Բարգուշատի լեռներ

Սյունիքի մարզի լեռնաշղթա
(Վերահղված է Բարգուշատի լեռնաշղթաից)

Բարգուշատի լեռներ, Բարգուշատի լեռնաշղթա, Բարգուշետ, Բարկուշատի լեռնաշղթա, Բերգուշատ, Բերգուշետի լեռնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռների արևելյան ճյուղավորությունը, կազմում է Որոտանի, Ողջիի և Գեղիի գետերի ջրբաժանը։ Երկարությունը՝ շուրջ 70 կմ, լայնությունը՝ 15-26 կմ։ Առավելագույն բարձրությունը։ Առավելագույն բարձրությունը Արամազդ լեռն է (3399 մ)[1]։ 

Բարգուշատի լեռներ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորՍյունիքի մարզ
ԼեռնաշղթաԶանգեզուրի լեռներ
Բարձրություն (ԲԾՄ)3399 մետր
Երկարությունմոտ 70 կմ
Մեծագույն գագաթԱրամազդ
Բարգուշատի լեռներ (Հայաստան)##
Բարգուշատի լեռներ (Հայաստան)

Լանջերը կտրտված են Որոտանի և Գեղիի վտակների Գայլաձորի կիրճը խոր (մինչև 800 մ) հովիտներով։ Ծալքաբեկորավոր լեռնաշղթա է։ Գիրաթաղ-Սվարանց գետահովիտներով բաժանվում է արևմտյան և արևելյան մասերի։ Արևմտյան մասը բարձրադիր հորստաձև բեկոր է՝ կազմված պալեոզոյի փոխակերպային, նստվածք, և էոցենի հրաբխածին-նստվածքային ապարներից, գրանիտոիդային ներժայթուքներից։ Այստեղ են գտնվում Գեղաքար (3343 մ), Քառկատար (3270 մ), Երկաթասար (3227 մ) լեռնագագաթները[2]։

Արևելյան մասը՝ Սուսանասարը, համեմատաբար ցածրադիր է, միաթեք՝ կազմված յուրայի ու կավճի հրաբխածին ապարներից։ Կան երկաթի, պղնձի, մոլիբդենի, ոսկու, մանգանի, տիտանի, բազմամետաղային հանքավայրեր, շինանյութեր, հանք, ջրերի ելքեր։ Հանքավայրերի մի մասն ունի արդյունաբերական նշանակություն։ Բարգուշատի լեռնաշղթան ակտիվ երկրաշարժամետ շրջան է։ Կլիման բարեխառն է, բարձրադիր գոտում՝ ցուրտ լեռնային, տարեկան տեղումները՝ 500-800 մմ։ Ձմռանը բնորոշ է կայուն ձնածածկույթը։ Լանջերն անտառածածկ են, բարձրադիր գոտում՝ մերձալպյան և ալպյան մարգագետիններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 21 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 619 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 312