Կարմիր, տեսանելի լույսի սպեկտրի ալիքների երկարության տիրույթի գույն, համապատասխանում է մարդու աչքի կողմից ընկալվող էլեկտրամագնիսական ճառագայթման նվազագույն հաճախականությանը։ Լույսի սպեկտրում կարմիր գույնի դիապազոնը հաճախ որոշում են 630-760 նանոմետր ալիքների երկարությամբ[1] ինչը համապատասխանում է 476-394 տերահերց հաճախականությանը։ Երկարալիքային ընկալման սահմանը կախված է մարդու տարիքից։

Կարմիր
Սպեկտրալ կոորդինատներ
Հաճախականություն~ ՏՀց
Գունային կոորդինատներ
Hex եռյակ#FF0000
sRGBB  (rgb)(0, 0, 255)
HSV       (h, s, v)(240°, 100%, 100%)
B: Նորմալիզացված՝ [0–255] (բայթ)

RGB-ի համակարգում երեք հիմնական գույներից մեկն է, նրա գույն է հանդիսանում կապտականաչը՝ ցիանը[2]։

Գունային առումով «կարմիրը»՝ որպես ածական, սլավոնական լեզուների մեջտուկ է միայն ռուսերենին։ Նախնական իմաստով հանդիպում է միայն նախադասությունների ձևակերպումներում․ «պարտքը փակել կարմիրով», «հանուն կարմիր խոսքի», «կարմիր գին», «կարմիր ձուկ», «կարմիր աղջիկ»։ Հին ռուսերենում կարմիր գույնը նշելու համար օգտագործել են «որդան կարմիր» (միջատի «որդ» անունը, որից կարմիր ներկ են պատրաստել)։ Այդ բառը կարելի է գտնել ռուսական Սինոդյան Աստվածաշնչում՝ Կարմիր ծովի անվանման դեպքում[3]։

Զատիկը աստղածաղկի վրա

Բնական ներկանյութեր և գունանյութեր

խմբագրել

Ծիածանի մեջ երևացող կարմիր գույնից բացի, մարդիկ հնուց ի վեր օգտագործել են բնական ներկանյութեր և գունանյութեր․

Երանգներ

խմբագրել
  • Ալ
  • Վարդագույն՝ բաց, թույլ կարմիր, մարգարտածաղկի գույն
  • Որդան կարմիր
  • Մուգ կարմիր
  • Կարդինալ
  • Բոսորագույն
  • Ծիրանագույն
  • Ալիզարինե գույն
  • Բորդոյի գինի՝ կարմրամանուշակագույն։
  • Հապալասագույն՝ կարմիր, ծիրանագույն։
  • Վերմիլիոն՝ վառ կարմիր՝ նարնջագույն երանգով՝ ֆրանսերեն vermillion գույնի անվանումից։
  • Գույլաֆային՝ կարմիր, մասրագույն։
  • Հուդայի ծառ՝ վառ վարդագույն։ Կամ ցերցիս, համաձայն ավանդույթի՝ հանդիսանում է այն ծառը, որիս կախվել է Հուդան, այն բանից հետո, երբ դավաճանել է Հիսուսին։ Ծառն ունենում է վառ վարդագույն ծառիկներ։
  • Որդաներկ՝ վառ կարմիր։
  • Կաքավի աչք՝ բաց կարմիր գույն։
  • Մագոգուլյաֆային՝ կարմրավարդագույն։
  • Մաջենտա՝ վառ կարմիր, կարմիրի և մանուշակագույնի միջև։
  • Տորոնագույն՝ տորոնո բույսի ներկով ներկված, որի արմատը կարմրադեղին գույն ունի։
  • Մարգարտածաղկի գույն՝ վառ կարմիր։
  • Մարկիզուհի Պոմպադուր՝ վարդագույնի բարդ երանգ։
  • Մասակա՝ մուգ կարմիր՝ կապտավուն երանգով։
  • Մովի՝ վարդակակաչի գույն։
  • 1812 թվականի Մոսկովյան հրդեհի գույն՝ այրվող քաղաքի կրակի գույն, նման է ճզմված հապալասի գույնի։
  • Գորշակարմիր՝ մուգ կարմիր, կարմիրի շագանակագույն երանգ։
  • Վառ կարմիր՝ ալ։
  • Բալագույն։
  • Սոլֆերինո՝ կարմիրի երանգներից մեկը, վառ կարմիր, վառ վարդագույն, անվանումն առաջացել է Սոլֆերինոյի ճակատամարտից, որը տեղի է ունեցել 1859 թվականին՝ Իտալա-ֆրանս-ավստրիական պատերազմի ժամանակ։

Ընկալման հոգեբանություն

խմբագրել

Կառլ ֆոն Ֆրիշը «Մեղուների կյանքից» մենագրության մեջ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ մեղուները (ինչպես միջատների մեծ մասը՝ բացառությամբ թիթեռների) չեն ընկալում կարմիր գույնը՝ ի տարբերություն թռչունների։

Կարմիր գույնը, ինչպես հաճախ գրում են, խթանում է «ակտիվությանը, ընկերասիրությանը, վստահությանը, մեծ չափով՝ առաջ է բերում բարկություն և ցասում։ Ինքնավստահություն է առաջացնում, գործի անցնելու պատրաստակամություն, նպաստում է հնարավորությունների և ուժերի ի հայտ գալուն»։

Լիդսի համալսարանում ապացուցել են, որ գույնն ուղղակի ազդեցություն է ունենում մարդու վրա։ Կարմիր լուսավորումը նպաստում է սրտի հաճախախփությանը և բարձրացնում է զարկերակային ճնշումը[5]։

Շատ ազգերի մոտ կարմիր գույնն ահազանգի, վտանգի, կրքի, տարփանքի նշան է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կարմիր գույնն ազդում է սեքսուալ վարքագծի, ֆիզիկական ծանրաբեռնվածության կարողության, թեսթերի հաջող կատարման վրա։ Օրինակ այն անձինք, որոնց թեստի բլանկի վրա նշումները կարմիր գույնով են եղել (և դա եղել է միակ տարբերությունը), ցույց են տվել ավելի վատ արդյունքներ, քան նրանք, որոնց թեստերի վրա նշումները եղել են կանաչով կամ սևով։ Նույն պատկերն է եղել, երբ փորձարկվողներին առաջարկել են թեստային աշխատանքները, որոնք եղել են կարմիր, կանաչ և սպիտակ թղթապանակներում։ Մի շարք փորձեր նույնպես ցույց են տվել, որ կարմիր մարզահագուստով մարզիկները հաճախ են հաղթանակներ տանում, կոնկրետ պատճառը հայտնի չէ՝ կարմիր գույնն ազդում է բոլոր մասնակիցների, այդ թվում՝ մրցավարի վրա։ Որոշ տվյալներով այս գույնի հետ տեսողական կոնտակտը ազդում է գեղեցկության ընկալման վրա, օրինակ փորձարկվողներն առավել հմայիչ ու գայթակղիչ են համարել կարմիր հիմնապաստառի վրա լուսանկարված կնոջը, քան թե սպիտակ հիմնապաստառի վրա լուսանկարված կնոջը[6]։

Տեխնիկա, պատճենահանում, արտադրություն

խմբագրել
 
Լուսացույցի կարմիր ազդանշան
 
STOP կարմիրը որպես վտանգի ազդանշան
  • Կարմիրը որպես ազդանշանային գույն՝ վտանգի նշան, գործողության արգելք և այլն։
  • «STOP» նշանը, համապատասխան կոճակի գույնը։
  • Կարմիր գույն ունեն պրոպան, մեթան գազով լիցքավորված տարաները։
  • «Տաք»-ի խորհրդանիշ, օրինակ ծորակի տաք ջրի համար ։
  • Հրշեջ ծառայության գույնը, հրդեհաշիջման պարագաները։

Չափորոշիչներ

խմբագրել

Սննդային ներկեր E**

խմբագրել

Բնական նմուշներ և գունանյութեր

խմբագրել

Ասոցիացիա և խորհրդանիշներ

խմբագրել

Կրոնում

խմբագրել
  • Հռոմեական դիցաբանության մեջ կարմիրը՝ որպես արյան գույն, ասոցացվում է կռվի աստծո՝ Մարսի հետ։
  • «Կարմիր հավատ»  տարածված է մոնղոլալեզու ժողովուրդների մոտ, անվանում են Կագյու ուղղության տիբեթյան բուդդիզմի դպրոցները՝ ի տարբերություն «դեղին» դպրոցների՝ Գելուգ։
  • Կարմիրը Հիսուսի թափած արյան և նահատակների արյան[7], ինչպես նաև հզորության և թագավորության խորհրդանիշն է։ Սուրբ երրորդության մեջ կարմիրը խորհրդանշում է Հայր Աստծուն։ Կարմիրը նաև Հիսուսի արյան խորհրդանիշն է, որ թափվել է մարդկանց մեղքերի թողության համար։
  • Ուղղափառության մեջ կարմիրը նաև Զատկի նշան է՝ Քրիստոսի վերածննդի։ Զատկի տոնի սկզբում հոգևորականները սպիտակ հագուստ են հագնում՝ ի նշան փրկչի գերեզմանի լուսավորության, դրանից հետո հաջորդող բոլոր քառասուն օրերին նրանք կարմիր հագուստ են կրում։ Այս դեպքում կարմիրը խորհրդանշում է Տիրոջ սերը դեպի ողջ մարդկությունը։
  • Կարմիր կիրակի՝ զատիկին հաջորդող տոն է՝ երկրորդ կիրակին զատիկից հետո։
  • Կարմիրը քրիստոնեության մեջ վիշապ հրեշի գույնն է, դժոխքի կրակի՝ (ապոկալիպսիսի) գույնը։
  • Կարմիր գույնը հնդկական բուդդիզմի աշխարհաստեղծման ծրագրով նույնացվում է արևմուտքի, մայրամուտի հետ, Աստվածաշնչում՝ հարավի։ Աստվածաշնչյան «Կարմիր ծովը» նույնն է, ինչ՝ «Հարավային ծովը»։ Չինաստանում ևս կարմիրը նույնացվում է հարավի հետ։
  • Կարմիրը սևի հետ համադրած նույնացվում է սատանիզմի հետ։
  • Բուդդիստական դպրոցների աստիճանակարգության մեջ իր նշանակությամբ երկրորդ տիտղոսը կրող դպրոցը՝ Կարմա Կագյուն անվանվում է Շամարպա, այսինքն՝ «կարմրագլխարկներ»։ Սակայն աստիճանակարգի մեջ առաջինը՝ Կարմապան, կրում է սև գլխարկ։
  • Կաթոլիկ Կարդինալները կրում են կարմիր փարաջա, գոտի, գլխանոց[8]։

Քաղաքականության մեջ

խմբագրել
  • Հին ժամանակներից ի վեր կարմիրը համարվել է իշխանության գույն, կառավարիչների վերնազգեստը կարմիր գույն է ունեցել։
  • Մոսկովյան թագավորությունում կարմիրը պետական գույն է եղել, կարմիր ձեռնափայտով Իվան Ահեղը 1552 թվականին գրավել է Կազանը։ Կարմիր շքանաշանով նիժնիգորոդյան ապստամբները՝ իշխան Դմիտրի Պոժարսկիի գլխավորությամբ ազատագրել են Կրեմլը լեհերից։
  • Կարմիր դրոշը Ֆրանսիական հեղափոխությունից հետո դարձել է սոցիալիզմի՝ մասնավորապես Փարիզի կոմունայի խորհրդանիշը։ Սոցիալիստական երկրներից ԽՍՀՄ-ը, Վիետնամը, Կամբոջան, Չինաստանը իրենց դրոշներում որպես հիմնական գույն օգտագործել են կարմիրը (1975-1989)։
  • Կարմիր բանակ, Կարմիր ռազմածովային նավատորմ սրանք ԽՍՀՄ-ի բանակի և նավատորմի անվանումներն էին՝ մինչև 1946 թվականը, երբ դրանք անվանափոխվեցին Խորհրդային բանակ և Խորհրդային նավատորմ։
  • Անարխիզմի և ձախ հակաֆաշիզմի ամենատարածված խորհրդանիշը հանդիսանում է կարմիր սև դրոշը։

Մշակույթում, արվեստում և ազգագրության մեջ

խմբագրել
  • Կարմիր հրապարակ՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի գլխավոր հրապարակը։
  • Կարմիրը եվրոպական մշակույթում ազատության, տղամարդկության և քաջության խորհրդանիշն է[9]։
  • Կարմիր գույնը շատ ժողովուրդների մոտ ուրախության և տոնակատարության խորհրդանիշ է։
  • Միջնադարյան Եվրոպայում և ներկայիս Հնդկաստանում մինչև օրս հարսնացուները հարսանիքին կարմիր շրջազգեստ են հագնում։
  • «Կարմիր գիրք»՝  անհետացող կենդանատեսակների, բուսատեսակների և սնկերի մասին գիրք է, գրքի խնդիրը հանդիսանում է «հրավիրել հասարակության ուշադրությունը», դրա համար էլ կարմիրն այն բացառիկ գույնն է, որ կարող է իրականացնել այս խնդիրը։
  • «Կարմիր խաչ»՝ անշահախնդիր և հրատապ բժշկական օգնություն ցուցաբերող միջազգային շարժում է, ընտրել են այս գույնը, որպես հեռվից երևացող գույն, գույն, որն առավելագույն ուշադրության է հրավիրում։
  • Կարմիր դարպասներ՝ Ռուսաստանում առաջին հաղթանակի կամարն է, որը կառուցվել է Պոլտավայում՝ Պետրոս I հրամանով՝ շվեդների դեմ 1709 թվականին տարած հաղթանակի պատվին։ Գտնվել է ներկայիս «Կարմիր դարպասներ» մետրոյի կայարանի շրջանում։ 1928 թվականին կամարը քանդվել է։ Սակայն հրապարակը, որտեղ գտնվել է այն մինչ օրս անվանվում է «Կարմիր դարպասների հրապարակ»։
  • Մարս մոլորակ՝ «կարմիր մոլորակ»։ Կարմիր Մարսն ու շագանակագույն Մարսն իրենց անվանումը ստացել են երկաթի օքսիդի կարմիր, նարնջագույն գույների շնորհիվ։
  • Ուլան Բատոր (մոնղ.՝ կարմիր դյուցազուն)՝ Մոնղոլիայի մայրաքաղաքը։
  • Ինկերի հանգուցաձև նամակագրության՝ կիպուի մեջ կարմիր գույնը նշանակել է պատերազմ, սեփական բանակ, ինչպես նաև պատերազմի ժամանակ սեփական կորուստները[10]։
  • Կարմիր պատուհան՝ Ռուսաստանում այսպես են անվանել գյուղական տան մեծ պատուհանը։ Պատուհանը պատրաստված է լինում չորս գերանից, դրանս մեջ դրվել է ապակին։

Այլ գրական մշակութային ասոցիացիաներ

խմբագրել
 
«Կարմիր»
  • Սիրո գույնը, ինչպես նաև զայրույթի գույնը արևմտյան մշակույթում։ Բուդդիստական տանտրայի ավանդույթի համաձայն՝ կարմիրը կրքի գույնն է։
  • Կարմիր լապտեր՝ հասարակաց տան պայմանական խորհրդանիշ։
  • Կարմիր թել՝ ելույթի ժամանակ տեքստի հիմնական գաղափարը։
  • Կարմիր տող՝ «Սկսել կարմիր տողից»՝ սկսել նոր տողից, կամ, փոխաբերական՝ ամեն ինչ սկսել նորից։
  • Կարմիր կրունկներ՝ նշանավոր ծագումնաբանության և բարձր հասարակական դիրքի խորհրդանիշ։
  • Կարմիր ամառ՝ լավագույն երիտասարդ տարիները։
  • Կարմիր հուղարկավորություն՝ այդպես էին ասում, երբ ամուսինը հուղարկավորում էր կնոջը։
  • Կարմիր առագաստներ՝ Ա․ Գրինի Կարմիր առագաստներ վեպից՝ որպես երազանքի խորհրդանիշ։
  • Կարմիր օրիորդ՝ գեղեցկուհի, երիտասարդ չամուսնացած աղջիկ, ռուսական ժողովրդական հեքիաթների հերոսուհի։ Երբեմն այդպես են անվանում ամաչկոտներին, անվճռականներին։

Տրանսպորտ

խմբագրել
  • Կարմիր գույն ունեն ՄՏՎ-82, ԿՏՊ-2, Տատրա Տ3, Tatra Տ6Բ5 և մի շարք այլ ժամանակակից հանրակառքեր։
  • «Կարմիր նետ»՝ շտապ օգնության մեքենա, որն ընթանում է Մոսկվա- Սանկտ Պետերբուրգ- Մոսկվա երթուղով։

Բնակավայրեր

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ Ֆիզիկական էնցիկլոպեդիա — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
  2. Красный: цветовые гармонии - hexcolor16
  3. Шанский Н. М. В мире слов. - М.: Просвещение, 1985. - С. 112-113.
  4. Гамель И. Х. Об араратской кошенили. // Записки Императорской Академии наук. - Москва: тип. С. Селивановского, 1835.
  5. Действительно ли цвет может повлиять на тело и сознание?
  6. Тальма Лобель, 2014, էջ 65
  7. Попова Наталья. Античные и христианские символы. - СПб.: Аврора, 2003.
  8. «Католическая Энциклопедия, Том 3. М - П». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին.
  9. Символ // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  10. «Антонио де ла Каланча. Моральная хроника Ордена Святого Августина в Перу. Том 1., стр. 176». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին.

Գրականություն

խմբագրել