Փխրուտ
Փխրուտ, գյուղ Հայկական ԽՍՀի Ղափանի շրջանում, Քաջարան քաղաքից 7-8 կմ հարավ-արևմուտք, Ողջի գետի վերին հոսանքի աջ կողմում, Մեղրու լեռնաշղթայի կանաչապատ լեռնալանջին։
Գյուղ | ||
---|---|---|
Փխրուտ | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Ղափան | |
Այլ անվանումներ | Բեխերոտ, Բեխորուտ, Բուխրուտ, Բուխուրութ, Բուհրուտ, Պըխրուտ, Պուխրուտ, Պուրխուտ, Փիրխուտ, Փխրութ, Փոխրուտ, Փուխրոտ, Փուպրուտ, Փուխուրուտ, Փուրխուտ | |
Բնակչություն | 173 մարդ (1959) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ունի ցուրտ կլիմա և ամառանոցային և առողջարար օդ։
Պատմություն
խմբագրելՀնում կոչվել է Բեխորոտ կամ Բուխրուտ և ընդգրված է եղել Սյունիքի Ձորք կամ Կապան գավառում։ Հետագայում Պուրխուտ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։
Գյուղն ապաբնակեցվել է 1970-ական թվականներին։ 1976 թվականի այլևս որպես բնակավայր չի հիշատակվել։
Բնակչություն
խմբագրելԲնակիչները հայեր էին։
Փխրուտի ազգաբնակչության փոփոխությունը.
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 |
---|---|---|---|---|---|
Բնակիչ | 19 | 134 | 216 | 230 | 173 |
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու մեղվաբուծությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղն ունի XVII դարի թաղակապ, բազալտե քարից շինված կանգուն եկեղեցի, որի գավթում կան խաչարձան գերեզմաններ։ Գյուղից 2-3 կմ արևելք գտնվում է Շինատեղ կոչվող գյուղատեղին։
Կրթություն
խմբագրելԳյուղն ուներ ութամյա դպրոց, ակումբ-գրադարան։
Գրչություն
խմբագրելԵղել է գրչության կենտրոն[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 268