Բարաբաթում, նախկինում գյուղ և բանվորական ավան Հայկական ԽՍՀի Կապանի շրջանում, Կապան քաղաքից հյուսիս-արևելք։ Ներկայումս հանդիսանում է Կապան քաղաքի վարչական մաս։

Գյուղ
Բարաբաթում
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
ՇրջանՂափան
Այլ անվանումներԲարբատում, Բռաթումբ, Պառավաթափ, Պառավաթումբ, Պռավաթումբ
Բնակչություն449 մարդ (1931)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4

Նախկինում որպես առանձին գյուղ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։

Բնակչություն խմբագրել

Բարաբաթումը հիմնականում բնակեցված է եղել հայերով[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[1].

Տարի 1831 1873 1897 1926 1931
Բնակիչ 168 180 383 462 449

Տնտեսություն խմբագրել

Բնակավայրի մոտակայքում կան բազմամետաղների հանքեր։

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։ Բնակիչներն ախատում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 616

Արտաքին հղումներ խմբագրել