Ֆլորիոգրաֆիա (ծաղիկների լեզուն), տարբեր ծաղիկներին տրվող նշանակություն, խորհրդանիշ՝ այս կամ այն տրամադրությունը, զգացմունքը կամ գաղափարը արտահայտելու համար։ Վիկտորյական դարաշրջանում ծաղիկների լեզուն օգտագործվում էր զգացմունքները գաղտնի արտահայտելու համար, այն դեպքում, երբ դրանց մասին չէր կարելի բացահայտ խոսել։

Մանուշակագույն եղրևանին ծաղիկների լեզվով խորհրդանշում է «սիրո առաջին հուզումները»

Ծաղիկների լեզուն կարելի է իրացնել ինչպես գույնզգույն առարկաների, օբյեկտների ներկելու միջոցով, այնպես էլ բույսերից (ծաղկեփունջ, ծաղկեպսակ և այլն) ծաղկային կոմպոզիցիաների պատրաստմամբ։

Պատմություն խմբագրել

Ծաղիկների լեզուն ի հայտ է եկել Արևելքում։ Արևելյան ավանդույթում կարևոր է, թե ինչպես է տրվում ծաղիկը, ինչպես է նվիրողը բռնում այն՝ գլխիկը վերև թե ներքև, աջ կամ ձախ ձեռքով, այրդյոք ծաղկեփունջը զարդարված է տերևներով, և մաքրած են վարդի փշերը։

Ծաղիկների լեզվի մասին պատկերացումը Եվրոպա է հասել Օբրի դե լյա Մոտրեի (ֆր.՝ Aubry de la Mottraye) և Մերի Մոնտեգյուի գրառումների շնորհիվ[1]։

Օբրի դե լյա Մոտրեն իր «Ճանապարհորդություն․․․ Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում» երկհատորյակում նկարագրել է 1727 թվականին Թուրքիայում իր կեցությունը Շվեդիայի արքա Կառլ XII-ի արքունիքում։

1717 թվականին Ստամբուլում բրիտանական դեսպանի կինը՝ Մերի Մոնտեգյոն, 1763 թվականին հրատարակված նամակներում նկարագրել է սիրային նամակների գաղտնի լեզուն, որը կոչվում էր նաև առարկաների և ծաղիկների լեզու։ Նամակները հրատարակվել են նրա մահից հետո և հայտնի դարձրել նրան։

  Չկա այնպիսի ներկ, գույն, խոտ, միրգ, քար, փետուր, որը չունենա իրեն համապատասխան բանաստեղծություն, և դուք կարող եք վիճել, կշտամբել, ուղարկել կրքի, ընկերության, սիրալիրության նամակներ, կամ փոխանակել լուրեր՝ միևնույն ժամանակ չկեղտոտելով սեփական մատները[2]։
- Մերի Մոնտեգյո
 

Ծաղկային բառարանները հրատարակվել են 18-րդ դարի ընթացքում՝ պատմելով այս կամ այն բույսի նշանակության մասին։ Ծաղիկների լեզուն շատ հայտնի էր նաև Ֆրանսիայում և Անգլիայում Վիկտորյա թագուհու ժամանակաշրջանում։

1830 թվականին Պետերբուրգում հրատարակվել է ռուս գրող Օզնոբիշինի «Ծաղիկների լեզուն» գիրքը, որտեղ նկարագրվել է ավելի քան 400 բույսի նշանակություն։ Խորհրդանիշները և ծաղիկների նշանակությունները հիմնականում արտացոլում էին ընդունված ասոցիացիաները՝ հաճախ մտացածին։ Գիրքը շատ հայտնի էր երիտասարդության շրջանում։ Օզնոբիշինը ներմուծել է նաև ֆանտ խաղը, որը սկսվում է «Ես այգեպան եմ․․․» բառերով։

Սիմվոլիկա խմբագրել

Որպես կանոն՝ գույները կապված են մարդու որոշակի հատկանիշների հետ։

Գույն խմբագրել

Հիմնական գույները, որոնք արտահայտում են զգացմունքներ, հարաբերություններ և գաղափարներ[3][4]

  • Կարմիր - կյանքի և սիրո գույն (այստեղից՝ վարդ՝ սիրո խորհրդանիշ, մեխակ՝ կրքի խորհրդանիշ), ինչպես նաև արյան գույն, զայրույթի և վրեժի խորհրդանիշ (պատերազմի և հեղափոխության խորհրդանիշ),
  • սպիտակ - մաքրության և անմեղության խորհրդանիշ (շուշան),
  • սև - սգի և տխրության խորհրդանիշ,
  • դեղին - զզվանքի, ատելության խորհրդանիշ, բացի ոսկեգույն երանգ ունեցող դեղինից՝ արևի և ուրախության խորհրդանիշ,
  • կանաչ - հույսի խորհրդանիշ[3],
  • երկնագույն - աստվածների գույն,
  • կապույտ - ճշմարտության (անմոռուկ, մանուշակ), հանգստության անվերջության խորհրդանիշ,
  • ծիրանեգույն - վեհության խորհրդանիշ,
  • նարնջագույն - երջանկության, ջերմության, բերքի և տոնի խորհրդանիշ,
  • մանուշակագույն - շքեղության և արժանապատվության, միստիկայի և հեղինակության խորհրդանիշ[5],
  • բաց կանաչ - մաքրություն, զվարճություն, առատություն,
  • վարդագույն - էլեգանտության, նրբության և նրբաճաշակության խորհրդանիշ,
  • մուգ կանաչ - հույսի և պտղաբերության գույն։

Ծաղիկների ու բույսերի լեզու խմբագրել

Կենդանի ծաղիկների ու բույսերի սիմվոլիկ նշանակությունը լայնորեն օգտագործվում է ծաղկեփնջեր կազմելիս, երբ կոմպոզիցիայի յուրաքանչյուր տարրին տրվում է լրացուցիչ, հուզական իմաստ։

Ծաղիկ Նշանակություն[6]
Աբեցեդարիում զրուցասիրություն
Ակացիա թաքնված սեր
Ականթ (արջի թաթ) արվեստ
Լեռնավարդ զսպվածություն
Ընձախոտ միզանտրոպիա
Ամրոս զգացմունքների վերադարձ
Կռատուկ երախտագիտություն
Հալվե դառնություն, սուգ
Նուշ շփում
Տերեփուկ նրբագեղություն
Հավակատար անմահ սեր
Հողմածաղիկ հրաժարում, հիվանդություն
Անգրեկում վեհություն
Խնձորենի ծաղիկ նախընտրություն
Կենսածառ արևելյան մշտական ընկերություն
Պատրինջ համամիտություն կամ համակրանք
Հինածաղիկ անհամբերություն
Դափնու տերև տոնակատարություն
Խոլորձ ջանք
Զանգակ մտածում եմ քո մասին
Իռլանդական զանգակներ հաջողություն
Եղջերառվույտ եղջրավոր վրիժառություն
Տոսախ ճշտություն
Ջրուռի համեստություն կամ հնազանդություն
Շամբի հնազանդություն
Հրանունկ հարստություն
Կաղամբ օգտակարություն
Ճապոնական կամելիա համեստ առավելություն
Զանգակածաղիկ միջին երախտագիտություն
Մեխակ վարդագույն կանացի սեր, անմեղ սեր (առաջին)
սպիտակ արհամարհանք
ծիրանեգույն ինքնահաճություն, անկանխատեսելի անկայունություն
կարմիր իմ սիրտը կրքոտությամբ ձգտում է քեզ, կիրք, սիրով համակում
դեղին դու ինձ հիասթափեցրել ես, մերժում, արհամարհանք
զոլավոր չընդունում, անընդունելիություն
Կանթեղախոտ երջանկություն
Սակուրա լավ կրթություն
կյանքի արագ ընթացք (Ճապոնիայում)
կանացի գեղեցկություն (Չինաստանում)
Շագանակենի քննադատիր ինձ
Աստղածաղիկ սիրո բազմազանություն
Քրիզանթեմ կարմիր ես սիրում եմ
սպիտակ ճշմարտություն
դեղին մերժված սեր
Կատվալեզու աշխուժություն և ուրախություն
Գարնանածաղիկ հաղթող շնորհ
Երեքնուկ կարմիր ջանասիրություն
սպիտակ երդում
Գինձ այրվող ցանկություն
Նարգիզ հեզություն, հնազանդություն, երախտագիտություն, հարգանք կամ անպատասխան սեր
Գեորգենի նրբություն, ինքնագնահատում
Մարգարտածաղիկ անմեղություն, բարոյականություն, համեստություն, ազնվություն, հանձնված սեր
Մարգարտածաղիկ բազմամյա անհայտ տիրոջ գեղեցկություն
Խատուտիկ կոկետություն
Մասրենի բուժել վերքերը
Կտտկենի կարեկցություն
Հոռոմ-սամիթ սովորական անառիկություն, դիմադրողականություն
Անմոռուկ ճշմարիտ սեր
Խորդենի ազնվականություն
Որոճ համբերատար կապվածություն, սեր՝ տարվա ցանկացած եղանակին
Խոտաբույսեր հնազանդություն
Արևադարձ նվիրվածություն, հմայք
Բաղրջուկ հազվագյուտ, նրբագեղ գեղեցկություն
Տուղտավարդ վարդագույն ինքնասիրություն
Ցախակեռաս սիրո կապանքները, հավատարմությունը սիրելիին
Գառնադմակ տնտեսավարություն, խնայողականություն
Դրախտավարդ սառնություն, անտարբերություն, անսիրտություն
Բաղեղ կախվածություն, վստահություն
Նարգիզ զգացմունքների վերականգնում
Մշտականաչ բռինչ խորհրդանիշ, նշան, տարբերություն
Նարդոս բարեպաշտություն, կասկածներ
Կիտրոն-ծաղիկներ ազատություն, խոհեմություն
Հազար «սառցե սիրտ»
Քարաքոսեր միայնություն
Ծաղիկ Նշանակություն
Եղրևանի ծիրանագույն առաջին սեր
սպիտակ անմեղություն
Շուշան սպիտակ մաքրություն, անարատություն
ալ վեհ մտադրություն
դեղին 1) ուրախություն և երախտագիտություն 2) սուտ և թեթևամտություն
նարնջագույն ատելություն և նողկանք
վագրային առատություն, ծաղկունք, ինքնավստահություն, հպարտություն
Հովտաշուշան հուսալիություն, արժանահավատություն
Լայմի ծաղիկներ անառակություն, դավաճանություն
Լոբելիա չարություն, անբարիացկամություն
Լոտոս մաքրություն, կուսություն
Հավակատար անհուսալիություն
Մագնոլիա բնության հանդեպ սեր
Փիփերթ «սիրո չարչարանքներ»
Թավշածաղիկ հուսահատություն
Սողացող էպիգեա լավագույն ցանկություններ
Հափուկ արժեքավոր
Դաղձ կասկած
Առավոտյան փայլ անպատասխան սեր
Խռնդատ բարեհոգություն
Հնդկոտեմ հայրենասիրություն
Կաղնի տերևներ ուժ
Ցանովի վարսակ երաժշտականություն
Ձիթենի եվրոպական խաղաղություն
Սպիտակածաղիկ համբերություն
Դեղձենի ծաղիկներ երկարակեցություն
Տանձի ծաղիկներ ամուր ընկերություն
Խեժոտ սոճու տերևներ փիլիսոփայություն
Խաշխաշ սովորական անվերջ քուն, մոռացում, ֆանտազիա
կարմիր բավականություն
սպիտակ երազանքների սփոփում, ժամանակակից տարբերակ՝ խազազություն
դեղին հարստություն, հաջողություն
Վարդ թեյագույն գեղեցկությունը միշտ նոր է
կարմիր իրական սեր
կապույտ գաղտնիություն, անհնարինին հասնելը
սպիտակ անվերջ սեր, լռություն և անմեղություն, կարոտ, բարեգործություն, մաքրություն, համեստություն, երկյուղ և հաշտություն
սև մահ, ատելություն, ներում, մահից բաժանում
դեղին ընկերություն, երջանկություն, ուրախություն[7]
վարդագույն քաղաքավարություն, սիրալիրություն
մուգ վարդագույն երախտագիտություն
բաց վարդագույն ցանկություն, կիրք, կյանքի երջանկություն, երիտասարդություն, էներգիա
մուգ կարմիր անակնկալ գեղեցկություն
մարջանե ցանկություն, կիրք
բաց մանուշակագույն սեր առաջին հայացքից
սպիտակակարմիր միասնականություն, միասնական նախասիրություն
կարմրադեղին հիացմունք և ալեկոծություն
առանց փշերի սեր առաջին հայացքից
Կալա երկրպագման, հարգանքի, հիացմունքի բարձրագույն աստիճան, նվիրողը ծնկաչոք է ձեր առջև, դուք հիասքանչ եք
Հազրեվարդ հիշողություններ
Սազապ թախիծ, զղջում
Ամաչկոտ պատկառուկ զգայունություն
Ձնծաղիկ սփոփում, հույս
Ornithogalum arabicum հույս
Սոլոմա միասնականություն
Արևածաղիկ վեհություն, մաքուր մտքեր
Ալ կարմիր մասրենի պարզություն
Արջընկույզ խաբեություն
Տատասկափուշ երախտագիտություն
Ուրց խնայողություն
Քնարածառ վարդկակաչանման փառք
Վարդակակաչ կարմիր սիրո խոստովանություն
դեղին սիրելի մարդու ժպիտով հիացմունք/ անհույս սեր
Մանուշակ կապույտ օրինապահություն, ճշմարտություն
սպիտակ համեստություն
Ուռենի մերժված սեր
Քամու կողմից տարածվող ցանկացած բույսի սերմ դեսպանորդ
Hamamélis հմայություն
Ցորեն հարստություն և ծաղկունք
Hyssópus մաքրություն, հնազանդեցում

Ծաղիկների սիրախաղ խմբագրել

Ծաղիկների սիրախաղ - 19-րդ դարում հայտնի արիստոկրատ թղթախաղ։

Խաղաքարտերի վրա գրված են ծաղիկների անուններ, և յուրաքանչյուր ծաղիկի համապատասխանում է որոշակի արտահայտություն։ Բոլոր խաղաքարտերի վրա ծաղիկների անունները միանման են, սակայն արտահայտությունները տարբեր են։ Խաղի մասնակիցները բարձրաձայն արտասանում են ծաղիկի անունը և փոխանցում խաղաքարտը զրուցակցին։ Զրուցակիցը այդ խաղաքարտի և հնչեցված անվան միջոցով իմանում է, թե ինչ էին ցանկանում նրան ասել։ Այս մեթոդով միայն երկու մարդ է իմանում խոսակցության ճշմարիտ բովանդակությունը, իսկ մնացածի համար դա մնում է ուղղակի ծաղկի անուն։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «К. И. Шарафадина «Флористическая символика в её этикетно-бытовом преломлении в прозе С.-Ф. Жанлиз»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 12-ին.
  2. Letters of Lady Mary Wortley Montagu, written during her travels in Europe, Asis and Africa. London. 1763.
  3. 3,0 3,1 Цветная символика // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  4. Психологическое воздействие света, цвета, формы и корпоративной символики на восприятие рекламируемого продукта
  5. Волшебный цвет(չաշխատող հղում)
  6. Большинство значений взято из книги: The Complete Guide to Calligraphy: the Essential Reference for all Calligraphers. — Oceana, Quantum Publishing. — ISBN 0681288647
  7. Жёлтая роза — цветок, выражающий самые позитивные эмоции. Согласно языку цветов, жёлтые розы не имеют никакого отношения к измене и ревности (хотя такое толкование их символического значения очень распространено)

Գրականություն խմբագրել

  • Анна Саксе Сказки о цветах = Pasakas par ziediem / пер. с латыш. Д. Глезер. — Рига: Лиесма, 1969. — 296 с.
  • Басманова Э. Б. Старинный цветочный этикет. Цветочные традиции и цветочный этикет в частной и общественной жизни России XVIII — начала XX века / Редактор: О. Еремина. — Белый город, 2011. — 416 с. — (Обо всем на свете). — ISBN 978-5-7793-2164-8
  • «Цветов язык». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)