Ոչեթի

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
(Վերահղված է Հաջաթինից)

Ոչեթի (նախկին անվանումը՝ Հաջաթին), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, Ողջիի աջակողմյան վտակ Գեղի գետի աջ ափին, Նոր Աստղաբերդ գյուղից 6 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա։

Գյուղ
Շամբ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
Այլ անվանումներՀաջաթին
ԲԾՄ1900 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն0[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունոչեթեցի
Ժամային գոտիUTC+4
Ոչեթի (Հայաստան)##
Ոչեթի (Հայաստան)

Հաջաթին անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։ Ոչեթի է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին[2]։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ոչեթին բնակչություն չի ունեցել։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3][4] Ոչեթիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2011
Բնակիչ 30 51 95 125 148 165 27[5] 0[1]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է կաթնաանասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղում պահպանվել են գերեզմանոց և եկեղեցու ավերակներ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 2,2 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 155» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 25-ին.
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 353
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 753