Երիցավանք
Երիցավանք, 5-11-րդ դարերի ճարտարապետական հուշարձան։ Գտնվում է Հայաստանի Կապանի շրջանի Արծվանիկ գյուղից արևելք, բարձր սարահարթի վրա։ Հիմնադրել է Սյունյաց մետրոպոլիտ Երիցակը 5-րդ դարում։
Երիցավանք | |
---|---|
Երիցավանքը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Արծվանիկ |
Թեմ | Սյունիքի մարզ |
Կազմված է | Գավիթ, Գերեզմանոց, Եկեղեցի Սբ. Ստեփանոս Նախավկա, Զանգակատուն, Մատուռ, Շինություն, Պարիսպ, Սրահ և Քարայրերի համալիր |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Yeritsavank Վիքիպահեստում |
Երիցավանքի Սուրբ Նախավկա եկեղեցին, կառուցված կիսամշակ բազալտե քարերից, իր հորինվածքով եզակի է հայ ճարտարապետության մեջ, այն արևելքից արևմուտք ձգված միանավ թաղածածկ դահլիճ է, որի ընդերկայնական՝ հյուսիսային և հարավային պատերը բաց կամարաշարեր են։ Եկեղեցին հետագայում, հավանաբար պաշտպանական նպատակով, շրջափակվել է կրկնակի պատերով։ Երբեմնի համալիրից պահպանվել են պարիսպների հետքերը և մատուռի ավերակները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 591)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երիցավանք» հոդվածին։ |