Ականթ
Ականթ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Ականթազգիներ (Acanthaceae) |
Ցեղ | Ականթ (Acanthus) L., 1753 |
Արևունակ, արջամագիլ (լատին․՝ Acanthus, հին հունարեն՝ ἄκανθος), ականթազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Տեսակները բազմամյա խոտաբույսեր են, երբեմն՝ թփեր։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՏերևները մեծ մասամբ կտրտված են փետրաձև, կազմում են վարդակ։ Ծաղկաբույլը հասկ է, ծաղիկները՝ սպիտակ կամ կապ տավուն։ Հայտնի է մոտ 40 տեսակ։
Տարածում
խմբագրելԱճում են հատկապես Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի տաք գոտիներում։
A. mollis, A. spinosus, A. syriacus տեսակների տերևի ձևն օգտագործվել է կորնթական օրդերի խոյակների, հելլենիստական և Վերածննդի շրջաններում՝ ծոփորների, քիվերի, ճակտոնների զարդաքանդակներում, Հայաստանում՝ Գառնիի հեթանոսական տաճարի ծոփորի վրա, քրիստոնեության վաղ շրջանի տաճարների առանձին խոյակների զարդաքանդակներում և այլն։ Հայկական ճարտարապետության մեջ ականթը կոչվում է նաև արջամագիլ։
Դասակարգում
խմբագրելԸստ The Plant List կայքի տվյալների դասը ընդգրկում է 29[1] տեսակ։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԸնթերցե՛ք «ականթ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 221)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ականթ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ականթ» հոդվածին։ |