Տրամադրություն
Տրամադրություն, անձի ընդհանուր, մեղմ ու տևական հուզական վիճակը, որը որոշակի ժամանակահատվածում բնորոշ երանգ է հաղորդում նրա գործունեությանն ու մյուս հոգեկան գործընթացներին։ Այդպիսի հուզական վիճակների առաջացման պատճառները միշտ չէ, որ գիտակցվում են, և նման դեպքերում մարդուն թվում է, թե ինքը այդպիսի տրամադրության մեջ է հայտնվել առանց որոշակի պատճառի։ Անձի կյանքում տիրապետող տրամադրության (լավատեսությունը, ընկճվածությունը (դեպրեսիա) և այլն) պայմանավորված է ոչ միայն նրա կյանքի պայմաններով, առողջական վիճակով ու հաջողություններով, այլև նրա խառնվածքի տիպով։
Տրամադրությունը կարևոր գործոն է մարդու զգացմունքային աշխարհը բացահայտելու համար։ Լավ կամ վատ տրամադրությունները հանդես են գալիս հակադիր վիճակներով։ Ուրախ տրամադրություն ունեցող մարդը իր շրջապատը ընկալում է դրականորեն։ Վատ, տխուր տրամադրությունը, ընդհակառակն, առաջացնում է դժգոհություն, տագնապ, տհաճություն։ Վերոհիշյալ տրամադրությունների աղբյուր են հանդիսանում աշխատանքային հաջողությունները կամ անհաջողությունները, տխուր կամ հաճելի լուրերը, ուրախ կամ տհաճ զրույցները։ Որոշ դեպքերում տրամադրության պատճառը չի գիտակցվում և թվում է, թե դա դրդապատճառներ չունի, բայց իրականում տրամադրությունը միշտ պատճառականացված է։ Տևողության առումով ևս տրամադրությունները տարանուն են։
Տեսակները
խմբագրելՏարբերում են՝
- անցողիկ
- կայուն տրամադրություններ։
Աղբյուրներ
խմբագրել- Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240.