Սպիտակածաղիկ
Leucanthemum vulgare close up.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Ցեղ Սպիտակածաղիկ (Leucanthemum)
Mill., 1754

Սպիտակածաղիկ (լատ.՝ Leucanthemum), մարգագետնային երիցուկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 25 (այլ տվյալներով՝ 20) տեսակ։

ՍտուգաբանությունԽմբագրել

Դասի լատիներեն անվանումը ծագել է հին հուն․՝ λευκός - «սպիտակ» և ἄνθεμον - «ծաղիկ» բառերից։ Իսկ ռուսերեն անվանումը գալիս է «Նիվա» բառից[1]։

ՀայաստանումԽմբագրել

ՀՀ-ում՝ 1 տեսակ՝

  • սպիտակածաղիկ խորհրդային (լատ.՝ Լ. vulgare

ՏարածումԽմբագրել

Հանդիպում է Տավուշի, Լոռու, Արագածոտնի մարզերի միջին լեռնային գոտում։ Աճում է գրեթե ամենուրեք, աղբոտում բանջարանոցները։ Չարորակ մոլախոտ է։

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 1 մ։ Տերևները հակադիր են, ամբողջական կամ խորը կտրտված։ Ծաղկաբույլը զամբյուղ է, որի եզրային ծաղիկները լեզվակավոր են, սպիտակ, իսկ կենտրոնականները՝ խողովակաձև, դեղին։ Ծաղկում է հունիսին։ Պտուղը գլանաձև, հիմքում սեղմված սերմիկ է։ Ծաղիկների եփուկն օգտագործում են որպես միզամուղ։ Մեղրատու է։

ՏեսակներԽմբագրել

Որոշ տեսակներ[2]

։ Հիբրիդ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Нивяник, Архив природы России / Био-энциклопедия.
  2. «The Plant List: A Working List of All Plant Species»։ Վերցված է հուլիսի 30, 2014 
  3. «USDA GRIN Taxonomy»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-08-ին։ Վերցված է 2014 թ․ հուլիսի 30 

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։