Բեխ, գյուղ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Կովսական գավառում, իսկ ապա գյուղ Հայկական ԽՍՀի Ղափանի շրջանում, Ղափան քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք, Ողջի գետի աջ կողմում, Խուստուփ լեռան լանջին, բարձրադիր, անտառապատ, գեղատեսիլ վայրում։

Գյուղ
Բեխ
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
ՇրջանՂափան
Այլ անվանումներԲեղ, Բիխ, Պեխ
Բնակչություն247 մարդ (1970)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4

Գյուղի մոտով անցնում է Ողջիի աջակողմյան վտակ Բեխ գետակը։

Նույն անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Անունը ծագել է շրջակայքի անտառներում բոխի ծառի առատության համար։

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ բնակավայրի մասին հիշատակվել է 871 թվականին՝ այն Բաղք գավառի Արուքս գյուղի հետ փոխանակելու առնչությամբ։ Երկար ժամանակ բնակավայրը եղել է Տաթևի վանքի սեփականությունը։

Ուշ ժամանակներում Բեխը պատկանում էր Մելիք Փարսադանյաններին և հանդիսանում էր նրանց աթոռանիստը։ Վերջիններս համարվում էին Տաթևի նույն տոհմի ճյուղերից մեկը։

Ունի թեք տանիքներով տներ։ Գյուղը շրջապատող անտառներում կան մրգատու ծառեր՝ տանձենի, խնձորենի, սալորենի, ընկուզենի, հոնի, իսկ բացատներում ամենուր տարածված էր մոշը։

1960-ական թվականներին ձուլվել է Ղափան քաղաքի հետ։

Բնակչություն խմբագրել

Բնակիչները հայեր էին։

324ի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի 1897 1926 1939 1959
Բնակիչ 345 344 324 305

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը Ղափանի հանքավայրերում աշխատելն էր։ Զբաղվում էին նաև երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ և շերամապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղում կար XVIII դարի անշուք կանգուն եկեղեցի։ Մոտակայքում են գտնվում Հալիձորի բերդը, Հալիձոր գյուղի, Հալիձոր հանքավայրի ավերակները, Փառուտա վանքի ավերակները։

Կրթություն խմբագրել

Գյուղն ուներ ութամյա դպրոց, ակումբ, գրադարան[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 647

Արտաքին հղումներ խմբագրել