Երեքնուկ
Երեքնուկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Trifolieae |
Ցեղ | Երեքնուկ (Trifolium) L., 1753 |
Երեքնուկ (լատին․՝ Trifolium), ընդավորների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Ցողունը գլանաձև է, տերևները՝ եռմասնյա, կան նաև 5—9 տերևներով, ծաղիկները մանր են (կարմիր, վարդագույն, դեղին, սպիտակ)՝ գնդաձև գլխիկի ձևով հավաքված ծաղկաբույլի մեջ։ Պտուղը ունդ է՝ 1—2, հազվադեպ՝ 4—6 սերմով։ Արմատն առանցքային է։ Ունի արմատապալարիկներ, որոևց մեջ զարգացող պալարամանրէները յուրացնում են օդի ազոտը և հողը հարստացնում ազոտով։
Սննդային արժեքներ
խմբագրելԵրերքնուկի բարձրարժեք կերաբույս է։ Բացարձակ չոր նյութի հաշվով կանաչ զանգվածը պարունակում է 16,8% , իսկ խոտը՝ 15,2% սպիտակուց։ 100 կգ կանաչ զանգվածը համարժեք է 21,0 կերային միավորի, խոտը՝ 51,7, ծղոտը՝ 16,5, սիլոսը՝ 16,5, չոր խոտից պատրաստված ալյուրը՝ 83,8։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է երեքնուկի մոտ 300 տեսակ, գլխավորապես Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ավստրալիայում և Աֆրիկայի որոշ շրջաններում։ Նախկին ԽՍՀՄ տարածքում կա մոտ 70 տեսակ, մշակության հիմնական շրջաններն են՝ բալթյան երկրները, Ռուսաստանի ոչ սևահողային գոտիները՝ Սիբիրը, Հեռավոր Արևելքը, Բելառուսական, Ուկրաինական տարածքները։ Հայաստանում մշակվում է կարմիր Երեքնուկի երկհար ձևը՝ Ստեփանավանի, Տաշիրի շրջաններում, տալիս է մինչև 70 ց/հա խոտի բերք։ Միամյա Երեքնուկը մշակվում է Արարատյան դաշտում, տալիս է մինչև 300 ց/հա կանաչ զանգված։
Տեսակներ
խմբագրելԴաշտավարության մեջ մշակվում են բազմամյաներից՝ կարմիր Երեքնուկի, վարդագույն Երեքնուկ, միամյաներից՝ պարսկական Երեքնուկ, կամ շաբդարը (T․ resupinatum) և ալեքսանդրիական կամ եգիպտական Երեքնուկ կամ բերսիմը (T․ alexandrinum)։ Առավել տարածվածը կարմիր Երեքնուկն է։ Ունի միահար և երկհար ենթատեսակներ։ Միահարը ուշահաս Է, երկարակեցությունը՝ 3—4 տարի, մշակվում է հյուսիսային պայմաններում։ Երկհարը վաղահաս Է, երկարակեցությունը՝ 2—3 տարի։ Կարմիր երեքնուկի ցանքը կատարվում է ծածկոցի տակ (աշնանացան կամ գարնանացան ցորեն)։ Ցանքի նորման 16— 18 կգ/հա է։ Խոտի համար բերքահավաքը կատարվում է կոկոնակալման Փուլում, ծաղկման սկզբում, սերմի համար, երբ գլխիկների 90—95%-ը գորշացել է։
Պատկերասրահ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեքնուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեքնուկ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 584)։ |