Արևադարձ
Heliotropium peruvianum.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Boraginales
Ընտանիք Գաղտրիկազգիներ (Boraginaceae)
Ենթաընտանիք Heliotropioideae
Ցեղ Արևադարձ (Heliotropium)
L., 1753

Արևադարձ (լատ.՝ Heliotropium), խամբար, արևադեմ, գաղտրիկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 220, Հայաստանում՝ 7 տեսակ՝ արևադարձ էլիպսաձև (H, ellipticum), արևադարձ եվրոպական (H, europaeum), արևադարձ թավապտուղ (H, lasiocarpum), արևադարձ Ցվելյովի (H. tzveleviiէնդեմիկ, արևադարձ ցածր (H, supinum)՝ հազվագյուտ և այլն։

ՁևաբանությունԽմբագրել

Ցողունի բարձրությունը 20-40 (մինչև 100) սմ է։ Տերևները հերթադիր են, պարզ, ամբողջաեզր։ Ծաղկաբույլը միակողմանի ոլորք է, ծաղիկները՝ սպիտակ, դեղին կամ մանուշակագույն։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը քառաբաժան է, ընկուզանման։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են թունավոր ալկալոիդներ։ Ծաղկաբուծության մեջ օգտագործում են արևադարձ պերուականից (H. peruvianum) ստացված բազմաթիվ տեսակներ, որոնք կիրառվում են ծաղկային ձևավորումներում, պարտեզներում և բնակարաններում։

Տարածվածությունը ՀայաստանումԽմբագրել

Տարածված է Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է խոնավ վայրերում, կիսաանապատներում, արոտներում, չոր, քարքարոտ լանջերին, դաշտերի և ճանապարհների եզրերին, աղբոտում խաղողի այգիները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։