Վարդ
Վարդ, մարդու կողմից աճեցվող, Մասրենի (լատին․՝ Rósa) կոչվող վարդազգիների դասին պատկանող ներկայացուցիչների տեսակների և տարատեսակների հավաքական անվանում։ Վարդերի տարատեսակների մեծ մասը ստացվել է երկարատև սելեկցիայի արդյունքում բազմաթիվ կրկնակի խաչասերումների և ընտրանքի իրականացման ճանապարհով։ Որոշ տարատեսակներ վայրի վարդազգիների տեսակների ձև են հանդիսանում:Դրանց կարող եք հանդիպել տարբեր հարթավայրային գոտիներում։
Ստուգաբանություն
խմբագրելՀին հունական բառ (պրաֆորմա - *ϝρόδον - *wródon) կապված հայերեն՝ վարդ - vard - *ṷṛda: Այստեղից էլ պարս.՝ gul - «վարդ»[1][2][3], պարս.՝ Gul - «վարդ»[3]։
Պատմություն
խմբագրելԱռաջին անգամ վարդեր սկսել են աճեցնել Հին Հռոմում, չնայած նրան, որ այն ժամանակների այգիների հիմնական նպատակը օգտակար բույսերի աճեցումն էր, սակայն հին հռոմեական գրողների ստեղծագործություններում հանդիպում են վարդերի մոտ 10 տարատեսակների նկարագրություններ։ Հերոդոտոսը արդեն մ.թ.ա 5-րդ դարում իր «Պատմության» մեջ նկարագրում է Մակեդոնիայում գտնվող Միդոս արքայի այգիները և հիշատակում է այնտեղի բամբակյա վարդը։ Թեոփրաստեսը մ.թ.ա 300 թվականին նկարագրում է Հունաստանի այգիները և նկարագրում է 15, 20 և նույնիսկ 100 թերթիկներ ունեցող վարդերի։
Պոմպեյի հրաշալի խճանկարի վրա, որը գտնում է Նեապոլի թանգարանում, կարելի է տեսնել նաև դամասկոսյան վարդեր (Rosa×damascena), որոնց հայրենիքը անկասկած արևելքն է, որտեղից էլ նրանք հայտնվել են Հարավային Իտալիայի այգիներում։ Հռոմեական կայսրության անկման հետ մեկտեղ այգեգործությունը տարածվեց վանքերում։ Հենց վանական այգիներն էլ Ալպերից այն կողմ գտնվող այգիների համար նախատիպ ծառայեցին։ Կառլոս Մեծը Capitulare de villis կալվածատան կառավարման իր հրահանգում թվարկել է բույսեր, որոնք անհրաժեշտ է աճեցնել և որոնց մեջ կային վարդեր։ Կարոլինգների օրոք այգիներում բույսերը առաջին հերթին աճեցվում էին դեղային նպատակներով, չնայած, անկասկած, մեծ ուշադրություն էր դարձվում նրանց գեղեցկության վրա։ Ծաղկապսակների և այլ զարդարանքների համար հավաքվում էին միայն դաշտային ծաղիկներ։ Եվ միայն վարդերի թփերն էին արժանանում հատուկ ուշադրության և աճեցվում այգիներում։ Վերածննդի դարաշրջանի հռչակավոր իտալացի նկարիչների նկարների վրա կարելի է տեսնել վարդեր, որոնք աճեցվում էին այն ժամանակների իտալական այգիներում, որոնց հայրենիքը հավանականորեն Իտալիան է հանդիսանում[4]։ 1309 թվականին Կլիմենտ V պապը իր արքունիքով Հռոմից տեղափոխվեց Ավինյոն, իսկ կաթոլիկ եկեղեցու կենտրոնն այնտեղ էր տեղակայված մինչև 1377 թվականը։ Ինչպես վկայում են պատմաբանները, արդեն այն ժամանակվանից էլ պապական արքունիքի տարածքներում աճեցվում էին վարդեր։ XVII դարի սկզբում Էյխշթեդտի եպիսկոպոսի այգում աճում էին վարդի 21 տարատեսակներ, որոնք Կոստանդնուպոլսով Եվրոպա են բերվել արևելքից, ընդգրկելով Դամասկոսը։ Միննեզանգների ժամանակներում գոյություն են ունեցել հիասքանչ այգիներ կարմիր և սպիտակ վարդերով[4]։ XIX դարի վերջից վարդերի սելեկցիա կատարում են աշխարհի գրեթե բոլոր երկրները։
Ներկայումս գոյություն ունեցող վարդերի տեսակների մեծ բազմազանությունը ձևավորվել է վայրի մասրենու մի քանի սորտերի խաչասերման և սելեկցիոն ընտրության ճանապարհով։ Զբոսայգիներում աճեցվող բազմաթիվ բազմաթերթ վարդերի (Роза махровая) տեսակները առաջացել են գալիյան վարդերից (Rosa gallica), որը ստացել է այս անվանումը իր լայն տարածման համար Ֆրանսիայում (Գալիա)[5]։ Այս վարդի մշակույթը և նրա հիման վրա ձևավորված վարդերի տարատեսակները սկիզբ են առնումՀնագույն Բաբելոնից և Հնագույն Հռոմից, իսկ XIII դարից նաև Ֆրանսիայից և վարդերի պատմության մեջ կազմել է մի ամբողջ ժամանակաշրջան մինչև XVIII դարը։ Գալիյան վարդերի և այլ վարդերի տարատեսակների խաչասերման ճանապարհով ստեղծվել են դամասկոսյան (Rosa ×centifolia) և սպիտակ վարդեր։ Վարդերի տեսակների խաչասերմման միջոցը հայտնի է եղել Եվրոպայում դեռևս Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում[6]։
Պարտեզի վարդերի պատմությունը սկսվել է XVIII դարի վերջից մինչև XIX դարի սկիզբը ընկած ժամանակահատվածում, երբ հարավարևելյան Ասիայից Եվրոպա են բերել (սկզբից Անգլիա, իսկ հետո Ֆրանսիա) մշտադալար ու ջերմասեր վարդերի տեսակներ, որոնց թերթիկներն ունեին թեյի հոտ ունեցող յուրօրինակ բույր։ Այս վարդերը օժտված էին նոր դեկորատիվ հատկություններով՝ կաշվենման փայլուն տերևներով, կոկոնների յուրահատուկ ազնվական ձևերով և առավել կարևոր հատկություններով` այսպես ասած վերակենդանալու ունակությամբ, այսինքն բազմաթիվ շարունակական ծաղկման ունակությամբ։ Սելեկցիոներների ջանքերը ուղված էին ասիական վարդերի կրկնակի ծաղկման (ремонтантность) և եվրոպական վարդերի ցրտադիմացկուն ունակություններով նոր տեսակների ստեղծման վրա։ Երկար ժամանակ նպատակին հասնել չէր ստացվում, և միայն XIX դարի սկզբին ստացվեց հաղթահարել վարդերի այդ երկու խմբերի խաչասերումը։
Վարդերի առաջին գիտական բնութագիրը տվել է հին հունական բնախույզ, փիլիսոփա և բուսաբան Թեոփրաստեսը։ Նա բավականին մանրամասն նկարագրել է վայրի և դաշտային վարդերը, հիմնավորել է նրանց մշակման և բազմացման ձևերը։
Ռուսաստանում վարդերի աճեցման մասին առաջին հիշատակությունը վերաբերվում է XVI դարի սկզբին։ Ենթադրվում է, որ նրանք հայտնվել են Ռուսաստանում Բալկանյան սլավոնական տոհմերի միջոցով։ Զանգվածային տարածում ստացել է Եկատերինա II-ի օրոք միայն։ XIX դարի վերջին սկսել են վարդեր աճեցնել Ռուսաստանի ամբողջ եվրոպական մասում[7]։
Ժամանակակից վարդերի կարևորագույն դասերն առաջացել են եվրոպական տետրապլոիդ (քրոմոսոմների թիվը՝ 4n = 28, գալյան վարդերի խումբ) և ասիական դիպլոիդ (2n = 14) կուլտուրական և վայրի վարդերի տեսակների հիման վրա (Rosa chinensis, Rosa moschata, Rosa gigantea)։ Թեյա-հիբրիդային վարդերի ժամանակակից տեսակների մեծամասնությունը տետրապլոիդ են[8]։
Բուսաբանական նկարագրություն
խմբագրելԹփի ձևը կարող է լինել սկսած ճյուղատարածից մինչև նեղբրգաձև։ Թեյա-հիբրիդային խմբի թփերի բարձրությունը հասնում է՝ 30-ից մինչև 90 սմ, պոլիանտային թփերը՝ 30-40 սմ, իսկ որոշ տարատեսակներ հասնում են մինչև 60 սմ և որոշ դեպքերում նաև 25-35 սմ։
Բազմամյա վարդերի խումբը ընդգրկում է իր մեջ հյուսաձև և աղեղնաձև փռված ընձյուղներ, 2,5-ից մինչև 6 մ երկարությամբ[9]։ Վարդերի մոտ ընդունված է տարբերել երկարամյա ճյուղերի երկու տեսակ` հիմնական կամ արգանդային, ճյուղեր և ճյուղեր ավարտված աճով և միամյա ճյուղերի հինգ տիպ՝ գերաճոող, վաղաժամ, ճարպային, գեներատիվ և սիլեպտիկ[10]։
Դաշտային վարդերի ծաղկացողունների երկարությունը տատանվում է 10-ից մինչև 80 սմ[9]։ Վարդերի ծաղկացողունները զարմացնում են իրենց բազմազանությամբ։ Նրանց չափերը տատանվում են 1,8-ից մինչև 18 սմ, թերթիկների քանակը կարող է կազմել 5-ից 128, գոյություն ունեն ծաղկացողունի տասնյակ տարբեր ձևեր։ Շատ բազմազան է գունային գամման՝ չկա միայն մաքուր կապույտը։ Ստացվել է կանաչ վարդի տեսակը, բայց այն հետաքրքրություն է հանդիսանում միայն բուսաբանների համար։ Բացի միագույն վարդերից գոյություն ունեն նաև երանգների տարաբնույթ համակցությամբ, ինչպես նաև աճման ժամանակ գույներ փոփոխող վարդեր։ Բացի դամասկոսյան վարդի ստանդարտ բույրից, գոյություն ունեն վարդեր սկսած մրգայինից և ցիտրուսայինից մինչև անուշահոտության բույրը[11]։
Աճման պայմաններ
խմբագրելԲազմաթիվ դեպքերում վարդերը ջերմասեր են, սակայն կան տեսակներ, որոնք աճում են խիստ կլիմայական պայմաններում[12]։ Վարդերը նախընտրում են վառ լուսավորություն և նշանակալից ստվերապատման դեպքում, համարյա կամ ընդհանրապես չեն ծաղկում, նույնիսկ կիսաստվերի դեպքում նրանք հյուծվում են և շատ թույլ են ծաղկում։
Հողը իր բաղադրությամբ կարող է լինել ցանկացած ձևի, բայց դաշտային խմբերի համար ավելի լավ են՝ պարարտացվածները։ Վարդերը աճեցնում են չեզոք ռեակցիա ունեցող հողերում։ Թթվայնության սամանների որոշումը կապված է հանքացման գործընթացի սաստկության հետ։ Վարդի տեսակների գունավորումը առավել ինտենսիվ է դրսևորվում ալկալիական ռեակցիա պարունակող հողերում։
Լիառատ և շարունակական ծաղկման համար վարդերը պահանջում են մշտական ոռոգում։
Վարդերի ծաղկումը ապահովվում է նշանակալից չափով հատուկ համակարգով։
Վարդերի տեսակների անվանումներ
խմբագրելՀամապատասխան մշակովի բույսերի նոմենկլատուրայի Միջազգային օրենսգրքի, անվանումը հիմնված է հրատարակության առաջնության վրա։ Յուրաքանչյուր տեսակ կարող է ունենալ միայն մեկ հանրաճանաչ անուն։ Տվյալ տեսակի համար առաջարկված մի քանի անվանումներից, ընտրվում է ամենահինը։ Բոլոր մնացածները հոմանիշներ են համարվում։ Տեսակների մոռացված և հնացած անվանումների կիրառմանը պետք է խուսափել, նույնիսկ եթե դրանք առավել են լայն տարածված ժամանակակիցներից։
Եթե վարդի տեսակի անվանման մակդիրը օգտագործվել է մի քանի անգամ, ապա տեսակի անվան հետ անհրաժեշտ է ավելացնել հեղինակի և ստեղծման կամ գրանցման ամսաթվերը։ Օրինակներ՝ Rosa 'Maggie' Rudolf Geschwind, 1900; Rosa 'Maggie' Meilland International, 2003։
Մինչ տոհմ կամ տեսակ մակարդակին հասնելը, վարդերն անվանում են համապատասխան բուսաբանական նոմենկլատուրայի Միջազգային օրենսգրքի (ԲՆՄՕ)։ Բույսերին, որոնք պատասխանատու են տեսակի կամ խմբի չափանիշներին, տրվում են տեսակային մակդիրներ։ Այդ մակդիրները ավելացվում են բուսաբանական տաքսոնի անվանմանը և ավարտվում են ընդամենը մեկ փակագծով։ Օրինակ՝ Rosa 'Harlekin'։
Տարբեր լեզուներով տեսակների անվանումների հրատարակչության ժամանակ, որը տարբերվում է սկզբնական հրատարակության լեզվից, թարգմանել մակդիրը պետք չէ։ Կարելի է կիրառել գրադարձություն և տառադարձություն։ Այն դեպքում, եթե ըստ մարքեթինգային նկատառումների տեսակի մակդիրը թարգմանվել է մեկ այլ լեզվով, մակդիրի թարգմանությունը անհրաժեշտ է զննել ինչպես առևտրական նշանակություն, այլ ոչ թե որպես գիտական անվանում[13]։
Առևտրային նշանակությունների կիրառման պրակտիկան, որպես մշակովի բույսերի նոմենկլատուրայի Միջազգային օրենսգրքի ճիշտ անվանումների լրացում, այն չի համապատասխանում։ Համաձայն, ԲՆՏՊՄՄ-ի կոնվենցիայի, եթե տեսակը առաջարկվում է վաճառքի կամ մտնում է առևտրի շրջանարության մեջ, թույլատրվում է կիրառել գրանցված անվանումը, հաշվի առնելով ապրանքային նշանը, կոմերցիոն անվանումը կամ այլ նման նշանակումներ։ Նման համակցության դեպքում, անվանումը, այնուամենայնիվ պետք է հեշտ ճանաչելի լինի[14]։ Տարբեր երկրներում տեսակների անվանումների նորմերի և կանոնների հակասություններից և պատմական պատճառներից ելնելով, շատ անվանումներ տարբերվում են միայն նշանների առկայությամբ կամ բացակայությամբ ® և ™ ('Grace'[15], 'Grace ® ™'[16])։
Ժամանակակից վարդերի տեսակներն ունեն օրիգինալ հեղինակային անվանում և բազմաթիվ հոմանիշներ։ Հոմանիշները սովորաբար առևտրական անվանումներ են հանդիսանում և կիրառվում են տեսակին ուշադրություն գրավելու համար։ Վերջին տարիներին խոշոր ընկերությունները, որոնք վարդեր են արտադրում, սկսել են իրենց տեսակներին գրանցման պայմանական անվանումներ տալ։ Անվանման առաջին վանկը գրվում է մեծատառ տառերով և նշանակում է՝ սելեկցիոների ընկերություն (KOR — Kordes, MEI — Meiland), իսկ բառի մնացած մասը փոքրատառ։ Օրինակ 'Tchaikovski' տեսակը ունի MEIchibon, 'Schneewittchen ®' — KORbin պայմանական գրանցման անվանում։ Գրանցման անվանումները ներմուծվել են սելեկցիոներների հեղինակային իրավունքների պաշտպանման համար և ունիֆիկացիայի նպատակով։
Վարդերի գրանցման Միջազգային կենտրոնի գործունեության սկզբունքով (The International Registration Authority for Roses), կացությունը իդենտիֆիկացիայի հետ նշանակալիորեն կարգավորվել է։ Ամերիկյան վարդամշակողների հասարակության տպագրական օրգաններում («The American Rose Annual» и «The American Rose Magazine») հրատարակվում են բոլոր նոր հրատարակությունները։ Ըստ ինֆորմացիոն նյութերի կուտակումների չափի, գրանցման Միջազգային կենտրոնը Ամերիկյան վարդամշակողների հասարակության և Մակ-Ֆարլանդ ընկերության հետ մեկտեղ, պարբերականորեն թողարկում են «Ժամանակակից վարդեր» («Modern Roses») համաշխարհային լրագիրը։
Գեղարվեստական գրականության մեջ
խմբագրել- Վայրի վարդը և վաղորդյան հովը։ Աննա Սաքսե, «Հեքիաթներ ծաղիկների մասին», Ե., Դարակ, 2020, էջ 55-60։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Фасмер М. Этимологический словарь русского языка. — М.: Прогресс, 1987. — Т. 3. — С. 494.
- ↑ Walde A., Hofmann J. B Lateinisches etymologisches Wörterbuch. — Heidelberg: Carl Winter’s Universitätsbuchhandlung, 1938. — Т. 2. — S. 443.
- ↑ 3,0 3,1 Frisk H. Griechisches etymologisches Wörterbuch. — Heidelberg: Carl Winter’s Universitätsbuchhandlung, 1960. — Т. 2. — S. 660—661.
- ↑ 4,0 4,1 Проф. А. Кернер фон-Марилаун. Растения и человек / Пер. с послед. нем. изд, под. ред. Александрова Т. Ф.. — СПб.: С.-Петербургская Электропечатня, 1902. — С. 53—58. — 107 с.
- ↑ Жизнь растений// Том 5. Часть 2. Цветковые растения / Под. ред. Тахтаджяна А. Л.. — М.: Просвещение, 1981. — 512 с.
- ↑ Проф. А. Кернер фон-Марилаун. Жизнь растений / Пер. (с разрешения издателей оригинала) со 2-го вновь перераб. и доп. нем. изд., с библиогр. указ. и ориг. дополнениями А. Генкеля и В. Траншеля, под ред. засл. проф. И. П. Бородина. — СПб.: Типо-литография Издательского Т-ва «Просвещение», [1899—1903]. — Т. II. — История растений.
- ↑ Зорина Е. В. Краткая ботаническая характеристика рода Rosa L. и отдельных его представителей для интродукции // Биологические особенности выгоночных роз в защищённом грунте Южного Приморья. — Автореферат диссертации. — Владивосток, 2008.
- ↑ Сааков Г., Риекста Д. А. Розы. — Рига: Знатне, 1973. — 359 с.
- ↑ 9,0 9,1 Головкин Б.Н. и др. Декоративные растения СССР. — М.: Мысль, 1986. — С. 169—179. — 320 с.
- ↑ Губанов Я. В., Тихвинский С. Ф., Горелов Е. П. и др. Технические культуры. / Под ред. Губанова Я. В.. — М.: Агропромиздат, 1986. — С. 163−167. — 287 с.
- ↑ Писарев Е. Розы. — М.: Эксмо, 2009. — 48 с. — ISBN 978-5-699-29017-8
- ↑ Колесников А. И. Декоративная дендрология. — М.: Лесная промышленность, 1974. — С. 295—308. — 704 с.
- ↑ International code of nomenclature for cultivated plants. — Scripta Horticulturae. — International Society for Horticultural Science (ISHS), 2009. — Vol. 151. — 204 p. — ISBN 978-90-6605-662-6
- ↑ «Пояснительные замечания по наименованиям сортов согласно Конвенции УПОВ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Rosa 'Grace' на сайте Helpmefind.com
- ↑ Rosa 'Grace ® ™' на сайте Helpmefind.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդ» հոդվածին։ |