Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծավ (այլ կիրառումներ)

Ծավ, Բասուդ, Բասութագետ, Բասուտ, Ցավ, գետ Հայաստանի Սյունիքի մարզում, Արաքսի ձախ վտակը։ Ստորին հոսանքի շրջանում կոչվում Է Խաչինշայ կամ Շիկահող։ Կազմվում է Շիշկերտ և Մազրա վտակներից։ Սկիզբ է առնում Խուստուփ լեռնազանգվածի հյուսիս–արևմտյան լանջերից և լեռնային V-աձև հովտով արևմուտքից հոսում է դեպի արևելք՝ մտնելով Արցախի սահմանը։ Արաքսին է միանում Երևան—Բաքու երկաք գծի Մինջևան կայարանից 4—5 կմ հարավ–արևմուտք։ Երկարություն 42 կմ (Հայաստանում՝ 27 կմ), ավազանը՝ 356 քաո. կմ (Հայաստանում՝ 195,5 քառ կմ)։ Հիմնականում ունի անձրևաձն–հալքային սնում և հորդանում է ապրիլ- մայիս ամիսներին, վերին հոսանքում՝ ստորերկրյա ջրերից։ Տարեկան միջին ծախսը 1,15 մ³/վրկ է, հոսքը՝ 36,2 միլիոն մ³։ Ծավի հովտում, համանուն գյուղի մոտ, 1979 թվականի դրությամբ եղել է սոսու մեծ արգելավայր[1][2]:

Ծավ
Plane tree Grove Tsav River.jpg
Բնութագիր
Երկարություն40 կիլոմետր
Ավազանի մակերես356 կմ²
Ջրի ծախս1,15 մ³/վ
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումՇիկահողի գլուխ
 · Գետաբերանի տեղակայումԱրաքս
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԴիվաձոր, Կուճիգետ, Մասրուց, Մթնաձոր, Շիկահող և Բեթնաձոր
ԵրկիրՀայաստան և Արցախ
ԵրկրամասՍյունիքի մարզ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 60 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 843 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 118