Կավարտ
Կավարտ, գյուղ Հայկական ԽՍՀի Ղափանի շրջանում, Ղափան շրջկենտրոնից 3.5-4 կմ հյուսիս-արևելք։
Կավարտ | ||
---|---|---|
Երկիր | ![]() | |
Շրջան | Ղափան | |
Այլ անվանումներ | Գավարթի, Գավարտ, Գավարտի, Կավարդ | |
Բնակչություն | 800 մարդ (1931) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
ՊատմությունԽմբագրել
Հնում եղել է գյուղ Սյունիք աշխարհի Բաղք-Աճանան գավառում։ Հիշատակված է եղել Տաթևի վանքի հարկացուցակում (XIII դար) և նոր ժամանակների (1781 թ.) «Քյոթուկ» մատյանում։
Նույն անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։
Գյուղն հարուստ է պղնձի պաշարներով, որը կազմում է Լենհանքերի շարունակությունը։ Պղնձահանքերը շահագործվում էին դեռևս 1850-ական թվականներից։ Ներկայումս գյուղի տարածքը ընդգրկված է Ղափան քաղաքի մեջ և գետնատակին մեծ հանքախործեր ունենալու պատճառով նոր կառուցումներ չեն կատարվում։
ԲնակչությունԽմբագրել
Բնակիչները հայեր էին։
Կավարտի ազգաբնակչության փոփոխությունը.
Տարի | 1886 | 1907 | 1931 |
---|---|---|---|
Բնակիչ | 453 | 580 | 800 |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչության հիմնական զբաղմունքը հանքագործությունն էր, մասսամբ՝ գյուղատնտեսությունը։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Գյուղում կա կանգուն XVII դարի քարակերտ, բավականին շքեղ եկեղեցին։
ԿրթությունԽմբագրել
Գյուղն ուներ միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 966