Նարգիզ
Վաղենիկ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Narcissus
| ||||||||
|
Վաղենիկ (լատին․՝ Narcissus) շքանարգիզազգիների ընտանիքի բազմամյա, սոխուկավոր խոտաբույսերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր խմբագրել
Ծաղկակիր ցողունը մերկ է, բարձրությունը՝ մինչև 35 սմ։ Տերևներն արմատամերձ են, նեղ գծաձև։ Ծաղիկները հիմնականում մեկական են (կան նաև ողկույզներով)։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը տուփիկ է։
Անվանում խմբագրել
Հայկական անվանումներն են՝ Փռնչուկ,Վաղենիկ,Պայպուն,սարի ծաղիկ։ Նարգիզը հին սանսկրիտից թարգմանաբար նշանակում է՝ «կրակի ծաղիկ» (այդպես են անվանել նաև լուսինը)։ Հնդիկները համարել են, որ այդ ծաղիկը լուսավորում է խավարը։
Հին պարսիկներն այս ծաղիկն անվանում էին չթառամող բերկրանք, «Narcissus» անվանումը ծագել է հունարեն «նարկաո»՝ «թմրեցնել», «շշմեցնել» բառից, իսկ poeticus անվանումը ստացել է, քանի որ դարեր շարունակ ծաղկի գեղեցկությունը գովերգվել է բազմաթիվ բանաստեղծների կողմից։
Գերմանիայում նարգիզը խորհրդանշում է սեր եւ երջանիկ ամուսնություն, նարգիզի հուռութքն ամրապնդում է փոխադարձ սերը։
Նշանակություն խմբագրել
Նարգիզի բոլոր տեսակները թունավոր են։ Սոխուկներն ու տերևները պարունակում են լիկորին ալկալոիդ, որն ունի հակաբորբոքային, ջերմիջեցնող, ցավազրկող, նաև բրոնխային գեղձերի արտազատությունն ուժեղացնող հատկություններ։ Արգելակում է բարձրակարգ բույսերի և ծովային ջրիմուռների բջիջների բազմացումն ու աճը։ Նարգիզների որոշ տեսակներ պարունակում են եթերային յուղեր, իսկ կոճղարմատները՝ ալկալոիդներ, որի պատճառով դրանք լայնորեն օգտագործվում են օծանելիքի արտադրության եւ բժշկության մեջ։ Նարգիզների մեծ տրցակի առկայությունը ննջասենյակում կարող է նյարդային մարդկանց մոտ գլխացավ առաջացնել։ Բուժական նպատակներով օգտագործվում են խոտաբույսի կոճղարմատները, որոնց պատրաստուկներն ունեն հակաբորբոքային, մանրէասպան, վերքամոքիչ ազդեցություն։
Տեսակներ խմբագրել
Հայտնի է մոտ 60 տեսակ։ ՀՀ-ում բնության մեջ չի հանդիպում։ Մշակվում են բազմաթիվ սորտեր՝ վառ դեղին, սպիտակ, խոշորածաղիկ և այլն, որոնք աճեցվում են պուրակներում, պարտեզներում, կիրառվում ծաղկային ձևավորումներում։
Գեղարվեստական գրականության մեջ խմբագրել
- Նարգիզ։ Աննա Սաքսե, «Հեքիաթներ ծաղիկների մասին», Ե., Դարակ, 2020, էջ 21-23։
Գրականություն խմբագրել
- Чопик В.И. Декоративные травянистые растения для открытого грунта СССР. В 2 т. / Н. А. Аврорин. — Л.: Наука, Лен. отд., 1977. — Т. 1. — С. 106-111.
- Е. Н. Зайцева, Е. Т. Новикова Интродукция нарциссов // Интродукция и приемы культуры цветочно-декоративных растений. — М.: Наука, 1997. — 168 с.
- В. Чуб. Махровые нарциссы. // Цветоводство, № 3, май/июнь 2007.
- Нарцисс, растения из семейства амариллевых // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Արտաքին հղումներ խմբագրել
- Путеводитель по нарциссам. Александров К. Archived 2010-12-16 at the Wayback Machine., On-line газета «Академия садовода»
- Информация о растении — Нарцисс Archived 2015-03-17 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |