Ակացիա
բույսերի ցեղ
Սպիտակ ակացիա | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Միմոզայիններ (Mimosoideae) |
Տրիբա | Acacieae |
Ցեղ | Սպիտակ ակացիա (Acacia) Mill., 1754 |
Ակացիա (լատ.՝ Acacia), ակակի, կակիա, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի ծառերի, թփերի, հազվադեպ՝ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 750 տեսակ։ ՀՀ-ում գրեթե ամենուր աճում է ակացիա սպիտակ (Robinia pseudoacacia) կամ ակացիա կեղծ տեսակը։
Խոշոր, գեղազարդիչ ծառ է (բարձր․ 25-30 մ), լայն գլանաձև սաղարթով։ Տերևները բարդ, կրկնակի փետրաձև են։ Ծաղիկները սպիտակ են կամ դեղնավուն, հոտավետ՝ հավաքված ողկյուզաձև ծաղկաբույլերում։ Պտուղը մանր սերմերով ունդ է։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Մեղրատու է։ Դեղաբույս է․ պարունակում է A և C վիտամիններ, եթերայուղեր, խեժ, աղաղանյութեր, ներկանյութեր։ Չորա- և ցրտադիմացկուն է։ Օգտագործվում է կանաչապատման և անտառաբարելավող տնկարկների ստեղծման համար, ամուր և արժեքավոր բնափայտը՝ կահույքագործության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 223)։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |