Բացել գլխավոր ցանկը

Գրիգոր Հակոբի Արեշյան (հունվարի 1, 1881(1881-01-01), Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 23, 1957(1957-04-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ։ Պրոֆեսոր (1928), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935

Գրիգոր Արեշյան
Ծնվել էհունվարի 1, 1881(1881-01-01)
Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 23, 1957(1957-04-23) (76 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ
Ալմա մատերՇևչենկոյի անվան համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
ՊարգևներԼենինի շքանշան և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

ԿենսագրությունԽմբագրել

Միջնակարգ կրթությունն ստացել է Թիֆլիսում (19021909 թվականին ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Որպես մանկաբարձ-գինեկոլոգ աշխատել է Կիևում և Թիֆլիսում։ 1919 թվականին հրավիրվել է Երևան, հիմնադրել է Հայաստանի առաջին մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքը, ապա՝ դրան կից մանկաբարձական դպրոցը։ 1923 թվականին կազմակերպել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի (հետագայում՝ բժշկական ինստիտուտ) մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնը և մինչև 1957 թվականը ղեկավարել այն։ 1938-1957 թվականներին եղել է ՀԽՍՀ մանկաբարձ-գինեկոլոգների գիտական ընկերության նախագահը։ Գրիգոր Արեշյանի անունով է կոչվում Երևանի 1-ին հիվանդանոցի մանկաբարձության և գինեկոլոգիայի կլինիկան։

Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1950ԵՊԲՀ-ում առաջադեմ ուսանողներին տրվում է նրա անունով անվանական կրթաթոշակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։