Ժորես Խաչատրյան
Ժորես Խաչատրյան (1935 - 2017)[1], հայ հնագետ։
Ժորես Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | 1935 |
Մահացել է | 2017 |
Մասնագիտություն | հնագետ |
Կենսագրություն
խմբագրելԽաչատրյանը ծնվել է Երևանում 1935 թվականին, ցեղասպանությունից մազապուրծ փրկված սեբաստացի հայերի ընտանիքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1959 թվականից աշխատանքի անցել Հայաստանի Գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտում՝ որպես գիտաշխատող։ 1962–65 թվականներին եղել է ինստիտուտի ասպիրանտ։ Նրա գիտական ղեկավարը Բաբկեն Առաքելյանն էր։ Գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտում աշխատել է մինչև 2015 թվականը[2]։ Խաչատրյանը երկար ժամանակ եղել է այդ ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժանմունքի վարիչը[2]։
Նա հայ առաջատար հնագետներից էր[3]։ Նրա հետազոտությունների ու պեղումների ժամանակաշրջանն ընդգրկում էր Երվանդունիների և Արտաշիսյանների ժամանակաշրջանները։ Խաչատրյանի ղեկավարությամբ պեղումներ են իրականացվել Արմավիրում, Արտաշատում (Արտաքսատա)[4], Արցախի Տիգրանակերտում[5], Ազատի գետահովտում[6]։ Ընդ որում՝ երկար ժամանակ ղեկավարել է Արտաշատի պեղումների խումբը[7]։
2013 թվականին պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով[8]։
Մահացել է 2017 թվականին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Sargsyan, Davit (2017 թ․ դեկտեմբերի 24). «2017-ի էջը փակելուց առաջ հիշենք տարվա կորուստները». hraparak.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 27-ին. «Արտաշատի և Գառնիի հնագիտական արշավախմբերի նախկին ղեկավար Ժորես Խաչատրյան (1935-2017)»
- ↑ 2,0 2,1 Karapetyan, Inesa; Margaryan, Hasmik. «Zhores Khachatryan». ARAMAZD: Armenian Journal of Near Eastern Studies. Association for Near Eastern and Caucasian Studies. ISSN 1829-1376. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Abrahamyan, Gayane (2012 թ․ մարտի 15). «Armenia: Could a Goddess Influence an Election Campaign?». EurasiaNet. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Lindsay, Ian; Smith, Adam T. (2006). «A History of Archaeology in the Republic of Armenia». Journal of Field Archaeology. 31 (2): 165–184.
- ↑ Paskevichyan, Tigran (2006 թ․ նոյեմբերի 20). «Tigranakert». Hetq. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 27-ին. «The excavations were carried out by the Artshakh archaeological group of the Institute of Archaeology and Ethnography of the Academy of Sciences of Armenia with the participation of Hamlet Petrosyan, Zhores Khachatryan...»
- ↑ «Պեղումներ Ազատ գետի հովտում». Aravot. 2005 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 4-ին. «Հնագիտական արշավախմբի անդամներն են հայազգի հնագետներ Համլետ Պետրոսյանը, Ժորես Խաչատրյանը...»
- ↑ «Exclusive art samples found at excavations in Artashat». Armenpress. 2011 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Հանրապետության տոնի առիթով մի շարք գործիչների շնորհվել են մեդալներ ու կոչումներ». Hetq. 2013 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 27-ին.