Արջընկույզ
Արջընկույզ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մորմածաղկավորներ (Solanales) |
Ընտանիք | Մորմազգիներ (Solanaceae) |
Ցեղ | Արջընկույզ (Datura) L., 1753 |
Արջընկույզ (լատ.՝ Datura), մորմազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի կամ ծառերի ցեղ։ Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ արջընկույզ սովորական (D. stramonium) կամ աջընկույզ գարշահոտ։ Տարածված է Տավուշի, Լոռու և այլ մարզերում։ Աճում է հացահատիկի ցանքերում, այգիներում, աղբոտ վայրերում։
Նկարագիր Խմբագրել
Ցողունը սնամեջ է, եղանաձև ճյուղավորվող, բարձրությունը՝ 80-90 սմ. Տերևները կոթունավոր են, ակոսավոր, ատամնաեզր։ Ծաղիկները խոշոր են՝ մեկական կարճ ծաղկակոթերով, ծաղկեպսակը՝ խողովակաձագարաձև, սպիտակ։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը չորսփեղկաևի, կարծր, փշապատ տուփիկ է։ Սերմերը խոշոր են, սև, երիկամաձև, տափակ։ Թունավոր է. պարունակում է ալկալոիդներ։
Նշանակություն Խմբագրել
Դեղաբույս է. տերևներից ստացված պատրաստուկներն օգտագործում են նյարդացավի, բրոնխային հեղձուկի, ռևմատիզմի ժամանակ։ Կեղևները հավաքելուց հետո պետք է լավ լվացվել օճառով, իսկ մանրացնելու ժամանակ՝ օգտագործել թանզիֆից դիմակ։ Տերևների պատրաստուկներն ունեն կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող հատկություն, հանում են ներքին օրգանների հարթ մկանունքի ջղաձգությունը և նպաստում աղեստամոքսային ուղու, գեղձերից արտազատիչ նյութերի նվազեցմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 112)։ |