HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շուշան (այլ կիրառումներ)


Շուշան
LiliumBulbiferumCroceumBologna.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Շուշանածաղկավորներ (Liliales)
Ընտանիք Շուշանազգիներ (Liliaceae)
Ենթաընտանիք Շուշանայիններ (Lilioideae)
Ցեղ Շուշան (Lilium)
L., 1753

Շուշան (լատ.՝ Lilium), շուշանազգիների ընտանիքի բազմամյա սոխուկավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 90 (այլ տվյալներով՝ 100) տեսակ։

ՀայաստանումԽմբագրել

Հայաստանում՝ 2 տեսակ՝ շուշան Շովիցի և շուշան հայկական։

Տարածված է Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի անտառային և ենթալպյան գոտիներում։

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

Սոխուկը թեփուկավոր է։ Ցողունը ճյուղավորվող է, կանգուն, տերևապատ, բարձրությունը՝ 100-110 սմ։ Տերևները հերթադիր են, նշտարաձև։ Ծաղկաբույլը հուրանաձև է, ծաղիկները՝ խոշոր, դեղին՝ շագանակագույն բծերով։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը բազմասերմ տուփիկ է։

ԲազմացումԽմբագրել

Շուշանները բազմանում են սոխուկների բաժանումով, գրունտում սոխուկի վերևում և ցողունի վրա տերևանութում աճող, սոխուկներով, ինչպես նաև ցողուններով, թեփուկներով, տերևներով և սերմերով։ Տարբեր տիպի շուշաններ բազմանում են տարբեր եղանակներով։ Այսպես, օրինակ, սպիտակ շուշանը բազմանում Է թեփուկներով և անդալիսի միջոցով, վագրաշուշանը թեփուկներով և օդային սոխուկներով։ Ոսկյա գծավոր շուշանը նույնպես բազմանուամ Է թեփուկներով և սերմերով, միայն այն տարբերությամբ, որ ցանքը կատարվում Է աշնանը, կիսատաք ջերմախտներում, սերմերը հասունանալուց անմիջապես հետո։ Վերը նշված բոլոր շուշանները բազմանում են նաև սոխուկների բաժանումով։

ՀայրենիքԽմբագրել

Հայրենիքը համարվում Է Հյուսիսային կիսագունդը Ճապոնիա, Չինաստան, Հեռավոր Արևելք, Կամչատկա, Սիբիր, Կովկաս, Հնդկաստան, Եվրոպա (Միջերկրական ծովի շրջանում գտնվող երկրները), Միացյալ Նահանգներ և Կանադա։ Հայտնի է շուշանների մոտավորապես հարյուր տեսակ։

ՆշանակությունԽմբագրել

Մեղրատու է և գեղազարդիչ։ Շուշանի որոշ տեսակներ (սպիտակ և չինական շուշաններ, վագրաշուշան և այլն) ու սորտեր մշակվում են նաև ՀՀ-ում՝ որպես գեղազարդիչ բույսեր։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

ՊատկերասրահԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։