Բացել գլխավոր ցանկը
«Միզանտրոպ», Պիտեր Բրեյգել, 1568

Միզանտրոպիա[1] կամ մարդատյացություն[2] (հունարեն՝ μίσος} - «ատելություն» և άνθρωπος - «մարդ»), ատելություն, տհաճություն մարդկության՝ որպես կենսաբանական էակների կամ մարդու բնության նկատմամբ, մերժում, անվստահություն, թշնամություն, արհամարհանք «կանոնների», «բարոյական արժեքների», դոգմաների հանդեպ։ Միզանտրոպը կամ մարդատյացը նման զգացմունքներ տածող կամ նման մտքեր ունեցող անձն է։ Երևույթը երբեմն շփոթում են ասոցիալիզացիայի հետ։

Հիմնական տեղեկություններԽմբագրել

Միզանտրոպը մարդկային հասարակությունից փախչող անհաղորդ մարդն է, տառապում կամ, ընդհակառակը, վայելում է մարդատյացությունը։ Նման հակվածությունը կարող է դառնալ կյանքի փիլիսոփայության հիմք։ Բառը հատկապես տարածում է գտել Մոլիերի «Միզանտրոպ» կատակերգությունից հետո։

Միզանտրոպիա և հոգեկան խանգարումներԽմբագրել

Միզանտրոպիային հատկապես տրամադրված են անձնային խանգարումներով (խելառություններով) մարդիկ, որոնց բնավորության մեջ կասկածամտության, անվստահության և չարության հետ մեկտեղ գերակշռում են ինքնամփոփությունը և արտակարգ խռովկանությունը: Միզանտրոպիան կարող է հակասոցիալական անձնային խանգարման դրսևորում լինել[3]: Այն կարող է դրսևորվել հետապնդման զառանցանքով պարանոյիկ հիվանդների մոտ, որոնք երևակայական կամ իրական վիրավորվածությունների համար վրեժ են առնում հասարակությունից, նաև շիզոֆրենիայի սուր բռնկում(ներ) վերապրում[4]։ Անձի պարանոյական զարգացման դեպքում միզանտրոպիան կարող է դրսևորվել որպես սեփական թերարժեքության կամ հրաժարված լինելու զգացմունքի հիպերփոխհատուցում[3]։ Շատ հազվադեպ միզանտրոպիան հանդիպում է հոգեկան խանգարումներով և դեպրեսիայով հիվանդ մարդկանց մոտ[4]։

ՁևերԽմբագրել

Միզանտրոպիան հաճախ սխալ կերպով մեկնաբանվում է որպես բոլոր մարդկանց հանդեպ ինդիվիդուալացված ատելություն։ Դրա պատճառով տերմինը հաճախ սխալմամբ օժտվում է բացասական իմաստավորումներով։ Չնայած միզանտրոպները մեծ անբարյացակամություն են դրսևորում մարդկության մեծամասնության հանդեպ, բայց նրանք, որպես կանոն, որոշակի մարդկանց հետ նորմալ հարաբերություններ են պահպանում, սակայն նրանց քանակը պետք է սահմանափակ լինի։ Միզանտրոպների համար սովորական է շփվելու և ընկերություն անելու մարդկանց մանրազնին ընտրությունը։ Այստեղ միզանտրոպների անհամակրելիությունը հատկապես լավ է դրսևորվում, քանի որ նրանց բնորոշ է քամահրանքը մարդկության, և նաև իրենց տարածված սխալների և թուլությունների հանդեպ արհամարհանքը։

Միզանտրոպիան հաճախ է դրսևորվում մարդկությանը տառապանք և ցավ պատճառելու, բազմապիսի միջոցներով վրեժ առելու հաստատակամ ձգտման տեսքով[3]։ Ամենօրյա կյանքում միզանտրոպիան կարող է դրսևորվել որպես շրջապատող մարդկանց հանդեպ անհարգալից, ցինիկ և նվաստացուցիչ վերաբերմունք՝ չնայած նրան, թե իրականում ինչ են նրանք իրենցից ներկայացնում[3]։

Հաճախ միզանտրոպիան դրսևորվում է մարդու կերպարի դիսկրեդիտացիայի և հենց իր էության դավադրության նպատակ կրող գեղարվեստական, փիլիսոփայական և հոգեբանական բնույթ կրող տեքստերի հորինման ձգտում։ Ընդ որում մարդկությունը նկարագրվում է որպես բնության ճակատագրական սխալ։

Միզանտրոպիան կարող է մոտիվացված լինել մեկուսացման և սոցիալական օտարացման զգացմամբ կամ ուղղակի մարդկության մեծամասնությանը բնորոշ գծերի քամահրանքով։ Անձի միզանտրոպական կազմվածքի որոշումը գործնկանորեն դժվար է լինում․ դրա շտկումը հնարավոր է նաև սոցիալական անհեղինակության պատճառով։

Որոշ դեպքերում միզանտրոպիան կարող է ընտրողական լինել՝ միայն տղամարդկանց հանդեպ (միզանդրիա), կանանց (միզոգոնիա) կամ երեխաների (միզոպեդիա)[4]։

Միզանտրոպիան փիլիսոփայության և կրոնի մեջԽմբագրել

Սատանիստական (ինչպես նաև Լա Վեյի սատանզիմում) գաղափարախոսության միջուկը միզանտրոպիան է[5]։ Պլատոնի «Ֆեդոն» երկխոսության մեջ Սոեսկրատը նկարագրում է, թե ինչպես կարող է առաջանալ միզանտրոպիան՝

Դատողական ատելությունը և մարդատյացությունը ծագում են նույն կերպ, այսինքն՝ վերջինս հոգում ծնվում է հմուտ դատողականություն վրա չհիմնված ինչ-որ մեկի նկատմամբ չափազանց վստահության պատճառով, այսինքն՝ մենք մարդուն լիովին արդարամիտ, ազնիվ և հավատարիմ էինք համարում, իսկ հետո՝ որոշ ժամանակ անց, նրա մեջ գտնում ենք նենգություն, անհավատարմություն և այլն։ Եվ ով որ հաճախ է վերապրել դա, հատկապես նրանցից ում ամենամոտ ընկերներ է համարել, նա` բազմիցս անգամ խաբվածը, վերջապես ատում է բոլորին և համոզվում է, որ ոչ ոքի մեջ չկա ազնվություն։

Գերմանացի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերը միզանտրոպի համբավ է ունեցել հատկապես իր՝ սերնդի վերարտադրության՝ անտինատալիզմի հանդեպ բացասական վերաբերմունք ունենալով։ Նա մարդկության գոյությունը «սխալ» էր համարում, ընդունում էր կեցության ողբը և բացասական էր գնահատում մարդկության առաջացումը։

Ֆրիդրիխ Նիցշե փիլիսոփայի գործերում առկա են բազմաթիվ միզանտրոպական արտահայտումներ։

Միզանտրոպիան երաժշտության մեջԽմբագրել

Միզանտրոպիան հաճախ երգվում է այնպիսի էքստրեմալ երաժշտական ուղղության մեջ, ինչպիսին է բլեք-մետալը[6]։ Տեքստերի մեջ հաճախ մարդկության սպանության և ոչնչացման կոչեր են։

Հայտնի միզանտրոպներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «ՄԻԶԱՆՏՐՈՊԻԱ - Բացատրությունը»։ www.armdict.com։ Վերցված է 2017-02-01 
  2. Ա. Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, 1967։
  3. 3,0 3,1 3,2 3,3 Жмуров В. А. Мизантропия // Большая энциклопедия по психиатрии. — 2-е изд.
  4. 4,0 4,1 4,2 Й. А. Стоименов, М. Й. Стоименова, П. Й. Коева и др. Психиатрический энциклопедический словарь. — К.: МАУП, 2003. — С. 536. — 1200 с. — ISBN 966-608-306-X
  5. James R. Lewis (2011)։ Violence and New Religious Movements։ Oxford University Press։ էջ 368։ ISBN 978-0-19-983021-3 
  6. Keith Kahn-Harris (2007)։ Extreme Metal: Music and Culture on the Edge։ Berg։ էջ 40։ ISBN 978-1-84520-399-3 
  7. Ֆերդինանդ Հիլլերին ուղղված նամակից, 1861.
  8. The piano-music of Charles-Valentin Alkan
  9. Ռոյ Մորիսի Ամերիկյան միզանտրոպ «Ամբրոզ Բիրսը»
  10. Труд: Александр Гордон: «На семейном фронте у меня переменная облачность»
  11. Ես միզանտրոպ եմ...
  12. Հարցազրույց Բիլ Մյուրեյի հետ— MAXIMonline.ru
  13. Главный рок-крунер Британии споет в Москве
  14. Издательство Иностранка и Колибри — Рецензии: Пять главных переводных романов 2006 года Время новостей, № 239 (26.12.06)

ԳրականությունԽմբագրել

  • Friedrich-Karl Praetorius: Reisebuch für den Menschenfeind. Die Freuden der Misanthrophie. Frankfurt am Main: Suhrkamp 1993. ISBN 3-518-38703-0. (գերմ.)
  • Bernhard Sorg: Der Künstler als Misanthrop. Zur Genealogie einer Vorstellung. Tübingen: Niemeyer 1989 ISBN 3-484-32051-6 (zur Misanthropie als Motiv bei Shakespeare, Molière, Thomas Bernhard, Friedrich Schiller und Arno Schmidt). (գերմ.)