Տատասկափուշ
Տատասկափուշ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Տատասկափշայիններ (Carduoideae) |
Տրիբա | Cynareae |
Ցեղ | Տատասկափուշ (Carduus) L., 1753 |
Տատասկափուշ (լատին․՝ Carduus), կռափուշ, եկքան, կիծուկ, աշխեն, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Տարածված են Եվրոպայում Ասիայում և Հյուսիսային Աֆրիկա։
Անվանում
խմբագրելԱվանդական անվանումը ծագել է լատին․՝ Cárduus - տատասկափուշ, ունի հնագույն լատիներեն ծագում, փշոտ բույսերի են։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՑողունը կանգուն է, կոշտ ու փշոտ թևերով, ճյուղավորվող, բարձրանում է՝ 0,3-2 մ։ Տերևները հերթադիր են, փետրաբլթակավոր կամ փետրաբաժան, ատամնաեզր, փշապատ։ Ծաղկաբույլը գնդաձև զամբյուղ է, ծաղիկները՝ խողովակաձև, վարդագույն, կարմիր, սպիտակ։ Ծաղկում է հուլիսին։ Պտուղը փուփուլավոր սերմիկ է։ Որոշ տեսակներ մեղրատու են։
Տեսակներ
խմբագրելՀայտնի է մոտ 120 (այլ տվյալներով՝ 90, 100, 127)[1], Հայաստանում՝ 11 տեսակ՝ տատասկափուշ խոնարհված (C. nutans), տատասկափուշ կառանման (C. onopordioides), տատասկափուշ գանգուր (C. crispus), տատասկափուշ կիսամերկ (C. seminudus) և այլն։ Աճում է բոլոր մարզերում։ Չարորակ մոլախոտ է, աղտոտում է մշակովի և անմշակ հողատարածքները, հացաբույսերի, բազմամյա խոտաբույսերի ցանքերը, կարտոֆիլի տնկարկները։ Կան նաև հազվագյուտ տեսակներ, որոնք հանդիպում են միայն Շիրակի և Արագածոտնի մարզերի տափաստաններում՝ տատասկափուշ Նավաշինի (C. nawaschinii), Սյունիքի՝ տատասկափուշ մոխրագույն (C. cinereus), տատասկափուշ սպիտակ (C. albidus), Արագածոտնի՝ տատասկափուշ սեղմված (C. adpressus), մարզերում և այլն։
Տեսակներ են՝
- Carduus acanthoides — փշոտ տատասկափուշ
- Carduus crispus — տատասկափուշ գանգուր
- Carduus hamulosus — Տատասկափուշ կլոր
- Carduus nutans L. [2]
- Carduus ×orthocephalus
- Carduus pycnocephalus
- Carduus tenuifloarm
- Carduus thoermeri
- Carduus uncinatus
- Carduus acanthoides
- Carduus adpressus
- Carduus argentatus
- Carduus baeocephalus
- Carduus candicans
- Carduus carpetanus
- Carduus crispus
- Carduus defloratus
- Carduus euboicus
- Carduus fallax
- Carduus fasciculiflorus
- Carduus getulus
- Carduus hamulosus
- Carduus jordanii
- Carduus juratzkae
- Carduus keniensis
- Carduus kerneri
- Carduus lanuginosus
- Carduus lusitanicus
- Carduus malyi
- Carduus martinezii
- Carduus nervosus
- Carduus nigrescens
- Carduus nutans –
- Carduus olympicus
- Carduus personata
- Carduus pycnocephalus
- Carduus ramosissimus
- Carduus schimperi[3]
- Carduus tenuiflorus
- Carduus uncinatus
- Carduus weizensis
- Հիբրիդներ
- Carduus × orthocephalus
- Carduus keniensis × C. platyphyllus[4]
Տնտեսական արժեք
խմբագրելՏատասկափշի գրեթե բոլոր տեսակները մեղրատու են։ Մի քանիսը դեկորատիվ բույսեր են, բայց միևնույն ժամանակ հանդիասնում է մոլախոտեր։ Սերմերում պարունակում են ճարպաթթուներ։ Բույսը հաճախ կազմում է մացառուտներ, զբաղեցնում մեծ տարածքներ։ Ցողունի բարձրությունը 30-150 սմ է, տերևները նշտարաձև կտրտված են, փշոտ եզրերով, արտաքինից՝ կանաչասպիտակավուն։ Ծաղկաբույլը զամբյուղ է։
Կիրառում և նշանակություն
խմբագրելԲույսի տերևներում և սերմերում պարունակվում են՝ սպիտակուցներ, ածխաջրեր, սապոնին, ասկորբինաթթու, ֆլավոններ։ Տերևում կա նաև վիտամին K, խեժանյութ, դաբաղանյութ, տերպենային լակտոն։ Սերմը հարուստ է ներկանյութով, պարունակում է ինուլին։
Բույսի հյութն օգնում է մաշկի վրա առաջացած խոցերի, բերանի եզրերի ճաքերի, բերանի լորձաթաղանթի բորբոքման դեպքում։ Ծաղիկների թուրմն օգտագործում են աչքերին թրջոց դնելու համար։ Կաղշնակը հակացուցված է բարձր ճնշման դեպքում։ Ա. Ամասիացին գրում է.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Carduus. Արխիվացված 2013-05-15 Wayback Machine The Plant List.
- ↑ NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0. Entry for Carduus L. (անգլ.)
- ↑ Beentje, Henk (2000). Compositae, Part 1 (Flora of Tropical East Africa). Kew Botanical Garden.
- ↑ Young, T. P. and M. M. Peacock. (1985). Vegetative key to the alpine vascular plants of Mount Kenya. Journal of the East African Natural History Society 185, 1–9.
Արտաքին հղումներ
խմբագրել- Чертополох в Краткой энциклопедии символов Արխիվացված 2009-09-24 Wayback Machine
- Carduus. USDA PLANTS.
- GRIN Species Records of Carduus. Արխիվացված 2015-09-24 Wayback Machine Germplasm Resources Information Network (GRIN).
- Carduus. In։ Greuter, W. & E. von Raab-Straube. (Eds.) Compositae. Euro+Med Plantbase. 2006.
- Carduus (a genus of thistles). BioImages։ The Virtual Field-Guide (UK). Accessed 2013-02-17.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատասկափուշ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատասկափուշ» հոդվածին։ |