Շամբի
Շամբի | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Scirpus
L. (1753), nom. cons.
|
||||||||||
Հոմանիշներ | ||||||||||
|
||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||
Scirpus sylvaticus L. (1753), typ. cons. | ||||||||||
|
Շամբի (լատին․՝ Scirpus), գզիրուկ, ճլախոտ, բոշխազգիների ընտանիքի բազմամյա, սողացող կոճղարմատներով խոտաբույսերի ցեղ։ Հիմնականում ճահճային կամ գերխոնավասեր բույս է։ Հայտնի է մոտ 250 տեսակ։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՑողունը գլանաձև է կամ եռանիստ։ Ստորին տերևները թեփուկանման են, միջինները՝ գծային, խողովակավոր։ Լճային ծաղիկները երկսեռ են, հասկերով՝ հավաքված հովանոցաձև, հուրանաձև կամ գլխիկաձև ծաղկաբույլերում։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղն ընկուզիկ է։
Տարածում
խմբագրելՀայաստանում
խմբագրելՀայաստանում՝ 1 տեսակ՝
- Շամբի անտառային (Տ. sylvaticus)։
Տարածված է Շիրակի (Մարալիկ), Լոռու, Տավուշի, Վայոց ձորի (Ջերմուկ) և Գեղարքունիքի մարզերում։ Աճում է ճահճուտներում, լճակներում, գետափերին։
Հայտնի է Շամբու շուրջ 250 տեսակ՝ տարածված ամենուրեք։ Հայաստանի անապատային, կիսաանապատային և տափաստանային գոտիների գետերի, լճերի և աղբյուրների ափերին, ճահճուտներում, ծովի մակերևույթից 500-2200 մ բարձրության վրա հանդիպում է Շամբու 8 տեսակ։ Շամբուտներով առանձնապես հարուստ են Արարատյան հարթավայրի, Շիրակի, Լոռու, Գուգարքի շրջանների բնական և արհեստական ջրամբարները։ Հայաստանում հատկապես տարածված է լճային շամբի (S․ lacustris), որը մինչև 2,5 մ բարձրությամբ և 2 սմ հաստությամբ, հաճախ ընդարձակ մացառուտներ առաջացնող բույս է։ Շամբու մյուս տեսակները Հայաստանում սահմանափակ տարածում ունեն և ճահիճների չորացման պատճառով աստիճանաբար ոչնչանում են։ Կան կերային և դեկորատիվ տեսակներ։
Կիրառում
խմբագրելՕգտագործվում է տանիքները ծածկելու, զամբյուղներ և խսիրներ հյուսելու համար, կոճղարմատներով սնվում են ջրային առնետները, ճահճակուղբերը, մշկամկները։ Շամբին տորֆային նստվածքների հիմնական բաղադրամասերից է։
Տեսակներ
խմբագրել- Scirpus ancistrochaetus Schuyler
- Scirpus angustisquamis Beetle
- Scirpus asper J.Presl & C.Presl
- Scirpus atrocinctus Fernald
- Scirpus atrovirens Willd. — Շամբի մուգ կանաչ
- Scirpus ×celakovskyanus Holub
- Scirpus chunianus Tang & F.T.Wang
- Scirpus colchicus Kimer.
- Scirpus congdonii Britton
- Scirpus cyperinus (L.) Kunth
- Scirpus dialgamensis Majeed Kak & Javeid
- Scirpus dichromenoides C.B.Clarke
- Scirpus diffusus Schuyler
- Scirpus divaricatus Elliott
- Scirpus expansus Fernald
- Scirpus filipes C.B.Clarke
- Scirpus flaccidifolius (Fernald) Schuyler
- Scirpus fragrans Ruiz & Pav.
- Scirpus fuirenoides Maxim.
- Scirpus georgianus R.M.Harper
- Scirpus hainanensis S.M.Huang
- Scirpus hattorianus Makino
- Scirpus huae T.Koyama
- Scirpus karuisawensis Makino
- Scirpus kimsonensis N.K.Khoi
- Scirpus kunkelii Barros
- Scirpus lineatus Michx.
- Scirpus longii Fernald
- Scirpus lushanensis Ohwi
- Scirpus maximowiczii C.B.Clarke — Շամբի Ռուսաստան
- Scirpus melanocaulos Phil.
- Scirpus microcarpus J.Presl & C.Presl
- Scirpus mitsukurianus Makino
- Scirpus molinianus Beetle
- Scirpus orientalis Ohwi — Շամբի արևելյան
- Scirpus pallidus (Britton) Fernald
- Scirpus paniculatocorymbosus Kük.
- Scirpus peckii Britton
- Scirpus pedicellatus Fernald
- Scirpus pendulus Muhl.
- Scirpus petelotii Gross
- Scirpus pinguiculus C.B.Clarke
- Scirpus polyphyllus Vahl
- Scirpus polystachyus F.Muell.
- Scirpus radicans Schkuhr — Շամբի բաղեղանման
- Scirpus reichei Boeckeler
- Scirpus rosthornii Diels
- Scirpus spegazzinianus Barros
- Scirpus sylvaticus L. — Անտառային
- Scirpus ternatanus Reinw. ex Miq.
- Scirpus trachycaulos Phil.
- Scirpus wichurae Boeckeler — Շամբի եղեգ
Գրականություն
խմբագրել- Ханджян Н. С. Род Scirpus L., Камыш // Флора Армении / Под ред. А. Л. Тахтаджяна. — Руггелль։ A.R.G. Gantner Verlag KG, 2001. — Т. 10. Monocotyledones (исключая Poaceae). — С. 439—440. — 612 с. — ISBN 3-904144-16-2.
- Шишкин Б. К. Род 224. Камыш — Scirpus L. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1935. — Т. III. — С. 42—55. — 636 + XXV с. — 5175 экз.
Արտաքին հղումներ
խմբագրել- Камыш на сайте USDA NRCS
- Genus Scirpus
- Genus Scirpus Արխիվացված 2004-12-14 Wayback Machine
- Scirpus (Cyperaceae)
- "What Is 'Schoenoplectus americanus'?" and "Should We Reject The Name 'Scirpus americanus'?"
- Edibility of Scirpus։ Edible parts and identification of Scirpus
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շամբի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շամբի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 440)։ |