Տերեփուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Բարդածաղկավորներ
Ընտանիք Աստղածաղկագզիներ
Ցեղ Տերեփուկ
Լատիներեն անվանում
Centaurea
L. (1753), nom. cons.
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Տերեփուկ (լատ.՝ Centaurea), բարդածաղկավորների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։

ՏարածումԽմբագրել

 
C. nigra

Հայտնի է տերեփուկի շուրջ 550 (ԽՍՀՄ-ում՝ 178) տեսակ՝ տարածված Եվրասիայում, արևադարձային Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, 1 տեսակ՝ Ավստրալիայում։ Տեսակներով առանձնապես հարուստ են միջերկրածովամերձյան և Առաջավոր Ասիայի երկրները։ ՀԽՍՀ-ում հանդիպում է տերեփուկի մոտ 30 տեսակ, կան էնդեմիկ տեսակներ՝ Սևանի և Երևանի։

Հայտնի է մոտ 550, Հայաստանում՝ 46 տեսակ։ Դրանցից 13-ը՝

  • Տերեփուկ Թախտաջյանի (Centaurea takhtajanii),
  • Տերեփուկ հայաստանյան (Centaurea hajastana),
  • Տերեփուկ Շովիցի (Centaurea szovitsianuen),
  • Տերեփուկ Ֆայ վուշի (Centaurea fajvuschii),
  • Տերեփուկ Ալեքսանդրի (Centaurea alexandri),
  • Տերեփուկ գեղեցիկ (Centaurea bella) և այլն, բնաշխարհիկ են։

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում (ստորինից մինչև վերին լեռն, գոտի)։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, ժայռերի ծերպերում, աղուտներում, գետափերին, կաղնու և գիհու նոսրանտառներում։

ԾագումԽմբագրել

Տեսակների մեծամասնությունը ունի հարավ-եվրոպական ծագում[2]։

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

Մինչև 60-80 սմ երկարությամբ, կանգուն, երբեմն պառկած ցողուններով, ամբողջաեզրից մինչև փետրաձև հատված տերևներով բույսեր են։ Ծաղկաբույլը (զամբյուղ) խոզանաձև ծաղկակալով է, բազմագույն (ծիրանի, վարդագույն, կապույտ, դեղին, սպիտակ)՝ խողովակաձև կամ ձագարաձև ծաղիկներով։ Եզրային ծաղիկներն անսեռ են և երբեմն ավելի խոշոր, քան միջինները։ Սերմիկները փուփուլիկներով են։

Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը փուփոզիկով սերմիկ է։

Քիմիական կազմԽմբագրել

Պարունակում է ալկալոիդներ, ածխաջրեր, աղաղանյութեր, թթուներ, ֆլավոնիդներ, կումարին, անտոցիան, սապոնին, վիտամին C և այլն։

Նշանակություն և կիրառումԽմբագրել

Տարածված դեկորատիվ խոտաբույս է։ Կան բազմաթիվ մեղրատու, ներկատու, մոլախոտային ձևեր։ Դեղագործության մեջ օգտագործվում են կապույտ տերեփուկի (C․ cyanus) ծաղիկները։

Պատրաստուկներն օգտագործում են որպես հակաուռուցքային, հակաբորբոքային, լեղամուղ միջոց, նաև երիկամային քրոնիկակա, նյարդային և այլ հիվանդությունների ժամանակ։ Որոշ տեսակներ պարունակում են ներկանյութեր (բուրդը ներկում են դեղին, գազարագույն, կապույտ)։ Գեղազարդիչ է և մեղրատու։

  • Տերեփուկ Արփիին (C. arpensis) հազվագյուտ տեսակ է, հանդիպում է Արարատի (Վեդու և Վանևան գյուղի շրջակայք) ու Վայոց ձորի (Եղեգնաձորի շրջակայք) մարզերում (1100-1500 մ բարձրություններում),
  • Տերեփուկ հայաստանյանը (C. hajastanaՇիրակի մարզում (1400-2000 մ բարձրություններում),
  • Տերեփուկ լեվզեյանմանը (C. leuzeoides)՝ Վայոց ձորի մարզում (Մարտիրոս գյուղի շրջակայքում, 1600-2000 մ բարձրություններում),
  • Տերեփուկ ֆեոպապուսանմանը (C. phaeopappoides)՝ նույն մարզում (1300-2300 մ բարձրություններում) և այլն։

Այս տեսակները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։

ԴասակարգումԽմբագրել

 
Centaurea uniflora
 
Centaurea nervosa

Հաշվում են 350-500 տեսակ։ Նրանցից մի քանիսը.

ԽորհրդանիշներԽմբագրել

  • 1968 թվականին կապույտ տերեփուկը Էստոնիայում համրվում է ազգային ծաղիկ։
  • 1994 թվականին տերեփուկը հանդիսանում է БЕЛКАРТ խորհրդանիշ (վճարային համակարգը, բանկը վճարային քարտ Բելառուսի Հանրապետությունում)։

Տերեփուկը գեղանկարչությունումԽմբագրել

ԶինանիշագիտությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Сведения о роде Centaurea в базе данных Index Nominum Genericorum Международной ассоциации по таксономии растений (IAPT). (англ.)
  2. По данным «Флоры СССР». См. раздел Литература

ԳրականությունԽմբագրել

  • Петунников А. О некоторых критических формах рода Centaurea L. // Известия Императорской академии наук. VI серия. —С.-Петербург, 1907. — Т. 11. — С. 353—368.
  • Василек // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Василёк — статья из Большой советской энциклопедии
  • Черепанов С. К., Цвелёв Н. Н., Клоков М. В., Сосновский Д. И. Род 1624. Василёк — Centaurea // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Е. Г. Бобров и С. К. Черепанов. — М.—Л.: Изд-во АН СССР, 1963. — Т. XXVIII. — С. 370—579. — 653 с. — 2200 экз.

Արտաքին հղումներԽմբագրել

  Ընթերցե՛ք «տերեփուկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 669