Վերին Հանդ, ավան Հայկական ԽՍՀի Ղափանի շրջանում։ Գտնվում է Քաջարան քաղաքից 3 կմ արևելք, Ողջի գետի ձախ ափին, զառիթափ լեռնալանջի վրա։

Ավան
Վերին Հանդ
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
ՇրջանՂափան
Այլ անվանումներԲանալու, Բանիսլու, Բանսլու, Գանդ, Հանդ, Հանդիշեն, Պանիսլու, Փանալու, Փանոսլու, Փանսլու, Փանուսլի, Փանուսլու
Բնակչություն362 մարդ (1959)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Վերին Հանդ (Աշխարհ)##
Վերին Հանդ (Աշխարհ)

Պանիսլու անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։

Պատմություն խմբագրել

1960 թվականին բնակավայրը միացվել է Քաջարան քաղաքին։

Բնակչություն խմբագրել

Բնակիչները հայեր էին։

Հանդ Վերինի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի 1831 1897 1926 1939 1959
Բնակիչ 48 408 268 323 362

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունն աշխատում էր Քաջարանի պղնձամոլիբդենային հանքերում։

Կրթություն խմբագրել

Գյուղն ուներ ակումբ, գրադարան։ Երեխաները սովորում էին Լեռնաձորի ութամյա դպրոցում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 349

Արտաքին հղումներ խմբագրել