Մեղրու լեռներ

Սյունիքի մարզի լեռնաշղթա
(Վերահղված է Մեղրու լեռնաշղթաից)

Արևիքի լեռներ, Կապանի լեռներ, Մեղրու լեռներ, Չավնդուրի լեռներ, լեռնաշղթա Հայաստանի Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային մասում, նրա լեռնաճյուղերից մեկն է։ Սկսում է Ծաղկարի լճի մոտից, սկզբում ձգվում է դեպ արևելք, ապա Բաղացսար գագաթի մոտ ստանում հարավ ուղղություն, այնուհետև Մալև գետի ակունքի մոտ ուղղվում է դեպի արևելք։ Ունի 59 կմ երկարություն, մեծ մասամբ անտառածածկ է, հարուստ է գունավոր մետաղների հանքավայրերով։ Արևիքի լեռնաշղթայի բարձր լեռներն են Բաղացսարը (3256 մ), Խուստուփը (3214 մ)։ Ոմանք այս լեռնաշղթային սխալմամբ անվանել են Բաղաց լեռներ, ոմանք էլ սխալմամբ նույնացրել են Շադհաղի (Սևանի) լեռների հետ[1][2]։

Մեղրու լեռներ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորՍյունիքի մարզ
ԼեռնաշղթաԶանգեզուրի լեռներ
Բարձրություն (ԲԾՄ)3256 մետր
Երկարություն59 կմ
Մեծագույն գագաթԲաղացսար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 85 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 428 — 992 էջ։