Էմմա Խանզադյան
հայ պատմաբան, հնագետ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խանզադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էմմա Վաղինակի Խանզադյան (օգոստոսի 29, 1922, Ղարաքիլիսա, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - 2007[1], սեպտեմբերի 30[2]), հայ պատմաբան, հնագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1986):
Էմմա Խանզադյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 29, 1922 |
Ծննդավայր | Ղարաքիլիսա, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ |
Մահացել է | 2007[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1950) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1986) |
Մասնագիտություն | պատմաբան և հնագետ |
Աշխատավայր | Հնագիտության և ազգագրության ինստիտուտ |
Կենսագրություն
խմբագրելԷմմա Խանզադյանը ծնվել է 1922 թվականին Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր)։ 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1964 թվականից եղել է ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1978 թվականից՝ վաղ հնագիտության բաժնի վարիչ[3][4]։ Աշխատությունները վերաբերում են Հայկական լեռնաշխարհի նախնադարյան (մասնավորապես բրոնզի և վաղ երկաթի դարերի) մշակույթին[5]։
Երկեր
խմբագրել- Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ.թ.ա. III հազարամյակում, Երևան, 1967։
- Գառնի։ Հատոր IV: Պեղումների արդյունքները 1949-1966 թվականներին (Վաղ բրոնզից մինչև ուրարտական շրջանը ներառյալ), Երևան, 1969։
- Լեռնա-մետաղաձուլական գործի պատմության Մեծամորի թանգարան, Երևան, 1970 (համահեղինակ)։
- Մեծամոր։ (Ուսումնասիրություն 1965-1966 թվականների պեղումների տվյալներով), Երևան, 1973 (համահեղինակ)։
- Էլառ - Դարանի, Երևան, 1979։
- Գեղհովտի վանտոսպյան (ուրարտական) քարայր-դամբարանը, Երևան։ «Զանգակ -97», 2001 (համահեղինակ)։
- Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ.թ.ա. III հազարամյակում, Երևան, 1967 (համահեղինակ)։
- Հին Արևելքի շրջանակավոր դաստակով դաշույններն ու սրերը, Երևան, «Զանգակ-97», 1999։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=5003
- ↑ Էմմա Խանզադյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 1995 ։ Հ. 2
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան, Խանզադյան, Էմմա Վաղինակի». opac.flib.sci.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Խանզադյան» հոդվածին։ |