Ղափան (թերթ)
«Ղափան», խորհրդային շրջանի երկօրյա թերթ, ՀԿԿ Ղափանի շրջանային կոմիտեի և ժողովրդական դեպուտատների Ղափանի շրջանային ու քաղաքային սովետների օրգան։ Առաջին անգամ լույս է տեսել 1930 թվականին, Ղափանում (1930-1935 թվականներին՝ «Պայքար պղնձի համար», 1936-1941 թվականներին, 1946-1979 թթ.-ին՝ «Պղնձի համար», 1979 թվականից՝ «Ղափան»)։
Ղափան | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | հայերեն |
Երկիր | Հայաստան |
Լուսաբանել է շրջանի ու քաղաքի աշխատավորության, կուսակցական, արհմիութենական և կոմերիտական կազմակերպությունների գործունեությունը տնտեսական ու մշակութային շինարարության մեջ, հասարակական կյանքի բոլոր բնագավառներում։ Ուշադրության կենտրոնում է պահել արդյունաբերական ձեռնարկությունների, կոլտնտեսությունների ու սովետական տնտեսությունների աշխատանքները, սոցիալիստական մրցության, արտադրանքի որակի բարելավման հարցերը։
Տեղեկություններ է հաղորդել նաև ԽՍՀՄ, Հայկական ԽՍՀ և արտասահմանյան երկրներում տեղի ունեցող կարևոր համարվող իրադարձությունների վերաբերյալ (խորհրդային քարոզչության սահմաններում), ծանոթացրել քաղաքի ու շրջանի մշակութային, մարզական կյանքին, տվել գրական էջեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 34)։ |