Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գաղափար (այլ կիրառումներ)

Գաղափար (գեղարվեստական ստեղծագործության գաղափար), պատկերվող իրականության նկատմամբ հեղինակի վերաբերմունքը, նրա արտահայտած գնահատականն ու եզրակացությունը։ Երկի գաղափարը, նրա թեմայի հետ միասին, կազմում է ստեղծագործության թեմատիկ-գաղափարական հիմքը կամ բովանդակությունը։

Փիլիսոփայության մեջ իդեաները կամ գաղափարները սովորաբար դիտարկվում են որպես որևէ օբյեկտի մտավոր երևակայական պատկերներ։ Իդեաները կարող են լինել նաև վերացական գաղափարներ, որոնք չեն կարող ներկայացվել որպես մտավոր պատկերներ[1]։ Շատ փիլիսոփաներ գաղափարները համարում են գոյաբանական հիմնարար կատեգորիաներ։ Գաղափարների իմաստը հասկանալու և ստեղծագործելու կարողությունը համարվում է էական և մարդուն բնորոշ հատկանիշներ։

Գրական-գեղարվեստական երկի գաղափարական բովանդակությունը բարդ և բազմաշերտ հասկացություն է։ Դրա մեջ, նախ, պետք է տարբերել հիմնական գաղափարը։ Դա հեղինակի արտահայտած գլխավոր, նվիրական միտքն է, որ երբեմն կոչում են նաև պաթոս։ Բայց, դրա հետ միասին, սովորաբար արտահայտվում են նաև այլ՝ առընթեր գաղափարներ, որոնք խորացնում և հարստացնում են ստեղծագործության հիմնական գաղափարը։ Այսպես, Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի գլխավոր միտքը բարի գործի անմահության գաղափարն է, որն ավելի խոր և ամբողջական է դառնում շնորհիվ պոեմում արտահայտված մյուս գաղափարների՝ հայրենասիրության և դավաճանության հակադրություն, սիրո ոգևորող և կործանիչ ուժի հաստատում, մարդկային կյանքի անցողիկության միտքը և այլն։

Ստուգաբանություն

խմբագրել

Իդեա բառը սերում է հունարեն՝ ἰδέαц, գաղափար "ձև, օրինակ," ἰδεῖν idein "տեսնել" արմատից[2]։

Բնածին և պատահական իդեա

խմբագրել

Իդեաների բնույթի մասին կա մի տեսակետ, որ գոյություն ունեն որոշ իդեաներ (բնածին իդեաներ), որոնք այնքան ընդհանուր և վերացական են, որ չէին կարող առաջ գալ որպես ինչ որ օբյեկտի մեր երևակայության պատկեր, այլ որոշ իմաստով միշտ գոյություն ունեն[1]։

Ըստ մեկ այլ տեսակետի, մենք գաղափարները բացահայտում ենք մեր անձնական փորձից՝ այնպես, ինչպես իրական աշխարհն ենք բացահայտում։ Տեսակետը, որ մարդիկ իրենց բոլոր իրենց բնավորությունը և վարքագծերը ձեռք են բերում դաստիարակության, կյանքի փորձի արդյունքում հայտնի է որպես տաբուլա ռազա ("դատարկ տախտակ")։ Իդեա տերմինի իմաստի տարբեր մեկնաբանություններն առաջանում են քանի որ այն կիրառվում է թե որպես մեր ընկալման պատկեր և թե՝ կոնցեպտուալ մտածողության օբյեկտ[3]։

Փիլիսոփայություն

խմբագրել

Պլատոն

խմբագրել

Պլատոնը հնագույն փիլիսոփաներից մեկն էր, ով ներկացրել էր իդեայի մանրամասն քննարկումը (հարկ է նշել, որ Պլատոնյան հունարենում իդեա բառը էապես տարբեր իմաստ է կրել, քան ժամանակակից անգլերենում )։ Պլատոնը իր մի շարք երկխոսություններում՝ «Սիմպոզիում», «Հանրապետություն» և այլն, պնդում էր, որ կա գաղափարների և ձևերի աշխարհ, որ գոյություն ունի անկախ նրանից, թե որևէ մեկը ունի այդ գաղափարներն իր գլխում, թե ոչ, և դրանք այն գաղափարներն են, որ տարբերակում են կարծիքը գիտելիքից, ի տարբերություն նյութականի, որոնք անցողիկ են, գաղափարները անփոփոխ են և հենց այն են ինչ կան։ Հետևաբար Պլատոնը կարծես պնդում էր նյութական միայն կարող է լինել կարծիքը, իրական գիտելիքը կարող է միայն կազմված լինել անփոփոխ գաղափարներից։ Ի հավելումն գաղափարները Պլատոնի համար համընդհանուր են։

Ռենե Դեկարտ

խմբագրել

Դեկարտը «իդեայի» իմաստը հաճախ, բայց ոչ միշտ ներկայացնում էր որպես պատկեր կամ երևակայական նկարագիր մտքում։

Տես նաև

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գաղափար հոդվածին

Աղբյուրներ

խմբագրել
  • Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, էջ 63

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Audi, Robert, ed. (1995). Cambridge Dictionary of Philosophy. Cambridge; New York: Cambridge University Press. էջ 355. ISBN 0-521-40224-7.
  2. «Definition of idea in English». Oxford English Dictionary. Oxford University Press. 2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
  3. The Encyclopedia of Philosophy, Macmillan Publishing Company, New York, 1973 ISBN 0-02-894950-1 ISBN 978-0-02-894950-5 Vol 4: 120–121
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 664