Թավշածաղիկ
Թավշածաղիկ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Tagetes | ||||||||||||
Հայերեն տարանուններ | ||||||||||||
Մախմրի ծաղիկ | ||||||||||||
|
Թավշածաղիկ կամ մախմրի ծաղիկ (լատ.՝ Tagetes), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։
ՆկարագրությունԽմբագրել
Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 20-80 (120) սմ, տերևները փետրաբաժան են։ Ծաղկաբույլը տարբեր չափերի զամբյուղ է, ծաղիկները՝ դեղին, նարնջագույն, մուգ դարչնագույն և այլն, եզրայինները՝ միասեռ, իսկ կենտրոնականները՝ երկսեռ։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը սերմիկ է. պարունակում է եթերայուղեր, որոշ տեսակներ՝ վիտամին C։
Նշանակություն և կիրառումԽմբագրել
Ծաղկաթերթերն օգտագործել են սննդի մեջ՝ որպես համեմունք և ուտեստներին գույն հաղորդելու համար։ Կերակրել են ընտանի թռչուններին։ Թավշածաղիկը բավականին հեշտ է դիմադրում չոր և անձրևոտ եղանակին, նույնիսկ ծաղկած վիճակում նոր հողի մեջ տեղափոխվելուց հետո շարունակում է նորմալ աճել։ Թավշածաղիկը լավացնում է մարսողությունը, դրա ծաղկազամբյուղները պահեստավորում են աղի մեջ, մարինադի ձևով։ Ծաղկի պատրաստուկներն ունեն մանրէասպան, հակաբորբոքային, փափկեցնող ազդեցություն։
Բժշկության մեջԽմբագրել
Բժշկության մեջ օգտագործվում է թավշածաղկից պատրաստված յուղային ծաղկամզվածք։ Օգնում է նաև ենթաստամոքսային գեղձի հաճախակի նոպայի դեպքում, թավշածաղիկն հնում օգտագործել են նաև որպես բուժամիջոց փորացավի, լյարդի հիվանդությունների, սրտխառնոցի, ատամի ցավի դեպքում։
ՏեսակներԽմբագրել
Հայտնի է մոտ 35 տեսակ։ ՀՀ-ում ծաղկաբուծության մեջ տարածված են թավշածաղիկ մեքսիկական (T. patula), թավշածաղիկ բարակատերև (T. tenuifolia), թավշածաղիկ կանգուն (T. erecta) տեսակները։ Բոլորն էլ գեղազարդիչ են։ Չինական մշակույթում այն երկարակեցության խորհրդանիշ է։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ USDA, ARS, National Genetic Resources Program։ «Germplasm Resources Information Network - (GRIN) Online Database, National Germplasm Resources Laboratory, Beltsville, Maryland.»։ Արխիվացված օրիգինալից 2012-02-26-ին։ Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 4–ին
- ↑ USDA Natural Resources Conservation Service։ «PLANTS Database»։ Արխիվացված օրիգինալից 2012-02-26-ին։ Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 4–ին
Արտաքին հղումներԽմբագրել
- Бархатцы на сайте Энциклопедия декоративных садовых растений
- Marigold Commercial Greenhouse Production
- Plant Cultures։ Use of marigolds in Asian culture Archived 2009-07-06 at the Wayback Machine.
- African Marigold - A description from the 1636 book "The Herball or Generall Historie of Plants"
- Growing African Marigolds
ԳրականությունԽմբագրել
- Бархатцы // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Christian Grunert։ Gartenblumen von A bis Z, Neumann Verlag, Radebeul 1984.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |