Քնարածառ վարդկակաչանման

բույսերի տեսակ
Քնարածառ վարդկակաչանման
Քնարածառ վարդկակաչանման
Քնարածառ վարդկակաչանման
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Magnoliales
Ընտանիք Մագնոլիազգիներ (Magnoliaceae)
Ենթաընտանիք Liriodendroidae
Ցեղ Liriodendron
Տեսակ Քնարածառ վարդկակաչանման (L. tulipifera)
Միջազգային անվանում
Liriodendron tulipifera
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Քնարածառ վարդկակաչանման (լատին․՝ Liriodendron tuliifera), մագնոլիազգիների ընտանիքի, քնարածաղ ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Գեղատեսիլ, հսկայական տերևաթափ ծառ է՝ մինչև 50—60 մետր բարձրությամբ, ձվանման սաղարթով և ուղղաձիգ, սյունանման բնով, որի տրամագիծը կարող է հասնել 3,0—3,5 մետրի ծածկված մոխրավուն կամ կարմրագորշավուն, ակոսավոր սաղարթով։ Բողբոջները մուգ կարմրավուն են, ծածկված մոխրականաչավուն աղվամազով։

Ընձյուղները և երկամյա ճյուղերը մերկ են, կարմրավուն կամ կարմրադարչնավուն, երեք տարեկանից՝ մոխրագույն։ Տերևները մերկ են, 4-6 բլթականի, 12-15 սմ երկարությամբ և նույնքան էլ լայնությամբ, փայլուն, բաց կանաչավուն, 10-12 սմ երկարությամբ բարակ տերևակոթուններով։ Տերևակիցը լայն է, հակտռտկ-ձվաձև, վաղ է թափվում։ Տերևները աշնանը ձեռք են բերում ոսկե-դեղին գունավորում։ Ծաղիկները ծայրային են, միայնակ, բաժականման, մոտ 6,0 սմ տրամագծով, բուրմունքից զուրկ, վարդկակաչի ծաղիկներն են հիշեցնում։ Ծաղկապատը կազմված է 9 կանաչավուն կամ կանաչասպիտակ մասերից, դրսի կողմինները թեքված դեպի ծաղկակիրը, ներքինները ուղղաձիգ, հիմքում վառ նարնջագույն բծով։ Թևապտուղը ունի 3-4 սմ երկարություն և 0,4 սմ տրամագիծ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսնեոին։ Պտղաբերում է հոկտեմբեր-նոյեմբերին։

Կիրառություն խմբագրել

Երևանում մշակվում է 1940 թվականից, սակայն որպես կրատյաց բույս մեր պայմաններում խիստ տուժում է հողերի հիմնային ռեակցիայից։ Համեմատաբար լավ է աճում Վանաձորում և Իջևանում։ Ամենուրեք առատորեն ծաղկում է, սակայն պտուղներում սերմեր չեն կազմավորվում։ Ըստ երևույթին լրացուցիչ փոշոտման կարիք են զգում։ Հեռանկարային է Հայաստանի անտառային շրջանների համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 114։