Պատրինջ
Պատրինջ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Melissa | ||||||||||||
|
Թոլ,Մեղրախոտ,Պատրինջ (լատ.՝ Melissa), խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Պարսկերեն պատրինջ։Հայտնի է 5, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝
- պատրինջ դեղատու (լատ.՝ Melissa officinalis)։
Տարածում Խմբագրել
Հանդիպում է Տավուշի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում։ Աճում է չոր, քարքարոտ վայրերում, անտառի բացատներում։
Կենսաբանական նկարագիր Խմբագրել
Ցողունը ճյուղավորվող է, քառակող, թավոտ, բարձրությունը՝ մինչև 150 սմ։ Տերևները հակադիր են, խոշոր, ձվաձև, աղեղնաեզր կամ սղոցաեզր, կիտրոնի հոտով։ Ծաղկաբույլը կեղծ օղակներով, փոքրաթիվ ծաղիկներով է, որոնք գտնվում են ցողունների վերին և միջին մասի տերևածոցերում։ Ծաղիկները գեղձային կամ պարզ ու փափուկ մազիկներով են, սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը հիմքի մասում նեղացած, հարթ, չորս միասերմ կաղին է։
Քիմիական կազմ Խմբագրել
Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, աղաղանյութեր, կումարին, ֆենոլկարբոնային թթուներ, ստերոիդներ, կարոտին (A-նախավիտամին), վիտամիններ C, B։
Դասակարգում Խմբագրել
ևս 21 ընտանիք | մոտ 210 դաս | |||||||||||||||
կարգ Շրթնածաղկավորներ | ենթաընտանիք կատվադաղձազգիներ | f1 | ||||||||||||||
բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր | ընտանիք խուլեղինջազգիներ | դաս Պատրինջ | ||||||||||||||
ևս ծակավոր բույսերի 44 կարգ APG համակարգի | ևս 7 ենթաընտանիք | f2 | ||||||||||||||
Դասը իր ներսում ընդգրկում է 5 տեսակ.
Կիրառում Խմբագրել
Պատրաստուկներն օգտագործվում են ուռուցքների, ֆուրունկուլների, մարսողության խանգարումների, սրտի անբավարարության, թունավորումների ժամանակ, որպես համեմունք՝ խմիչքների, լիկյորների, օծանելիքի արտադրության մեջ։ Մեղրատու է։
Գրականություն Խմբագրել
- Путырский И. Н., Прохоров В. Н. Лекарственные растения. Энциклопедия. — Мн.։ Книжный Дом, 2005.
- Суворов В. В. Ботаника с основами геоботаники. — Л.։ Колос, 1979.
Արտաքին հղումներ Խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |