Վարդագույն, գույն, առաջանում է կարմիր և սպիտակ գույների միախառնումից։ Չնայած երբեմն այն նկարագրվում է որպես բաց կարմիր, բայց ավելի ճշգրիտ կլինի ասել, որ այն չհագեցած կարմիր գույն է, ընդ որում, ավելի հաճախ՝ մանուշակագույնի խառնուրդով։ Չնայած բառի լայն կիրառությանը՝ ճշգրիտ երանգը դժվար է սահմանել. օրինակ՝ անգլերենում վարդագույն տարբեր երանգները նշելու համար օգտագործվում է երկու բառ՝ Rose (ավելի կարմիր երանգ) և Pink («մարգարտածաղկե»)։

Վարդագույն
Գունային կոորդինատներ

Վառ վարդագույն խմբագրել

Ֆուքսիա ծաղիկների հագեցած վարդագույնը հայտնի է նորաձևության աշխարհում «ցնցող վարդագույն» անվամբ (անգլ.՝ shocking pink[1], neon pink)։ Անունն ի հայտ է եկել նորաձևության դիզայներ Էլզա Սկիապարելլիի «Schoking» (1937) օծանելիքի սրվակի տուփի գույնի շնորհիվ․

  Անունը պետք է սկսվի S տառով իմ սնահավատության պատճառով… Իսկ գույնն ինքն է հայտնվել աչքիս՝ փայլուն, անհավատալի, անկիրթ, գրավիչ, լի կյանքով, ինչպես լույսը, աշխարհի բոլոր թռչուններին և ձկներին միացնող գույնը, Չինաստանի և Պերուի գույնը, բացարձակ ոչ արևմտյան, ցնցող, մաքուր, ինտենսիվ… Եվ ես իմ օծանելիքը կոչեցի «Schocking», այսինքն` «ցնցող»։ Եվ նրանց ներկայացումը ցնցող կլինի։ Աքսեսուարը և ներքնազգեստը նույնպես ցնցող կլինեն։ Սա իմ ընկերների և աշխատակիցների շրջանում մի փոքր խուճապ առաջացրեց․ բոլորը մտածում էին, թե ես կորցրել եմ գլուխս, և որ դա ոչ ոք չի գնի։ Ի վերջո, այս գույնը ոչ այլ ինչ է, քան «վարդագույնը սևամորթների համար»։ «Ի՞նչ կա որ։ Սևամորթները երբեմն լինում են արտասովոր էլեգանտ»,- առարկեցի ես։
- Էլզա Սկիապարելլի․ Իմ ցնցող կյանքը[2]:150
 

Հետագայում վարդագույնը դարձավ նորաձևության դիզայների յուրահատուկ ապրանքանիշը[3]:483, որն օգտագործեց այն ոչ միայն հագուստի, գլխարկների, փաթեթավորման և կոսմետիկայի համար[4]:154, այլ նաև ապրանքային պիտակների և Վանդոմի հրապարակում գտնվող իր խանութի դիզայնի համար։

Վարդագույնի երանգներ խմբագրել

  • նիմփաների ազդրի գույն՝ բաց վարդագույն
  • ուրախ այրի՝ վարդագույնի հին երանգ
  • դրախտավարդ՝ նուրբ վարդագույն
  • Հուդայի ծառ՝ վառ վարդագույն, հուդայածառը, ըստ ավանդության, այն ծառն է, որի վրա Հուդա Իսկարիովտացին կախվել է Քրիստոսին դավաճանելուց հետո, այս ծառը ծաղկում է վառ վարդագույն ծաղիկներով
  • կորալագույն՝ վարդագույն-նարնջագույն, կորալների գույնը
  • մով՝ վարդագույն-մանուշակագույն
  • Մարքիզուհի դե Պոմպադուր՝ վարդագույնի բարդ երանգ, որն անվանվել Է Լուի Սիրվածի սիրելիի պատվին
  • կայտառ հովվուհի՝ վարդագույնի հինավուրց, կորած երանգ
  • վարդագույն մոխիր՝ նուրբ մոխրագույն, որը վերածվում է վարդագույնի
  • Պառնասի վարդեր` վարդագույնի երանգ՝ մանուշակագույն փայլով
  • սաղմոն՝ վարդագույնի երանգ, ձկան մսի գույն
  • սոլֆերինո՝ վառ վարդագույն կամ վառ բաց կարմիր՝ մանուշակագույն երանգով, անվանումն առաջացել է 1859 թվականին Իտալա-ֆրանս-ավստրիական պատերազմի ժամանակ Սոլֆերինոյի մարտից հետո
  • հին վարդ՝ կեղտոտ վարդագույն՝ չհագեցած գույնով
  • ֆուքսին՝ հագեցած վարդագույն[5]
  • շամպայն՝ բաց վարդագույն-դեղին, շամպայնի գույնը

Զուգորդություններ և խորհրդանիշներ խմբագրել

Կրոնում խմբագրել

Քաղաքականության մեջ խմբագրել

  • Վարդագույնը (որպես պակաս վառ և սուր, քան կարմիրը) կապված է չափավոր ձախ, սոցիալ-դեմոկրատական ուժերի հետ։ Այն Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցության ոչ պաշտոնական գույնն է։
  • Տարբեր ժամանակներում «վարդագույն» բառը օգտագործվել է որպես նսեմացուցիչ մակդիր՝ «վարդագույն սոցիալիզմ», «վարդագույն քրիստոնեություն»։

Մշակութային այլ զուգորդություններ խմբագրել

  • Վարդագույնը անտիկ աստվածուհի Վեներայի (Աֆրոդիտեի) գույնն է։
  • Վարդագույն ժապավենը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միջազգային ծրագրի խորհրդանիշն է։
  • Ռուսական սիմվոլիզմում վարդագույնը երազանքիէ, հույսի գույնն է[6]։
  • Պոեզիայում վարդագույնը կարող է ասոցիացվել քնքշության, ռոմանտիկայի, ավելի հազվադեպ՝ կյանքի ուժի և երիտասարդության հետ։
  • Վարդագույն հագուստը կարծրատիպորեն ընկալվում է որպես կանացի հագուստ։ Աղջիկների համար նախատեսված խաղալիքները սովորաբար վարդագույն են, որը հաճախ քննադատվում է ֆեմինիստների կողմից։
  • Վարդագույն եռանկյունին օգտագործվում էր նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներում համասեռամոլներին նշագրելու համար։ Այժմ վարդագույն եռանկյունին ԼԳԲՏ շարժման խորհրդանիշներից մեկն է։
  • Գոյություն ունեն կայուն արտահայտություններ՝ «վարդագույն ակնոցներ», «տեսնել վարդագույն», որոնք նշանակում են միամիտ, ոչ քննադատական հայացքներ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Chic value», Daily Telegraph, London (published 2003-10-24), 2003, Արխիվացված է օրիգինալից 2008-05-18-ին, Վերցված է 2008-04-26-ին
  2. Скиапарелли, Эльза. Моя шокирующая жизнь / пер. с фр. А. А. Бряндинский. — М. : Этерна, 2008. — 336 с. — (Mémoires de la mode). — 3000 экз. — ISBN 978-5-480-00189-1.
  3. Акико Фукай, Тамами Суо, Мики Ивагами, Рэйко Кога, Рэй Ний. История моды с XVIII по XX век. Коллекция Института костюма Киото. — М. : TASCHEN/Арт-Родник, 2003. — 736 с. — ISBN 5-95610016-8.
  4. Мода. Век модельеров. 1900-1999 = Mode. Das Jahrhundert der Designer. 1900-1999 / редактор Шарлотта Зелинг. — Кёльн : KÖNEMANN, 2000. — 656 с. — ISBN 3-8290-5414-9.
  5. Русский цвет. М.: Экономическая газета, 2011. С. 285
  6. Белый А. Символизм как миропонимание / Сост., автор вступ. ст. и прим. Л. А. Сугай. — М.: Республика, 1994. — ISBN 5-250-02224-3

Արտաքին հղումներ խմբագրել