլեկտրոնային հանդեսներ՝
  17. Ֆիզիկայի հայկական հանդես
  18. Հայկական մաթեմատիկական հանդես
  19. Հիմնարար հայագիտություն

Ակադեմիան 1993 թվականից նաև հրատարակում է «Գիտություն» թերթը։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. Постановление Совнаркома Армянской ССР «Об организации Академии наук Армянской ССР». 10 ноября 1943 г.
  2. https://council.science/member/armenia-national-academy-of-sciences-of-the-republic-of-armenia/
  3. https://www.interacademies.org/network/member-academies
  4. http://aassa.asia/member/academies.php
  5. https://allea.org/members
  6. ИнфоРост Н. П.։ «Постановление Совнаркома Армянской ССР «Об организации Академии наук Армянской ССР». 10 ноября 1943 г.»։ docs.historyrussia.org։ Վերցված է 2022-11-11 
  7. «Գիտությունների ազգային ակադեմիայում հիմնանորոգումից հետո վերաբացվեց նիստերի դահլիճը»։ Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 26–ին 
  8. «ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ»։ Վերցված է 2022-11-25 
  9. «Institute of Oriental Studies»։ Վերցված է 2022-11-25 
  10. «Հր․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ»։ Վերցված է 2023-01-23 
  11. «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ»։ Վերցված է 2022-11-25 
  12. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան»։ Վերցված է 2023-01-23 
  13. «ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն»։ Վերցված է 2023-01-23 
  14. «ՀՀ ԳԱԱ գիտության զարգացման հիմնադրամ»։ Վերցված է 2023-01-23 

Արտաքին հղումներ Խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 213