Բացել գլխավոր ցանկը
Դեղձենի
Դեղձենի
Դեղձենի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Տրիբա Amygdaleae
Ցեղ Սալորենի (Prunus)
Ենթացեղ Նուշ (Amygdalus)
Տեսակ Դեղձենի (P. persica)
Միջազգային անվանում
Prunus persica

եղձենի (լատ.՝ Persica), վարդազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է 5 տեսակ։ Բոլոր սորտերը հիմնականում առաջացել են դեղտենի սովորականից լատ.՝ P. vulgaris։ Հայաստանում մշակվում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Ծառ է՝ ոչ մեծ, բաժակաձև, կլորավուն պսակով, բարձրությունը՝ 3-8 մ։ Տերևները նշտարաձև են, ատամնաեզր։ Ծաղիկները երկսեռ են, վարդագույն։ Պտուղը հյութալի, գնդաձև, կլոր, ձվաձև և այլ ձևերի կորիզապտուղ է։ Պտղամիսը սպիտակ է կամ դեղին, համեղ, հյութալի, պտղամաշկը՝ թավոտ կամ մերկ։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (չիր, կոմպոտ, ջեմ, ալանի, պովիդլո և այլն)։ Հայաստանում մշակվող բոլոր սորտերը (Զաֆրանի, Լիմոնի, Նարնջի, ճուղուրի և այլն) հիմնականում թավոտ են։ Դեղտենու սերմերի յուղն օգտագործվում է դեղագործության մեջ, իսկ քուսպից ստացվող դառը ջուրը պարունակում է ցիանաջրածին (0,1%)։

ՆկարագրությունԽմբագրել

Հայտնի է 5 տեսակ։ Բոլոր սորտերը հիմնականում առաջացել են սովորական դեղձենու տեսակից, որը մինչև 8 մ բարձրության, բաժակաձև, կլորավուն սաղարթով ծառ է։ Տերևները երկարավուն են, նշտարաձև, ատամնավոր եզրերով։ Ծաղիկները երկսեռ են, վարդագույն։

Պտուղը հյութալի կորիզապտուղ է, 60-200 գ և ավելի կշռով, գնդաձև, կլոր, երբեն ձվաձև, դեղնավարդագույն, դեղնակարմրավուն։ Կորիզը խոշոր է (պտղի կշռի 6-8%-ը)։ Սերմը հիմնականում դառն է։ Պտղամաշկը մեծ մասամբ թավոտ է, հազվադեպ անթավ (կոչվում են նաև նեկտարենիներՊտղամիսը սպիտակ է կամ դեղին։ Կան պճղովիներ, որոնց կորիզը հեշտությամբ անջատվում է պտղամսից, և հյուլիներ, որոնց կորիզը պտղամսից չի անջատվում։ Պտղամիսը համեղ է, հյութալի, քաղցր։ Օգտագործվում է թարմ և վերամշակված չիր, կոմպոտ, ջեմ, ալանի, մուրաբա, պովիդլո, ժելե։ Բազմացումը՝ աչքապատվաստով և սերմերով։ Բերքատվությունը՝ 200-400 ց/հա։

ԴասակարգումԽմբագրել

Հայաստանում մշակվող բոլոր սորտերը (զաֆրանի, լիմոնի, նարնջի, ճուղուրի) թավոտ են, կան նաև մի քանի ցածրորակ, անթավ (մերկ) սորտեր։ Լինում են վաղահաս (հասունանում են հուլիսի կեսերից մինչև օգոստոս), միջահաս (հասունանում է օգոստոսի կեսերից մինչև սեպտեմբերի 2-րդ կեսը) և ուշահաս (հասունանում է հոկտեմբերին)։

Պտղի սննդային կազմըԽմբագրել

Բանահյուսության մեջԽմբագրել

Հայկական ասացվածք՝

  • Դեղձերն իրար նայելով են հասնում։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։