Կենսածառ արևելյան

բույսերի տեսակ
Կենսածառ արևելյան
Կենսածառ արևելյան
Կենսածառ արևելյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Մերկասերմեր (Pinophyta)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Նոճազգիներ (Cupressaceae)
Ենթաընտանիք Նոճայիններ (Cupressoideae)
Ցեղ Կենսածառ (Platycladus)
Տեսակ Կենսածառ արևելյան (P. orientalis)
Միջազգային անվանում
Platycladus orientalis
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 NT hy.svg
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Կենսածառ արևելյան (լատ.՝ Biota orientalis Endl), նոճազգիների ընտանիքի, կենսածառ ցեղի բույս։

ՆկարագրությունԽմբագրել

15 - 18 մ բարձրությամբ մշտադալար ծառ է, որն ունի ձվաձև կամ բրգաձև սաղարթ։ Փշատերևները մուգ կանաչ են, մինչև 1,0 մմ երկարությամբ, ռոմբա-ձվաձև։ Կոները մսալի են, սերտաճած թեփուկներով․ մինչև հասունանալը կապտականաչ են, հասունանալիս՝ կարմրադարչնագույն։ Դրանք ունեն կեռիկներ։ Ծառը դանդաղ է աճում, որի շնորհիվ խուզելուց հետո երկար ժամանակ պահպանում է տրված ձևը։ Ստվերատար է և ջերմասեր։ Լավ է դիմանում ինչպես օդային, այնպես էլ հողային երաշտին: Ձողի նկատմամբ պահանջկոտ չէ, սակայն լավ է աճում թեթև, կրային միացություններով հարուստ, ջրաթափանց հողերում։ Հայրենիքը [[Հյուսիսային Չինաստան]]ի լեռներն են։ Բազմանում է սերմերով և կտրոններով։ Կան այս ծառի բազմաթիվ դեկորատիվ ձևեր, որոնք ավելի դանդաղ են աճում, քան հիմնական տեսակը։

ՏարածվածությունԽմբագրել

Տարածված է ամենուրեք․ դժվար է պատկերացնել մի բնակավայր, որտեղ կենսածառ աճելիս չլինի։ Երևանում հանդիպում են մոտ 70 տարեկան ծառեր, որոնք 30-35 տարեկան հասակում նախկին «Սարդարի այգուց» տեղափոխվել և տնկվել են Շահումյանի անվան բուլվարում։ 1965 թվականին այդ ծառերի բարձրությունը անցնում էր 10-12 մ-ից, բնի բարձրությունը կազմում էր 2,2-3,0, տրամագիծը 25-30 սմ, սաղարթի լայնությունը՝ 4,0X4,5 մ։ Ըստ բարձրության տարեկան աճը կազմում էր հազիվ 6-10 սմ։ Այդ բույսերը ոչնչացվեցին բուլվարի վերակառուցման ընթացքում։

Երևանի կանաչ գոտում և բուսաբանական այգում արևելյան կենսածաոը առատ ինքնացան է տալիս։ Ձմռան ընթացքում սաղարթը գորշանում է։ Պտղաբերում է ամեն տարի՝ չափազանց առատորեն։ Լավ է աճում նույնիսկ թույլ աղակալած և խիստ քարքարոտ հողերի վրա։ Վնասատուներով և հիվանդություններով չի վարակվում։ Ընձյուղների աճը սկսվում է ապրիլի սկզբին։ Ծաղկում է ապրիլի կեսերին։ Կոները հասունանում են հոկտեմբերին: Որոշ տարիներին ծաղկում է երկրորդ անգամ՝ մայիսն:

Կիրովականում 22 տարեկանում այն հասնում է 4,2-4,5 մ բարձրության, 8,0-8,5 սմ բնի տրամագծով, 2,3X2,5 մ սաղարթի լայնությամբ։ Չի ցրտահարում, ամեն տարի առատ պտղաբերում է։

Գյուլագարակի «Սոճուտում» նույնպես լավ է աճում, սակայն ավելի թույլ է պտղաբերում, քան Երևանում։

Սևանում ձմեռում է ձյան ծածկոցի տակ։ Երբ ձյունածածկոցը բարակ է, իսկ ձմեռը խիստ զգալիորեն ցրտահարվում է, չի պտղաբերում։ Աճը այստեղ խիստ դանդաղ է։

ԿիրառությունԽմբագրել

Կարելի է լայնորեն օգտագործել հակաէրոզիոն անտառկուլտուրաներում, նախալեռնային, կիսաանապատային, ներքին և միջին լեռնային անտառային գոտիներում: Էկոլոգիական խումբը X: Մշակության հավանական շրջանները՝ 2-3, Յա, 7 - 10, 12, 17-32[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (էջ 84)։