Դրախտավարդ
Bauernhortensie Wochenmarkt.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հոնածաղկավորներ (Cornales)
Ընտանիք Դրախտավարդազգիներ (Hydrangeaceae)
Ցեղ Դրախտավարդ (Hydrangea)
L., 1753

Դրախտավարդ (լատ.՝ Hydrangea), հորտենզիա, քարբեկազգիների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ։ Հայրենիքը Ճապոնիան և Չինաստանն է։ Հայտնի է շուրջ 80 տեսակ։ ՀՀ-ում մշակվում է ջերմատնային և սենյակային պայմաններում, հիմնականում՝ դրախտանման ծառանման (H. arborescens), դրախտավարդ խոշորատերև (H. macrophylla), դրախտավարդ հուրանավոր (H. paniculata), դրախտավարդ պարտեզային (H. hortensis) և այլ տեսակներ ու նրանց որոշ սորտեր։

ՆկարագրությունԽմբագրել

Մշտադալար կամ տերևաթափ թուփ է, հազվադեպ՝ ծառ, բարձրությունը՝ մինչև 3 մ։ Տերևները հակադիր են, պարզ, սրածայր, օվալաձև, երբեմն՝ թաթանման, ատամնաեզր։ Վերին մակերեսը մուգ կանաչ է, ստորինը՝ բաց կանաչ։ Նկատելիորեն աչքի է ընկնում տերևաջղերը, որոնց շնորհիվ տերևները ուռուցիկ են թվում։ Ծաղկաբույլը վահանաձև, հուրանաձև կամ գնդաձև հովանոց է, որի եզրային ծաղիկներն անսեռ են, խոշոր, իսկ կենտրոնինը՝ երկսեռ, մանր։ Աչքի չեն ընկնում պսակաթերթիկները։ Դրանք գտնվում են ծաղկի կենտրոնում, չբացված վիճակում։ Սակայն շատ գեղեցիկ են բաժակաթերթիկները, որոնք բավականին խոշոր են և բազմերանգ, հիմնականում սպիտակ, կարմիր, վարդագույն, կապույտ և այլն։ Թաղարներում մշակվող տեսակների մեծ մասը ծաղկում է վաղ գարնանից մինչև ուշ աշուն։ Պտուղը 4-5-բնանի տուփիկ է։ Սերմերը մանր են, հաճախ՝ թևավոր։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. հուրանավոր բոլոր օրգանները պարունակում են ալկալոիդներ, ածխաջրեր, ֆլավոնիդներ, կումարին, կաուչուկ։ Բնափայտն ամուր է և սպիտակ, օգտագործվում է փայտամշակման արտադրությունում, ինչպես նաև թղթի արտադրության մեջ[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հովհաննես Նարինջյան, Ծաղկաբուծություն, Երևան, «Հայաստան», 1954 — 280, էջեր 280 — 456 էջ։

Արտաքին հղումներԽմբագրել