Կրիշտիանու Ռոնալդու
Կրիշտիանու Ռոնալդու (պորտ.՝ Cristiano Ronaldo, փետրվարի 5, 1985[1][2][3][…], Ֆունշալ, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս Պորտուգալիայի ազգային հավաքականում։ Արժանացել է «Ոսկե գնդակ» 5 մրցանակի։ Համարվում է պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը և ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Ռոնալդուն աշխարհում միակ ֆուտբոլիստն է, ով հեղինակել է 100-ից ավել գոլ՝ խաղալով 3 տարբեր ակումբներում և Պորտուգալիայի Ազգային հավաքականում (Մանչեսթեր Յունայթեդ, Ռեալ Մադրիդ, Յուվենտուս)։
Կրիշտիանու Ռոնալդու պորտ.՝ Cristiano Ronaldo | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | |||||||||||||||||
Մականուն | CR7, El Bicho և El Comandante | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 5, 1985[1][2][3][…] (39 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Ֆունշալ, Պորտուգալիա | |||||||||||||||||
Հասակ | 185 սանտիմետր[4] | |||||||||||||||||
Քաշ | 85 կիլոգրամ[4] | |||||||||||||||||
Դիրք | եզրային կիսապաշտպան և հարձակվող | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ալ-Նասր | |||||||||||||||||
Համար | 7 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Պարգևներ
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Երբ 2009 թվականին Ռոնալդուն 94 միլիոն եվրոյի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ», դա դարձավ աշխարհի ամենաթանկ տրասֆերը ու տևեց մինչև 2013 թվականը։ Ռոնալդուն դարձավ նաև աշխարհում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ ստանալով տարեկան 21 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ։ռոնալդոն համարվում է ամբողջ աշխարհում ամենալավ ֆուտբոլիստը։
Ռոնալդուն իր կարիերան սկսել է «Անդորինյայում», որտեղ 2 տարի խաղալոց հետո տեղափոխվել է «Նասիոնալ»։ 1997 թվականին տեղափոխվել է պորտուգալական առաջատար ակումբներից մեկը՝ «Սպորտինգ»։ 2003 թվականին նա գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի ուշադրությունը, որը Ռոնալդուի համար վճարել է 12 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Արդեն 2004 թվականին նա հաղթեց իր առաջին տիտղոսը «Յունայթեդի» կազմում։
2008 թվականին Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթեց Չեմպիոնների Լիգայում և տարվա վերջում արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակի՝ դառնալով ակումբի պատմության մեջ չորրորդ ֆուտբոլիստը, ում դա հաջողվել է անել։ 2008 և 2013 թվականներին Ռոնալդուն ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ միաժամանակ դառնալով միակ պորտուգալացի ֆուտբոլիստը, ով այդ տիտղոսը նվաճում է երկու անգամ։ 2014 թվականին նա Մադրիդի Ռեալի հետ նվաճեց Եվրոպայի կարևորագույն գավաթը՝ Չեմպիոնների Լիգան՝ դառնալով այն եզակի ֆուտբոլիստներից մեկը, ում հաջողվել է նվաճել այն երկու տարբեր ակումբների հետ։ Ռոնալդուն նաև դարձավ Չեմպիոնների լիգայի ռեկորդի հեղինակ՝ մեկ մրցաշրջանում խփելով 17 գոլ, իսկ արդեն մրցաշարի պատմության մեջ նա միանձնյա առաջատարն է։ Ռոնալդուն այն ֆուտբոլիստն, ով կարողացել է Մադրիդի Ռեալի կազմում ամենաարագը հեղինակել 100 գոլ։ 2014 թվականի փետրվար ամսին Ռոնալդուն խփեց իր կարիերայի 400-րդ գոլը։ Երբ նա տեղափոխվեց Ռեալ, կրում էր 9 համարի մարզաշապիկ, բայց արդեն իսկ իր երկրորդ մրցաշրջանում նրան հանձնվեց 7 համարի մարզաշապիկը, որը նախկինում կրում էր Ռաուլը։ Ռոնալդուն Յունայթեդում ևս հանդես էր գալիս 7 համարի մարզաշապիկով։
Ռոնալդուի ծնողները նրան անվանել են ի պատիվ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի[6]։
Մանկություն
խմբագրելՌոնալդուն ծնվել է Սանտու Անտոնիուում (Ֆունշալ, Մադերիա)՝ Մարիա Դոլորեշ դուշ Սանտուս Ավելյույի և Ժոզե Դինիս Ավեյրույի (1954-2005) ընտանիքում։ Ընտանիքի 4-րդ երեխան է։ Մեծ եղբայրը՝ Ուգուն, ծնվել է 1975 թվականին։ Քույրերը՝ Էլման (ծնվ. 1974 թվականին) և Լիլիանա Կատյան (ծնվ. 1976 թվականին)։
Ռոնալդուն դպրոցում հայտնի դարձավ այն դեպքից հետո, երբ աթոռը նետեց ուսուցչի վրա։ Դրանից հետո ուսուցիչն ասել էր, որ Ռոնալդուն ոչնչի չի հասնի։ 14 տարեկան հասակում նա մոր հետ համաձայնության եկավ, որ գնա ֆուտբոլի պարապմունքների։
Ռոնալդուն մեծացել է բավականին աղքատ ընտանիքում։ Այդ պատճառով նա իր դասերին և պարապմունքներին զուգահեռ աշխատում էր, որպեսզի կարողանար վճարել իր ֆուտբոլի վարձը։
Ակումբային կարիերա
խմբագրելԿարիերայի սկիզբ
խմբագրելՌոնալդուի սիրելի ակումբը Լիսաբոնի «Բենֆիկան» էր։ Ութ տարեկան հասակում խաղացել է «Անդորինյա» սիրողական ակումբում, որտեղ աշխատում էր նրա հայրը։ 1995 թվականին Կրիշտիանուն պայմանագիր կնքեց տեղական «Նասիոնալ» ակումբի հետ։ Հետո հաղթարշավը «Նասիոնալում» հանգեցրեց նրան, որ Ռոնալդուն տեղափոխվի եռօրյա դիտման «Սպորտինգում», իսկ հետո նա պայմանագիր կնքեց լիսսաբոնյան ակումբի հետ[7]։
«Սպորտինգ»
խմբագրել1997 թվականին Ռոնալդուն մտավ «Սպորտինգի» երիտասարդական ակադեմիա։ Նա դարձավ միակ խաղացողը ակումբի պատմության մեջ, որը խաղաց «Սպորտինգի» բոլոր թիմերի ՝ մինչև 16 տարեկան և 17-ից ու 18-ից բարձր տարեկանների, ինչպես նաև հիմնական թիմում, մեկ մրցաշրջանի ընթացքում[8]։
Նրա առաջին խաղը եղավ «Սպորտինգի» չափահասների թիմում 2001 թվականի օգոստոսի 15-ին Լիսաբոնի «Ատլետիկոյի» դեմ ընկերական խաղում, երկրորդ խաղակեսում փոխարինման մտնելով և առանձնացավ խփած գնդակով[9]։ Միևնույն ժամանակ նա խաղում էր Պորտուգալիայի հավաքականի երիտասարդական կազմում մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում[10]։
Ռոնալդուն հետաքրքրում էր շատ և շատ մարզիչների, այդ թվում «Արսենալի» մարզիչ՝ Արսեն Վենգերին, «Լիվերպուլի» մարզիչ՝ Ժերար Ուիլեին և այլոց։ Սակայն, երբ «Յունայթեդը» Լիսաբոնում կարողացավ 3-1 հաշվով պարտության մատնել «Սպորտինգին» , «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ֆերգյուսոնը տպավորվեց Ռոնալդուի խաղով։
Մանչեսթեր Յունայթեդ
խմբագրել2003-2006 թվականներ
խմբագրելՌոնալդուն դարձավ Մանչեսթեր Յունայթեդի պատմության մեջ միակ պորտուգալացի ֆուտբոլիստը, ում համար ակումբը վճարել էր 15 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Երբ Ռոնալդուն դարձավ «Յունայթեդի» խաղացող, Ֆերգյուսոնը նրան հարցրեց, թե որ համարի մարզաշապիկն է ուզում կրել, և Ռոնալդուն պատասխանեց 28։ Սակայն Ֆերգյուսոնը նրան հանձնեց 7 համարի մարզաշապիկը։ Նախկինում «Յունայթեդի» կազմում 7 համարի մարզաշապիկը կրել էին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են՝ Ջոն Բերին, Էրիկ Կանտոնան, Դևիդ Բեքհեմը, Օուենը և նրանցից հետո արդեն երիտասարդ Ռոնալդուն, իսկ հետո արդեն Անտոնիո Վալենսիան։
Ռոնալդուն իր առաջին խաղն անցկացրեց «Բոլթոնի» դեմ՝ փոխարինման դուրս գալով 60-րդ րոպեին, երբ թիմը հաղթում էր 4-0 հաշվով։ Նա իր առաջին գոլը խփեց տուգանայինից կատարած հարվածով «Բորթսմութի» դարպասը 2003 թվականի նոյեմբերի 1-ին։
Նա խփեց Պրեմիեր Լիգայի 1000-րդ գոլը 2005 թվականի հոկտեմբերի 29-ին։ Նա բոլոր մրցաշարերում խփեց 10 գոլ և դարձավ 2005 թվականի աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը։
Ռոնալդուն իր երկրորդ տիտղոսը նվաճեց 2005-2006 թվականներին, երբ թիմը 4-0 հաշվով կարողացավ հաղթանակ տանել «Ուիգանի» նկատմամբ և հաղթել Լիգայի գավաթը։ Այդ խաղում իր թիմի երրորդ գոլը խփեց Ռոնալդուն։
2006-2007 թվականներ
խմբագրել2006 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Ռոնալդուն ճանաչվեց Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստ՝ դառնալով երրորդ ֆուտբոլիստը՝ Ռոբի Ֆոուլերից և Դենիս Բերգկամպից հետո, ում հաջողվում է մեկ մրցաշրջանի ընթացքում նման արդյունք գրանցել։ Նա խփեց իր թիմի 50-րդ գոլը Մանչեսթեր Սիթիի դարպասը և պարգևեց թիմին Պրեմիեր Լիգայի հաղթողի կոչումը վերջին 4 տարիների ընթացքում առաջին անգամ։ Տարվա վերջում Ռոնալդուն երկրորդ անգամ արժանացավ «տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» կոչմանը։ Նա արժանացավ «տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ», Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստ, երկրպագուների կարծիքով՝ «լավագույն ֆուտբոլիստ» կոչումներին։
2007-2008 թվականներ
խմբագրել2007 թվականին Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց բրազիլացի Կական. այդ տարի Ռոնալդուն երրորդն էր, իսկ երրորդը Լիոնել Մեսսին էր։
Ռոնալդուն իր առաջին հեթ-տրիկը ձևակերպեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 2008 թվականի հունվարի 12-ին, երբ թիմը Օլդ Թրաֆորդում 6-0 հաշվով ջախջախեց «Նյուքասլ Յունայթեդին» և բարձրացավ Պրեմիեր Լիգայի աղյուսակի առաջին հորիզոնական։ Առաջնության իր 23-րդ գոլը խփեց «Ռեդինգի» դարպասը, որտեղ «Յունայթեդը» կարողացավ հաղթանակ տանել 2-0 հաշվով։ Չեմպիոնների Լիգայի առաջին տուրի խաղի ընթացքում, որտեղ «Յունայթեդը» մրցում էր «Լիոնի» դեմ, «Լիոնի» երկրպագուներից մեկը լազերը գցեց Ռոնալդուի և Նանիի աչքերին։ Դրանից մոտ մեկ ամիս անց Լիոնը տուգանվեց 2500 ֆունտ ստեռլինգով։
2008 թվականի մարտի 18-ին, Ռոնալդուն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ որպես թիմի ավագ և հեղինակեց իր թիմի երկու գոլերը «Բոլթոնի» դեմ խաղում։ Դա 33-րդն էր Ռոնալդուի համար, որը լավագույն արդյունքն էր խփած գոլերով կիսապաշտպանների համար։ Ռոնալդուի արդյունքը հնարավորություն տվեց նրան հաղթելու Եվրոպայի «Ոսկե խաղակոշիկ» տիտղոսը։
2007-2008 թվականների Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Չելսիի» դեմ խաղում Ռոնալդուն խփեց խաղի առաջին գոլը 26-րդ րոպեին, սակայն «Չելսին» կարողացավ 45-րդ րոպեին գոլ խփելով հավասարեցնել խաղի հաշիվը։ Խաղի ելքը պետք է վճռեր 11 մետրանոց հարվածաշարը։
Ռոնալդուի հարվածը կարողացավ ետ մղել «Չելսիի դարպասապահը» և լավ հնարավորություն տվեց իր թիմին հաղթել տիտղոսը, սակայն Չելսիի ավագ Ջոն Թերին չկարողացավ գրավել «Յունայթեդի» դարպասը և մաչեսթերյան ակումբը դարձավ Չեմպիոնների լիգայի 2007-2008 թվականների հաղթող։
Ռոնալդուն մրցաշրջանն ավարտեց 42 գոլով։ Դարձավ Չեմպիոնների լիգայի 2007-2008 թվականների մրցաշրջանի լավագույն ռմբարկուն և ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։
2008-2009 թվականներ
խմբագրելՄրցաշրջանի սկզբում լուրեր տարածվեցին, որ պորտուգալացի ֆուտբոլիստով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Բայց ոչ մի նախնական պայմանավորվածություն չկար, և Ռոնալդուն շարունակում էր մնալ «Յունայթեդի» խաղացող։
Մրցաշրջանի իր առաջին գոլը խփեց Լիգայի գավաթի շրջանակներում կայացած «Միդլսբրոուի» դեմ խաղում, որտեղ Յունայթեդը կարողացավ 3-1 հաշվով կոտրել մրցակցի դիմակայությունը։
«Սթոք Սիթիի» դեմ խաղում Ռոնալդուն խփեց իր 100-րդ և 101-րդ գոլերը՝ երկուսն էլ տուգանային հարվածով, իսկ թիմը հաղթեց 5-0 հաշվով։ Բոլորը մտածում էին, որ Ռոնալդուն գոլ է խփելու նաև մյուս 19 թիմերի դարպասը։
2008 թվականին Ռոնալդուն ճանաչվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ՝ հավաքելով 446 միավոր՝ ավելի քան 115 միավորով առաջ անցնելով Լիոնել Մեսսիից։
2009 թվականի հունվարի 8-ին Ռոնալդուն վթարի ենթարկվեց իր Ֆերարի 599 ԳՏԲ Ֆիորանո ավտոմեքենայով։ Բարեբախտաբար ֆուտբոլիստը լուրջ վնասվածքներ չէր ստացել։ Դրանից 4 օր անց նա ճանաչվեց ՖԻՖԱ-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստ՝ դառնալով Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով հասել է այդ նվաճմանը։
Ռոնալդուն Չեմպիոնների Լիգայում 2008 թվականի իր առաջին գոլը խփեց «Ինտերի» դարպասը և թիմին հնարավորություն տվեց իր ելույթները շարունակել քառորդ եզրափակչում։
Քառորդ եզրափակչում Ռոնալդուն գոլ խփեց «Պորտուի» դարպասը, և «Յունայթեդը» հնարավորություն ստացավ խաղալ նաև կիսազրափակչում։ «Պորտուի» դարպասը խփած գոլն արժանացավ ՖԻՖԱ-ի Ֆերենց Պուշկաշի անվան մրցանականին։ Ռոնալդուն մասնակցեց Չեմպիոնների Լիգայի եզրափակչին արդեն երկրորդ անգամ իր կարիերայի ընթացքում, սակայն պարտություն կրեց «Բարսելոնայից»՝ 2-0 հաշվով։
Նա մասնակցեց 52 խաղերի բոլոր մրցաշարերում, սակայն խփեց 16(26) գոլ պակաս, քան նախորդ մրցաշրջանում (42)։
2009 թվականի հունիսի 11-ին «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնվեց Ռոնալդուին 80 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց վաճառել «Ռեալ Մադրիդին»։
«Ռեալ Մադրիդ»
խմբագրել2009-2010 թվականներ
խմբագրել2009 թվականի հունիսի 26-ից Կրիշտիանուն հանդես է գալիս արքայական ակումբում։ Մադրիդը նրան գնեց «Մանչեսթեր Յունայթեդից»։ Տրանսֆերի արժեքը կազմեց £ 80 միլիոն (€ 94 միլիոն), և Ռոնալդուն դարձավ ամենաթանկ ֆուտբոլիստը պատմության մեջ։ Համաձայնելով պայմաններին՝ ստորագրեց վեց տարվա պայմանագիր, որն արժեր € 11 միլիոն տարեկան աշխատավարձ։ Նա ներկայացավ ակումբի երկրպագուներին և համաշխարհային լրատվամիջոցներին որպես «Ռեալ Մադրիդի» խաղացող հուլիսի 6-ին, որտեղ նրան հանձնեցին 9 համարի մարզաշապիկը։ Նրան ողջունելու էին եկել Մադրիդյան լեգենդ Ալֆրեդո Դի Ստեֆանոն և 80.000-85.000 երկրպագուներ՝ Սանտյագո Բերնաբեու մարզադաշտում։ Ողջունող երկրպագուների քանակով գերազանցեց Դիեգո Մարադոնային(75000)։
Ռոնալդուի Մադրիդյան դեբյուտը կայացավ հուլիսի 21-ին, 1-0 հաշվով Մադրիդը հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերսին»։
Նրա առաջին գոլը սպասեցնել չտվեց։ Մոտ մեկ շաբաթ անց Ռոնալդուն 11 մետրանոց հարվածով գրավեց էկվադորյան «ԼԴՈՒ Կիտո» թիմի դարպասը։
Ռոնալդուի առաջին պաշտոնական խաղը Լա լիգայի շրջանակներում օգոստոսի 29-ին էր, երբ թիմը հաղթեց Դեպորտիվոյին, իսկ Ռոնալդուն կրկին 11 մետրանոց հարվածով խփեց իր թիմի երկրորդ գոլը։
Սեպտեմբերի 15-ին Ռոնալդուն Ցյուրիխում խփեց 2 գոլ՝ տուգանային հարվածով։ Այդ երկու գոլերն առաջինն էին Ռեալի համար Չեմպիոնների լիգայում։ Ռոնալդուն վնասվածք ստացավ Պորտուգալիայի կազմում, երբ հավաքականը ընկերական հանդիպում էր անցկացնում Հունգարիայի դեմ։ Վնասվածքը նրան թույլ չտվեց մասնակցել Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած Միլանի դեմ խմբային փուլի երկու խաղերին։ Վնասվածքից հետո առաջին խաղն անցկացրեց Բարսելոնայի դեմ՝ նոյեմբերի 29-ին։
2009 թվականին Ռոնալդուն երկրորդն էր Ոսկե գնդակի համար մղվով պայքարում՝ իրենից առաջ թողնելով Լեո Մեսսիին։ Նա երկրորդն էր նաև Ֆիֆայի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ կոչման համար մղվող պայքարում։
2010-2011 թվականներ
խմբագրելԵրբ 2010 թվականին թիմից հեռացավ լեգենդար իսպանացի Ռաուլ Գոնսալեսը, Ռոնալդուին տրվեց 7 համարի մարզաշապիկը։ 2010 թվականի հոկտեմբերի 23-ին նա 4 գոլ խփեց Ռասինգի դարպասը։ Դա նրա ամենաշատ խփած գոլերն է մեկ խաղում։ Ռոնալդուն դարձավ նաև հետ-տրիկի հեղինակ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում, որտեղ Ռեալը հաղթանակի հասավ 5-1 հաշվով։ Տարվա վերջին խաղում նա ևս դարձավ հետ-տրիկի հեղինակ, որտեղ Ռեալը 8-0 հաշվով քանդեց Լեվանտեին Կոպա դել Ռեյի շրջանակներում։
Ռոնալդուն սկսեց 2011 թվականը բավականին խոստումնալից։ Նա իր առաջին երկու գոլերը խփեց Խետաֆեի դեմ, որտեղ Մադրիդի Ռեալը կարողացավ հաղթանակ կորզել 3-2 հաշվով։
Այնուհետև՝ Վիլյառեալի դեմ խաղում Ռոնալդուն դարձավ հետ-տրիկի հեղինակ և գոլային փոխանցում կատարեց Կակային՝ օգնելով խփել նրա առաջին գոլը վնասվածքից հետո։
2011 մարտի 3-ին Ռոնալդուն կրկին դարձավ հետ-տրիկի հեղինակ Մալագայի դեմ խաղում, իսկ Ռեալը Մալագային պարզապես ջախջախեց 7-0 հաշվով։ Այդ խաղի վերջնամասւմ Ռոնալդուն վնասվածք ստացավ և ստիպված էր 10 օր հանգստանալ։
Ապրիլի 20-ին Կոպա դել Ռեյի եզրափակչում, որտեղ Ռեալը մրցում էր կատալոնական Բարսելոնայի դեմ, Ռոնալդուն 103-րդ րոպեին կարողացավ գլխի հարվածի շնորհիվ բացել հաշիվը, որ հետագայում ինչպես պարզվեց, այդ խաղի միակ գոլն էր։ Երկրպագուների ձայներով, այդ գոլը դարձավ թե Ռոնալդուի և թե Մադրիդի Ռեալի այդ մրցաշրջանում խփած ամենալավ գոլը։
Մի քանի օրից Ռամոն Սանչես Պիսխուան մարզադաշտում Ռեալը հյուրընկալվելու էր Սևիլյային։ Այդ խաղում Ռոնալդուն դարձավ պոկերի հեղինակ և օգնեց թիմին հաղթել 6-2 ջախջախիչ հաշվով։ Խփած 4 գոլից հետո Ռոնալդուն իր խփած գոլերի քանակը մեկ մրցաշրջանի ընթացքում հասցրեց 46-ի և զարմանալիորեն շրջանցեց իր իսկ ռեկորդը. այն է 42 գոլ, սակայն Յունայթեդի կազմում։ 3 օր հետո դառնալով հետ-տրիկի հեղինակ Խետաֆեի դեմ խաղում իր ակտիվում Ռոնալդուն գրանցում է արդեն 49 գոլ։
Մայիսի 15-ին Վիլյառեալի դեմ երկու գոլ խփելով Ռոնալդուն գերազանցում է Լա լիգայի մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի ռեկորդը։ Մայիսի 21-ին Ալմերիայի դեմ վերջին խաղում, նա ևս երկու գոլ է հեղինակում և 40 գոլով արժանանում Պիչիչիին։ Նրան է հանձնվում նաև Եվրոպայի ոսկե խաղակոշիկը։
Ռոնալդուն ավարտում է իր երկրորդ մրցաշրջանը Ռեալում, դառնալով ընդհանուր առմամբ 53 գոլի հեղինակ և հաղթելով արքայակն գավաթը։
2011-2012 թվականներ
խմբագրելՄադրիդի Ռեալի մինչմրցաշրջանային առաջին խաղում 4-1 հաշվով հաղթեց Լոս Անջելես Գելաքսիին, այդ խաղում Ռոնալդուն դարձավ գոլի հեղինակ։ 4 օր անց Ռոնալդուն դարձավ հետ-տրիկի հեղինակ Գուադախարայի դեմ խաղում, և թիմը հաղթեց 3-0 հաշվով։ 2011 թվականի, օգոստոսի 17-ին Ռոնալդուն Ռեալի կազմում խփեց իր 100-րդ գոլը Բարսելոնայի դարպասը՝ Իսպանիայի սուպերգավաթի պատասխան խաղում, որը կայանում էր Բարսելոնայում։
2011 թվականի օգոստոսի 27-ին նա իր գոլերի քանակը բացեց Սարագոսայի դեմ արած հեթ-տրիկով։ Սեպտեմբերի 24-ին՝ Ռայո Վալեկանոյի դեմ խաղում Ռոնալդուն կրկին դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ օգնելով թիմին հաղթել 6-2 հաշվով։ Սա Ռոնալդոյի Լա Լիգայում արած 9 հեթ-տրիկն էր իսկ Ռեալում՝ 10-րդը։
Սեպտեմբերի 27-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Ռեալը մրցում էր Այաքսի դեմ։ Այդ խաղում Ռոնալդուն բացեց խաղի հաշիվը. Ռեալը հաղթեց 3-0 հաշվով։ Դրանից հետո 3 խաղ անընդմեջ Ռոնալդուն չդարձավ գոլի հեղինակ։ Արդեն հոկտեմբերի 22-ին նա իր 10 հեթ-տրիկն արեց Լա լիգայում՝ գոլեր հեղինակելով Մալահայի դարպասը։ Մյուս հեթ-տրիկը շատ սպասեցնել չտվեց։ Նոյեմբերի 6-ին կայացած Օսասունայի դեմ խաղում նա իր 11-րդ հեթ-տրիկն արեց Լա Լիգայում։
Նոյեմբերի 19-ին՝ Վալենյայի դեմ խաղում, Ռոնալդուն գոլ խփեց, սակայն Ռեալը չկարողացավ խուսափել պարտույունից(2-3)։ Նոյեմբերի 26-ին՝ մադրիդյան դերբիում Ռոնալդուն երկու գոլի հեղինակ դարձավ։
Դեկտեմբերի 17-ին՝ Սևիլյայի դեմ արտագնա խաղում, Ռոնալդուն իր տասներկուերորդ հեթ-տրիկն արեց և օգնեց թիմին հաղթել 6-2 հաշվով։ 2010-2011 թվականներին Ռոնալդուն Եվրոպայում երրորդն էր՝ իրենից առաջ թողնելով Մեսսիին և Չավիին։ Իսկ աշխարհում երկրորդն էր. այս անգամ միայն Մեսիին էր գերազանցել նրան։
Ռոնալդուն նաև երկու գոլ խփեց Կոպա դել Ռեյի քառորդ եզրափակչում՝ Բարսելոնայի դարպասը, սակայն Ռեալն ընդհանուր՝ 4-3 հաշվով պարտվեց և լքեց մրցաշարը։
2012 թվականի, մայիսի 13-ին Ռոնալդուն գոլ խփեց Մալյորկայի դարպասը և դարձավ միակ ֆուտբոլիստը Լա լիգայի պատմության մեջ, ով կարողանում է հասնել նման նվաճման։ Ռոնալդուն հաղթեց Լա լիգան՝ ռեկորդային 100 միավորով։ Նա խփեց 46 գոլ Լա լիգայում և 60 գոլ բոլոր մրցաշարերում միասին՝ գերազանցելով իր արդյունքը, որը գրանցվել էր նախորդ մրցաշրջանում։
2012-2013 թվականներ
խմբագրելՌոնալդուն մրցաշրջանը սկսեց տիտղոսով։ Ռեալը հաղթեց Իսպանիայի սուպերգավաթը։ 2012 թվականի սեպտեմբերի 2-ին Ռոնալդուն խփեց իր առաջին գոլը Գրանադայի դարպասը, որը նրա կարիերայի 200-րդ գնդակն էր։ Սեպտեմբերի 18-ին նա խփեց գոլ Չեմպիոնների Լիգայում՝ Մանչեսթեր Սիթիի դարպասը։ Ռոնալդուն այս մրցաշրջանում չկարողացավ տիտղոս նվաճել, սակայն իրեն դրսևորեց լավագույն առումներով։
2013-2014 թվականներ
խմբագրելՌոնալդուի համար այս մրցաշրջանը լավագույններից մեկն էր, եթե ոչ լավագույնը Ռեալի կազմում։ Նա դարձավ Լա լիգայում 31 գոլի հեղինակ, իսկ բոլոր մրցաշարերում միասին՝ 51 գոլի հեղինակ. նվաճեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչումը. Ռեալի հետ հաղթեց Արքայական գավաթը, Չեմպիոնների Լիգան, իսկ Լա լիգայում գրավեց երրորդ տեղը՝ իրենից առաջ թողնելով Բարսային և Ատլետիկո Մադրիդին։ Ռոնալդուն նաև ռեկորդի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերով, իսկ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակում 2-րդն էր՝ 4 գոլով զիջելով իսպանացի Ռաուլին։
2014-2015 թվականներ
խմբագրելՌոնալդուն բաց թողեց մինչմրցաշրջանային մարզումները և մրցաշրջանը սկսեց ոչ լավ մարզավիճակում։ Բայց այնուամենայնիվ մրցաշրջանի ընթացքում բարելավվեց մարզավիճակը։ Ռոնալդուն 2014 թվականի Ոսկե Գնդակի գլխավոր հավակնորդ էր և նույն տարվա Դեկտեմբերին քվեարկության արդյունքում նվաճեց դա։ Հաջորդ տարվա Հունվարի 6-ին Կրիշտիանուն խփեց իր կարիերայի 400-րդ գոլը և այն նվիրեց իր հայրենակից ֆուտբոլիստ Էյսեբիոին, ով մահացել էր խաղից 2 օր առաջ։ 2014/2015 մրցաշրջանում Կրիշտիանուն նաև սահմանեց նոր անձնական ռեկորդ` խփելով 61 գոլ բոլոր մրցաշարերում. այդ մրցաշրջանում Ռոնալդուն ճանաչվեց Իսպանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ և Ռեալ Մադրիդի հետ զբաղեցրեց առաջնության 2-րդ հորիզոնականը ու հասավ մինչև Չեմպիոնների Լիգաի կիսաեզրափակիչ, որտեղ «Արքայական ակումբ»-ը զիջեց Յուվենտուսին. Կրիշտիանուն 2 խաղերում էլ դարձավ գոլի հեղինակ, բայց ի վերջո Ռեալը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ։ 2015 թվականին Ռոնալդուն Լուիս Սուարեսի հետ մեկտեղ արժանավ Ոսկե Խաղակոշիկ մրցանակին
2015-2016 թվականներ
խմբագրելԿրիշտիանու Ռոնալդուն Ռեալում իր յոթերորդ մրցաշրջանի սկզբում դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն. հեղինակելով 5 գոլ Էսպանյոլի դեմ խաղում` շրջանցեց նախորդ ռեկորդակիր Ռաուլին։ Սեպտեմբերի 30-ին Մալմյոի դեմ մրցավեճում նա սահմանեց իր 500-րդ գոլը։ Ռոնալդուն 2015 թվականի «Ոսկե Գնդակ» մրցանակաբաշխությանը զբաղեցրեց երկրորդ տեղը և տիտղոսը նվաճեց Լեո Մեսսին։ Մարտի 5-ին Սելտաի դեմ խաղում Կրիշտիանուն խփեց Իսպանիայում իր 252-րդ գոլը ու այդպիսով դարձավ Լա Լիգաի 2-րդ լավագույն ռմբարկուն (առաջին տեղում Լիոնել Մեսսին էր)։ Չեմպիոնների լիգայի 2015/2016 մրցաշրջանում պորտուգալացին դարձավ լավագույն ռմբարկուն՝ հեղինակելով 16 գոլ, և Մադրիդի Ռեալի հետ հասավ եզրափակիչ։ Վերջինիս մրցակիցն էր Ատլետիկո Մադրիդը։ Հիմնական և լրացուցիչ ժամանակը ավարտվեց ոչ-ոքի և լրացուցիչ 11 մետրանոց հարվածաշարում Ռոնալդուի դիպուկ իրացրած հարվածի շնորհիվ Ռեալ Մադրիդը նվաճեց իր պատմության մեջ 11-րդ ՉԼ-ի գավաթը։
2016-2017 թվականներ
խմբագրելԵվրո-2016-ում ստացած վնասվածքի պատճառով Ռոնալդուն բաց թողեց «Ռեալ Մադրիդ»-ի սկզբնային խաղերը։ 2016թ. նոյեմբերի 19-ին Ատլետիկոյի դեմ խաղում նա կատարեց հեթ-տրիկ ու այդպիսով դարձավ Մադրիդյան Դերբիի լավագույն ռմբարկուն։ Դեկտեմբերի 15-ին Ռոնալդուն «Ռեալ»-ի հետ հաղթեց Ֆուտբոլի աշխարհի ակումբային գավաթը և դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկուն` խփելով 4 գոլ։ Տարեվերջում Ռոնալդուն 4-րդ անգամ արժանացավ «Ոսկե Գնդակ» մրցանակին։
Մարտի 5-ին Չեմպիոնների Լիգաի առաջին քառորդ-եզրափակչում Բավարիաի դեմ խաղում խփեց 2 գոլ ու այդպիսով դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով Եվրոգավաթներում խփել է 100 գոլ։ Հաջորդ քառորդ-եզրափակիչային խաղում պորտուգալացին հեղինակեց ևս 3 գոլ ու իսպանական ակումբը հաղթեց, իսկ Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը ով խփել է 100 գոլ արդեն Չլ-ում։ Եզրափակիչում «Ռեալը» մրցեց իտալական Յուվենտուսի հետ, որտեղ հաղթեց 4:1 հաշվով. այդտեղ Ռոնալդուն դուբլ ձևակերպեց և նվաճեց իր 2-րդ անընդմեջ Չեմպիոնների Լիգաի գավաթը
2017-2018 թվականներ
խմբագրել2017 թվականի հոկտեմբերի 23-ին Ռոնալդուն երկրորդ անգամ ստացավ «The Best FIFA Men's Player» մրցանակը։ Դեկտեմբերի 7-ին պորտուգալացին նվաճեց իր 5-րդ Ոսկե Գնդակը ու մրցանակների քանակով հավասարվեց Լիոնել Մեսսիին։ 2018թվականի մարտի 3-ին Խետաֆեի դեմ խաղում ձևակերպեց դուբլ ու սահմանեց իր 300-րդ գոլը Իսպանիայի առաջնությունում։ Ռոնալդուն դարձավ այն ֆուտբոլիստը ով ամենաարագն է գրանցել այդ ցուցանիշը։ Այդ տարի Կրիշտիանուն Ռեալ Մադրիդի հետ նվաճեց նաև Չեմպիոնների լիգան, եզրափակիչում հաղթելով անգլիական Լիվերպուլին։ Ռոնալդուն նաև դարձավ առաջին ֆուտբոլիստը ով 5 անգամ նվաճել է Չեմպիոնների Լիգայի գավաթը։ Իր խփած 15 գնդակով նա դարձավ ՉԼ-ի 2017/2018 խաղաշրջանի լավագույն ռմբարկուն։
Յուվենտուս
խմբագրել2018թ. հուլիսի 10-ին Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվեց Իտալական Յուվենտուս. պայմանագրի ժամկետը 4 տարի էր։ Թուրինյան ակումբը Ռոնալդուի համար վճարեց 122միլիոն Եվրո. դա ակումբի պատմութան ամենաթանկ տրանֆերն է։ Ռոնալդուն տեղափոխումից հետո հայտարարեց, որ իրեն անհրաժեշտ էր նոր մարտահրավեր։
2018-2019 թվականներ
խմբագրելՌոնալդուն նոր ակումբում նորամուտը նշեց օգոստոսի 18-ին «Կիեովո»֊ի դեմ խաղում։ Սեպտեմբերի 18-ին նա խփեց իր առաջին գոլը Յուվենտուսի կազմում։ Պորտուգալացին դուբլ արեց և հաղթանակ բերեց Յուվենտուսին Սասուոլոի հետ հանդիպումում։ 3 օր անց Ռոնալդուն ստացավ իր կարիերայում առաջին Կարմիր քարտը Չեմպիոնների Լիգայում, որից հետո հուզված լքեց խաղադաշտը։ Դեկտեմբերին նա զբաղեցրեց երկրորդ տեղը 2018 թվականի «Ոսկե Գնդակ» մրցանակաբաշխությունում, զիջելով իր նախկին թիմակից Լուկա Մոդրիչին։ 2019թ. հունվարին Ռոնալդուն նվաճեց իր առաջին տիտղոսը Յուվենտուսի կազմում։ Նրա գոլի շնորհիվ Յուվենտուսը հաղթեց Իտալիայի սուպերգավաթի եզրափակիչում։ Չեմպիոնների Լիգայի 2018/2019 խաղաշրջանում ԿրիՌոն խփեց 6 գոլ, իսկ Յուվենտուսը լքեց մրցաշարը քառորդ-եզրափակիչում` զիջելով Այաքսին։ Այդ խաղերում Ռոնալդուն ևս հեղինակեց 2 գոլ։ Ապրիլի 20-ին նա դարձավ Իտալիայի չեմպիոն` Յուվենտուսի հետ հաղթելով Ֆիորենտինային։ Իտալիայում իր առաջին խաղաշրջանի վերջում նա ստացավ «Seria-A-ի լավագույն ֆուտբոլիստ» մրցանակը
Միջազգային կարիերա
խմբագրելՌոնալդուն խաղացել է Պորտուգալիայի մինչև 17, 20, 21, 23 և ազգային հավաքականներում։
2004 թվականին՝ հենց իր առաջին միջազգային մրցաշարում Ռոնալդուն հասավ մինչև եզրափակիչ,որտեղ Պորուգալիան ցավալի պարտություն կրեց Հունաստանից։
2006թ. աշխարհի առաջնություն
խմբագրել2006թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլում` Ռուսաստանի հավաքականի դեմ խաղում Ռոնալդուն ձևակերպեց իր առաջին դուբլը` հավաքականի կազմում։ Մոսկվայում կայացած խաղին ընդառաջ Ռոնալդուն իմացավ որ մահացել է նրա հայրը։ Պորտուգալիաի հավաքականի մարզիչ Լուիս Սկոլարին առաջարկեց նրան չմասնակցել հանդիպմանը, բայց Ռոնալդուն չհամաձայնվեց և խաղաց մինչև վերջին րոպեն։ 2006թ. աշխարհի առաջնության խմբային փուլում Պորտուգալիան հաղթեց բոլոր հանդիպումները ու դուրս եկավ խմբից։ 1/4 եզրափակիչում Ռոնալդուն աչքի ընկավ սկանդալային միջադեպով։ Անգլիայի հավաքականից Ուեյն Ռունին Ռիկարդո Կարվալյոի հետ գնդակով պայքարելիս գցեց նրան ու կանգնեց նրա փորին։ Ռոնալդուն մոտեցավ մրցավարին ու կոչ արեց հեռացնել թիմակցին։ Արդյունքում Ռունին հեռացվեց խաղադաշտից, իսկ Ռոնալդուն «աչքով տվեց» իր հավաքականի պահեստայիններին։ Այդ մրցավեճի հիմնական ժամանակում գոլեր չեղան և հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում Պորտուգալիան առավելության հասավ։ Կիսաեզրափակիչում վերջինս 1:0 հաշվով պարտվեց Ֆրանսիային, նաև զիջեց Գերմանիայի հավաքականին` 3-րդ տեղի համար խաղում
Եվրո-2008 և 2010թ. Աշխարհի առաջնություն
խմբագրել2008թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում նա հեղինակեց 8 գոլ և դարձավ մրցաշարի 2-րդ լավագույն ռմբարկուն։ Սակայն Եվրո-2008-ում խփեց ընդամենը 1 գոլ Չեխիայի դարպասը։ Նույն խաղում ԿրիՌոն նաև կատարեց գոլային փոխանցում։ Պորտուգալիայի հավաքականը դուրս եկավ խմբից և 1/4 եզրափակիչում պարտվեց Գերմանիային։ Նույն թվականի հուլիսին Ռոնալդուն դարձավ Պորտուգալիայի հավաքականի ավագը։ 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Կրիշտիանուն ոչ մի գոլ չխփեց, բայց Պորտուգալիան դուրս եկավ եզրափակիչ փուլ։ Այնտեղ Ռոնալդուն բոլոր խաղերում ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։ Իր միակ գոլը մրցաշարում նա խփեց Հյուսիսային Կորեայի հավաքականի դեմ խաղում։ Պորտուգալիայի հավաքականը դուրս եկավ խմբից և 1/8 եզրափակիչում զիջեց ապագա չեմպիոն՝ Իսպանիային։
Եվրո-2012 և Աշխարհի 2014թ. առաջնություն
խմբագրել2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Ռոնալդուն հեղինակեց 8 գնդակ և Պորտուգալիայի հավաքականը անցավ եզրափակիչ մրցաշար։ Խմբային փուլի վերջին խաղում Նիդեռլանդների դեմ Կրիշտիանուն հեղինակեց երկու գոլ, ինչի արդյունքում Պորտուգալիան դուրս եկավ խմբից։ Քառորդ եզրափակիչում Ռոնալդուն խփեց 1 գոլ` Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքական| Չեխիայի ընտրանու]] դեմ։ Կիսաեզրափակիչում Պորտուգալիան մրցեց Իսպանիայի հավաքականի դեմ, որտեղ լրացուցիչ 11-մետրանոց հարվածաշարով հաղթանակ տարավ «Կարմիր Ֆուրիա»-ն։
Աշխարհի 2014թ. առաջնության փուլում Ռոնալդուն խփեց 8 գոլ։ 2012 թվականի Հոկտեմբերի 17-ին Հուսիսային Իռլանդիայի ընտրանու դեմ խաղը դարձավ Ռոնալդուի 100-րդ հանդիպումը հավաքականի կազմում։ Պորտուգալիան չկարողացավ անմիջապես դուրս գալ եզրափակիչ փուլ և անցկացրեց անցումային խաղեր Շվեդիայի հավաքականի դեմ։ Որտեղ Ռոնալդուն խփեց իր հավաքականի բոլոր 4 գոլերը ու դուրս բերեց նրան եզրափակիչ մրցաշար։ Չնայած, որ Կրիշտիանու Ռոնալդուն առաջնությունից առաջ ստացել էր վնասվածք`նա մասնակցեց Բրազիլիայում կայացած մրցաշարում։ Գանայի դեմ խաղում նա խփեց իր 50-րդ գնդակը ու դարձավ Պորտուգալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։ Սակայն Պորտուգալիան չկարողացավ դուրս գալ խմբից` զբաղեցնելով 3-րդ տեղը։
Եվրոպայի 2016թ. առաջնություն
խմբագրելԵվրո-2016-ի ընտրական փուլում Ռոնալդուն խփեց 9 գոլ, այդ թվում հեթ-տրիկ Հայաստանի հավաքականի դեմ։ Եվրոպայի 2016թ. առաջնության եզրափակիչ փուլի սկզբում Կրիշտիանուն լավ տեսք չուներ և չէր կարողանում իրացնել գոլային պահերը։ Ավստրիայի հավաքականի դեմ խաղում նա դարձավ Պորտուգալիայի հավաքականում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը` շրջանցելով նախկին ռեկորդակիր Լուիշ Ֆիգուին։ Եզրափակիչային բոլոր խաղերում Ռոնալդուն դարձավ գոլի հեղինակ։ Նրա ամենաարդյունավետ խաղը` կիսաեզրափակիչում Ուելսի դեմ հանդիպումն էր, որտեղ պորտուգալացին դարձավ մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Այդ խաղում Պորտուգալիան նույնպես հաղթեց ու անցավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը մրցաշարի հյուրընկալն էր` Ֆրանսիայի հավաքականը։ Խաղի հենց սկզբում Ռոնալդուն ստացավ ոտքի վնասվածք։ Նա փորձեց շարունակել հանդիպումը, բայց մի քանի րոպե անց դիմեց որ փոխարինեն իրեն։ Պորտուգալիայի հավաքականը առանց Ռոնալդուի հաղթեց 1:0 հաշվով և Կրիշտիանու Ռոնալդուն նվաճեց իր առաջին տիտղոսը հավաքականի կազմում։ Մրցաշարի ընթացքում նա խփեց 9 գոլ ու ընդգրկվեց Եվրո-2016-ի խորհրդանշական հավաքականում
Կոնֆեդերացիաների գավաթ 2017 և 2018թ. Աշխարհի առաջնություն
խմբագրել2017 թվականի ամռանը Ռոնալդուն ընդգրկվեց Պորտուգալիայի հավաքականում, պատմության մեջ առաջին անգամ Կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու համար։ Առաջին խաղում` Մեքսիկայի դեմ (2:1) Ռոնալդուն կատարեց գոլային փոխանցում ու ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացողը։ Մյուս խմբային խաղերում Ռուսաստանի և Նոր Զելանդիայի դեմ Կրիշտիանուն խփեց 2 գոլ ու նույնպես դարձավ հանդիպումների լավագույն ֆուտբոլիստը։ Պորտուգալիան դուրս եկավ խմբից, բայց կիսաեզրափակիչում գոլազուրկ ոչ-ոքիից հետո 11 մետրանոց հարվածներով պարտվեց Չիլիին։ 3-րդ տեղի համար խաղում Ռոնալդուն չխաղաց, քանի որ հավաքականի ղեկավարության թույլտվությամբ մեկնել էր իր նորածին երեխաներին տեսնելու։ Պորտուգալիան կրկին մրցեց Մեքսիկայի հավաքականի հետ, որտեղ առանց ավագի հաղթեց և զբաղեցրեց 3-րդ տեղը
2017 թվականի օգոստոսի 31-ին Ռոնալդուն կատարեց հեթ-տրիկ 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Ֆերերյան կղզիների դեմ խաղում, որի արդյունքում նրան հաջողվեց շրջանցել Պելեին ու ընդգրկվել համաշխարհային ֆուտբոլի հավաքականների լավագույն ռմբարկուների թոփ 5-ում, իր հաշվին ունենալով 78 գոլ։ Արդեն աշխարհի առաջնությանը` առաջին խաղում Իսպանիայի ընտրանու դեմ Կրիշտիանուն խփեց 3 գոլ, բայց դա բավարար չէր հաղթանակի համար:Հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի 3:3։ Հաջորդ խաղում Մարոկկոյի հավաքականի դարպասը Ռոնալդուն հեղինակեց հավաքականում իր 85-րդ գնդակը ու դարձավ Եվրոպական հավաքականների պատմության լավագույն ռմբարկուն։ Պորտուգալիայի հավաքականը դուրս եկավ Փլեյ-ոֆֆ և 1/8 եզրափակիչում զիջեց Ուրուգվայի հավաքականին 2:1 հաշվով
Հանդիպումներ «Բարսելոնայի» դեմ
խմբագրելՌոնալդուն դարձավ «Ռեալի» առաջին ֆուտբոլիստը, ով վեց խաղ անընդմեջ գոլ խփեց «Բարսելոնային» «Կամպ-Նոու» մարզադաշտում։
2011 թվականին, Իսպանիայի գավաթի եզրափակչում, Կրիշտիանու Ռոնալդուն խփեց միակ ու հաղթական գնդակը Բարսելոնայի դարպասը և հաղթանակ բերեց «Ռեալին»։
2012 թվականին, Իսպանիայի սուպերգավաթի պատասխան խաղում Ռոնալդուն խփեց հաղթական գնդակը «Բարսելոնայի» դարպասը, և այդ գնդակը թույլ տվեց «Ռեալին» հաղթել 2:1 հաշվով, այդ խաղում Ռոնալդոն կրկնեց Իվան Սամորանոյի ռեկորդը, պատմության մեջ դառնալով երկրորդ ֆուտբոլիստը, ում հաջողվեց հինգ անընդմեջ գնդակ խփել Էլ Կլասիկոներում։ Իսկ հաջորդ Էլ Կլասիկոյում Կրիշտիանու Ռոնալդուն երկու գնդակ խփելով կատալոնացիների դարպասը, մտավ պատմության մեջ, որպես վեց անգամ անընդմեջ «Բարսելոնային» գոլ խփած ֆուտբոլիստ, նախկինում դա չէր հաջողվել ոչ ոքի։
2016 թվականին պորտուգալացին, ով ընթացիկ մրցաշրջանում բազմիցս քննադատությունների է արժանացել կարևոր խաղերում կորելու և միայն միջակ թիմերին գոլեր խփելու համար, խփեց Կլասիկոներում իր 16-րդ գոլը, որին հաջորդեց հայտնի ժեստը՝ «Calma, calma» («Հանգիստ, հանգիստ»)։
Խաղաոճ
խմբագրելՌոնալդուն տիրապետում է լավ դրիբլինգի, ունի լավ տեխնիկա, հուժկու հարվածներ։ Կարող է խաղալ և՛ կենտրոնական հարձակվողի, և՛ վինգերի դիրքում։
Հովանավորներ
խմբագրելՌոնալդուն շատ պայմանագրեր է ստորագրել տարբեր հովանավորների հետ։ Պայմանագրեր ունի Կոկա-Կոլա, Կաստրոլ, Ֆլայ Էմիրեյթս, Կոնամի, Մոտորոլա, KFC և շատ այլ ընկերությունների հետ։
Մականուններ
խմբագրելՌոնալդուին երկրպագուները և ընկերները դիմում են՝ Քրիս, ՔրիՌո, Մեքենա, CR7, CR, Ռոն։
Անձնական կյանք
խմբագրելՌոնալդուի հայրը՝ Ժոզե Դինիշ Ավեյրուն, մահացել է ալկոհոլի չարաշահումից 52 տարեկան հասակում 2005 թվականի սեպտեմբերին, երբ Ռոնալդուն 20 տարեկան էր։
2010-2015 թվականներին Ռոնալդուն հանդիպել է ռուս մոդել Իրինա Շեյքի հետ[11][12]։ 2010 թվականի հունիսին ծնվել է Ռոնալդուի որդին[13][14]՝ Ռոնալդո կրտսերը։ Ֆուտբոլիստը հայտարարել է, որ որդու խնամակալության իրավունքը պատկանում է միայն իրեն[15] և երբեք չի բարձրաձայնել, թե ով է նրա մայրը[16]։ 2017 թվականի հունիսին Ռոնալդուն Ֆեյսբուքի իր էջում հաստատել է, որ երկվորյակների հայր է դարձել[17][18]։ Նույն թվականի նոյեմբերին ծնվել է նրա ու Ջորջինա Ռոդրիգեսի դուստրը` Ալանա Մարտինան[19][20]։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելԹիմ | Ժամանակաշրջան | Պաշտոնական խաղեր |
ոչ պաշտոնական խաղեր | ընդանոուր | |||
---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սպորտինգ | 2001 - 2003 | 31 | 5 | 27 | 5 | 58 | 10 |
Մանչեսթեր Յունայթեդ | 2003 - 2009 | 292 | 118 | 15 | 12 | 307 | 130 |
Ռեալ Մադրիդ | 2009 - | 394 | 406 | 47 | 24 | 441 | 430 |
Պորտուգալիա | 2003 - | 138 | 71 | 0 | 0 | 138 | 71 |
Պորտուգալիա մինչև 17 | 2001 - 2002 | 9 | 6 | 0 | 0 | 9 | 6 |
Պորտուգալիա մինչև 20 | 2003 | 5 | 1 | 0 | 0 | 5 | 1 |
Պորտուգալիա մինչև 21 | 2002 - 2003 | 10 | 3 | 1 | 0 | 11 | 3 |
Պորտուգալիա մինչև 23 | 2004 | 3 | 2 | 0 | 0 | 3 | 2 |
Այլ | 2005 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 520 | 247 | 60 | 22 | 692 | 456 |
Ակումբային կարիերա
խմբագրել- 2017 թվականի հունիսի 3-ի դրությամբ
Ակումբ | Եթերաշրջան | Լիգա | Գավաթներ[21] | Եվրոգավաթներ[22] | Այլ[23] | Արդյունք | Ընկերական հանդիպումներ |
Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սպորտինգ (Լիսսաբոն) | 2001/02 | - | - | - | - | - | - | - | - | 0 | 0 | 5 | 1 | 5 | 1 |
2002/03 | 25 | 3 | 3 | 2 | 3 | 0 | 0 | 0 | 31 | 5 | 14 | 4 | 45 | 9 | |
2003/04 | - | - | - | - | - | - | - | - | 0 | 0 | 8 | 0 | 8 | 0 | |
Արդյունքում | 25 | 3 | 3 | 2 | 3 | 0 | 0 | 0 | 31 | 5 | 27 | 5 | 58 | 10 | |
Սպորտինգ Բ (փոխարինող-ակումբ) |
2002/03 | 2 | 0 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
Արդյունքում | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 2 | 0 | |
Մանչեսթեր Յունայթեդ | 2003/04 | 29 | 4 | 6 | 2 | 5 | 0 | 0 | 0 | 40 | 6 | 0 | 0 | 40 | 6 |
2004/05 | 33 | 5 | 9 | 4 | 8 | 0 | 0 | 0 | 50 | 9 | 0 | 0 | 50 | 9 | |
2005/06 | 33 | 9 | 6 | 2 | 8 | 1 | 0 | 0 | 47 | 12 | 6 | 4 | 53 | 16 | |
2006/07 | 34 | 17 | 8 | 3 | 11 | 3 | 0 | 0 | 53 | 23 | 3 | 4 | 56 | 27 | |
2007/08 | 34 | 31 | 3 | 3 | 11 | 8 | 1 | 0 | 49 | 42 | 6 | 4 | 55 | 46 | |
2008/09 | 33 | 18 | 6 | 3 | 12 | 4 | 2 | 1 | 53 | 26 | 0 | 0 | 53 | 26 | |
Արդյունքում | 196 | 84 | 38 | 17 | 55 | 16 | 3 | 1 | 292 | 118 | 15 | 12 | 307 | 130 | |
Ռեալ Մադրիդ | 2009/10 | 29 | 26 | 0 | 0 | 6 | 7 | 0 | 0 | 35 | 33 | 10 | 3 | 45 | 36 |
2010/11 | 34 | 40 | 8 | 7 | 12 | 6 | 0 | 0 | 54 | 53 | 6 | 2 | 60 | 55 | |
2011/12 | 38 | 46 | 5 | 3 | 10 | 10 | 2 | 1 | 55 | 60 | 9 | 8 | 64 | 68 | |
2012/13 | 34 | 34 | 7 | 7 | 12 | 12 | 2 | 2 | 55 | 55 | 4 | 2 | 59 | 57 | |
2013/14 | 30 | 31 | 6 | 3 | 11 | 17 | 0 | 0 | 47 | 51 | 10 | 6 | 57 | 57 | |
2014/15 | 35 | 48 | 2 | 1 | 12 | 10 | 5 | 2 | 54 | 61 | 3 | 2 | 57 | 63 | |
2015/16 | 36 | 35 | 0 | 0 | 12 | 16 | 0 | 0 | 48 | 51 | 5 | 1 | 53 | 52 | |
2016/17 | 29 | 25 | 2 | 1 | 13 | 12 | 2 | 4 | 46 | 42 | 0 | 0 | 46 | 42 | |
Արդյունքում | 265 | 285 | 30 | 22 | 88 | 90 | 11 | 9 | 394 | 406 | 47 | 24 | 441 | 430 | |
Ամբողջ կարիերայի ընթանցքում | 488 | 372 | 71 | 41 | 146 | 106 | 14 | 10 | 719 | 529 | 89 | 41 | 808 | 570 |
Կրիշտիանու Ռոնալդուի խաղերը Պորտուգալիայի հավաքականի կազմում
խմբագրելՌոնալդուի խաղերը Պորտուգալիայի հավաքականի կազմում | |||||
---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Ռոնալդուի գոլերը | Մրցակցություն |
1 | 2003 թվականի օգոստոսի 20 | Ղազախստան | 1:0 | - | Ընկերական խաղ |
2 | 2003 թվականի հոկտեմբերի 11 | Ալբանիա | 5:3 | - | Ընկերական խաղ |
3 | 2004 թվականի փետրվարի 18 | Անգլիա | 1:1 | - | Ընկերական խաղ |
4 | 2004 թվականի մարտի 31 | Իտալիա | 1:2 | - | Ընկերական խաղ |
5 | 2004 թվականի ապրիլի 28 | Շվեդիա | 2:2 | - | Ընկերական խաղ |
6 | 2004 թվականի մայիսի 29 | Լյուքսեմբուրգ | 3:0 | - | Ընկերական խաղ |
7 | 2004 թվականի հունիսի 5 | Լիտվա | 4:1 | - | Ընկերական խաղ |
8 | 2004 թվականի հունիսի 12 | Հունաստան | 1:2 | 1 | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2004 |
9 | 2004 թվականի հունիսի 16 | Ռուսաստան | 2:0 | - | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2004 |
10 | 2004 թվականի հունիսի 20 | Իսպանիա | 1:0 | - | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2004 |
11 | 2004 թվականի հունիսի 24 | Անգլիա | 2:2 | - | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2004 |
12 | 2004 թվականի հունիսի 30 | Նիդերլանդներ | 2:1 | 1 | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2004 |
13 | 2004 թվականի հուլիսի 4 | Հունաստան | 0:1 | - | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2004 |
14 | 2004 թվականի սեպտեմբերի 4 | Լատվիա | 2:0 | 1 | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2006 թվական |
15 | 2004 թվականի սեպտեմբերի 8 | Էստոնիա | 4:0 | 1 | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006 |
16 | 2004 թվականի հոկտեմբերի 9 | Լիխտենշտայն | 2:2 | - | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006 |
17 | 2004 թվականի հոկտեմբերի 13 | Ռուսաստան | 7:1 | 2 | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006 |
18 | 2004 թվականի նոյեմբերի 17 | Լյուքսեմբուրգ | 5:0 | 1 | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006 |
19 | 2005 թվականի փետրվարի 9 | Իռլանդիա | 0:1 | - | Ընկերական խաղ |
20 | 2005 թվականի մարտի 26 | Կանադա | 4:1 | - | Ընկերական խաղ |
21 | 2005 թվականի մարտի 30 | Սլովակիա | 1:1 | - | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006 |
22 | 2005 թվականի հունիսի 4 | Սլովակիա | 2:0 | 1 | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006 |
23 | 2005 թվականի հունիսի 8 | Էստոնիա | 1:0 | 1 | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006 |
24 | 2005 թվականի սեպտեմբերի 3 | Լյուքսեմբուրգ | 6:0 | - | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006 |
25 | 2005 թվականի սեպտեմբերի 7 | Ռուսաստան | 0:0 | - | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006 |
26 | 2005 թվականի հոկտեմբերի 8 | Լիխտենշտայն | 2:1 | - | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006 |
27 | 2005 թվականի հոկտեմբերի 13 | Լատվիա | 3:0 | - | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006 |
28 | 2005 թվականի նոյեմբերի 12 | Խորվաթիա | 2:0 | - | Ընկերական խաղ |
29 | 2005 թվականի նոյեմբերի 15 | Հյուսիսային Իռլանդիա | 1:1 | - | Ընկերական խաղ |
30 | 2006 թվականի մարտի 1 | Սաուդյան Արաբիա | 3:0 | 2 | Ընկերական խաղ |
31 | 2006 թվականի մայիսի 27 | Կաբո Վերդե | 4:1 | - | Ընկերական խաղ |
32 | 2006 թվականի հունիսի 3 | Լյուքսեմբուրգ | 3:0 | - | Ընկերական խաղ |
33 | 2006 թվականի հունիսի 11 | Անգոլա | 1:0 | - | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2006 |
34 | 2006 թվականի հունիսի 17 | Իրան | 2:0 | 1 | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2006 |
35 | 2006 թվականի հունիսի 25 | Նիդեռլանդներ | 1:0 | - | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2006 |
36 | 2006 թվականի հուլիսի 1 | Անգլիա | 0:0 | - | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2006 |
37 | 2006 թվականի հուլիսի 5 | Ֆրանսիա | 0:1 | - | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2006 |
38 | 2006 թվականի հուլիսի 8 | Գերմանիա | 1:3 | - | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2006 |
39 | 2006 թվականի սեպտեմբերի 1 | Դանիա | 2:4 | - | Ընկերական խաղ |
40 | 2006 թվականի սեպտեմբերի 6 | Ֆինլանդիա | 1:1 | - | Որակավորման խաղեր 2008 |
41 | 2006 թվականի հոկտեմբերի 7 | Ադրբեջան | 3:0 | 2 | Որակավորման խաղեր 2008 |
42 | 2006 թվականի հոկտեմբերի 11 | Լեհաստան | 1:2 | - | Որակավորման խաղեր 2008 |
43 | 2006 թվականի նոյեմբերի 15 | Ղազախստան | 3:0 | 1 | Որակավորման խաղեր 2008 |
44 | 2007 թվականի փետրվարի 6 | Բրազիլիա | 2:0 | - | Ընկերական խաղ |
45 | 2007 թվականի մարտի 24 | Բելգիա | 4:0 | 2 | Որակավորման խաղեր 2008 |
46 | 2007 թվականի մարտի 28 | Սերբիա | 1:1 | - | Որակավորման խաղեր 2008 |
47 | 2007 թվականի օգոստոսի 22 | Հայաստան | 1:1 | 1 | Որակավորման խաղեր 2008 |
48 | 2007 թվականի սեպտեմբերի 8 | Լեհաստան | 2:2 | 1 | Որակավորման խաղեր 2008 |
49 | 2007 թվականի սեպտեմբերի 12 | Սերբիա | 1:1 | - | Որակավորման խաղեր 2008 |
50 | 2007 թվականի հոկտեմբերի 13 | Ադրբեջան | 2:0 | - | Որակավորման խաղեր 2008 |
51 | 2007 թվականի հոկտեմբերի 17 | Ղազախստան | 2:1 | 1 | Որակավորման խաղեր 2008 |
52 | 2007 թվականի նոյեմբերի 17 | Հայաստան | 1:0 | - | Որակավորման խաղեր 2008 |
53 | 2007 թվականի նոյեմբերի 21 | Ֆինլանդիա | 0:0 | - | Որակավորման խաղեր 2008 |
54 | 2008 թվականի փետրվարի 6 | Իտալիա | 1:3 | - | Ընկերական խաղ |
55 | 2008 թվականի մայիսի 31 | Վրաստան | 2:0 | - | Ընկերական խաղ |
56 | 2008 թվականի հունիսի 7 | Թուրքիա | 2:0 | - | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2008 |
57 | 2008 թվականի հունիսի 11 | Չեխիա | 3:1 | 1 | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2008 |
58 | 2008 թվականի հոինիսի 19 | Գերմանիա | 2:3 | - | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2008 |
59 | 2008 թվականի հոկտեմբերի 11 | Շվեդիա | 0:0 | - | Աշխարհի առաջնության որակավորման խաղեր 2010 |
60 | 2008 թվականի հոկտեմբերի 15 | Ալբանիա | 0:0 | - | Աշխարհի առաջնության որակավորման խաղեր 2010 |
61 | 2008 թվականի նոյեմբերի 19 | Բրազիլիա | 2:6 | - | Ընկերական խաղ |
62 | 2009 թվականի փետրվարի 11 | Ֆինլանդիա | 1:0 | 1 | Ընկերական խաղ |
63 | 2009 թվականի մարտի 28 | Շվեդիա | 0:0 | - | Աշխարհի առաջնության որակավորման խաղեր 2010 |
64 | 2009 թվականի մարտի 31 | Հարավաֆրիկյան Հանրապետություն | 2:0 | - | Ընկերական խաղ |
65 | 2009 թվականի հունիսի 6 | Ալբանիա | 2:1 | - | Աշխարհի առաջնության որակավորման խաղեր 2010 |
66 | 2009 թվականի սեպտեմբերի 5 | Դանիա | 1:1 | - | Աշխարհի առաջնության որակավորման խաղեր 2010 |
67 | 2009 թվականի սեպտեմբերի 9 | Հունգարիա | 1:0 | - | Աշխարհի առաջնության որակավորման խաղեր 2010 |
68 | 2009 թվականի հոկտեմբերի 10 | Հունգարիա | 3:0 | - | Աշխարհի առաջնության որակավորման խաղեր 2010 |
69 | 2010 թվականի մարտի 3 | Չինաստան | 2:0 | - | Ընկերական խաղ |
70 | 2010 թվականի մայիսի 24 | Կաբո Վերդե | 0:0 | - | Ընկերական խաղ |
71 | 2010 թվականի հունիսի 1 | Կամերուն | 3:1 | - | Ընկերական խաղ |
72 | 2010 թվականի հունիսի 10 | Մոզամբիկ | 3:0 | - | Ընկերական խաղ |
73 | 2010 թվականի հունիսի 15 | Կոտ դ'Իվուար | 0:0 | - | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2010 |
74 | 2010 թվականի հունիսի 21 | Հյուսիսային Կորեա | 7:0 | 1 | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2010 |
75 | 2010 հունիսի 25 | Բրազիլիա | 0:0 | - | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2010 |
76 | 2010 թվականի հունիսի 29 | Իսպանիա | 0:1 | - | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2010 |
77 | 2010 թվականի հոկտեմբերի 8 | Դանիա | 3:1 | 1 | Որակավորման խաղեր 2012 |
78 | 2010 թվականի հոկտեմբերի 12 | Իսլանդիա | 3:1 | 1 | Որակավորման խաղեր 2012 |
79 | 2010 թվականի նոյեմբերի 17 | Իսպանիա | 4:0 | - | Ընկերական խաղ |
80 | 2011 թվականի փետրվարի 9 | Արգենտինա | 1:2 | 1 | Ընկերական խաղ |
81 | 2011 թվականի հունիսի 4 | Նորվեգիա | 1:0 | - | Որակավորման խաղեր 2012 |
82 | 2011 թվականի օգոստոսի 10 | Լյուքսեմբուրգ | 5:0 | 1 | Ընկերական խաղ |
83 | 2011 թվականի սեպտեմբերի 2 | Կիպրոս | 4:0 | 2 | Որակավորման խաղեր 2012 |
84 | 2011 թվականի հոկտեմբերի 7 | Իսլանդիա | 5:3 | - | Որակավորման խաղեր 2012 |
85 | 2011 թվականի հոկտեմբերի 11 | Դանիա | 1:2 | 1 | Որակավորման խաղեր 2012 |
86 | 2011 թվականի նոյեմբերի 11 | Բոսնիա և Հերցեգովինա | 0:0 | - | Որակավորման խաղեր 2012 |
87 | 2011 թվականի նոյեմբերի 15 | Բոսնիա և Հերցեգովինա | 6:2 | 2 | Որակավորման խաղեր 2012 |
88 | 2012 թվականի փետրվարի 29 | Լեհաստան | 0:0 | - | Ընկերական խաղ |
89 | 2012 թվականի մայիսի 26 | Մակեդոնիայի Հանրապետություն | 0:0 | - | Ընկերական խաղ |
90 | 2012 թվականի հունիսի 2 | Թուրքիա | 1:3 | - | Ընկերական խաղ |
91 | 2012 թվականի հունիսի 9 | Գերմանիա | 0:1 | - | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2012 |
92 | 2012 թվականի հունիսիս 13 | Դանիա | 3:2 | - | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2012 |
93 | 2012 թվականի հունիսի 17 | Նիդեռլանդներ | 2:1 | 2 | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2012 |
94 | 2012 թվականի հունիսի 21 | Չեխիա | 1:0 | 1 | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2012 |
95 | 2012 թվականի հոինսիս 27 | Իսպանիա | 0:0 | - | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2012 |
96 | 2012 թվականի օգոստոսի 15 | Պանամա | 2:0 | 1 | Ընկերական խաղ |
97 | 2012 թվականի սեպտեմբերի 7 | Լյուքսեմբուրգ | 2:1 | 1 | Որակավորման խաղեր 2014 |
98 | 2012 թվականի սեպտեմբերի 11 | Ադրբեջան | 3:0 | - | Որակավորման խաղեր 2014 |
99 | 2012 թվականի հոկտեմբերի 12 | Ռուսաստան | 0:1 | - | Որակավորման խաղեր 2014 |
100 | 2012 թվականի հոկտեմբերի 16 | Հյուսիսային Իռլանդիա | 1:1 | - | Որակավորման խաղեր 2014 |
101 | 2013 թվականի փետրվարի 6 | Էկվադոր | 2:3 | 1 | Ընկերական խաղ |
102 | 2013 թվականի մարտի 22 | Իսրայել | 3:3 | - | Որակավորման խաղեր 2014 |
103 | 2013 թվականի հունիսի 7 | Ռուսաստան | 1:0 | - | Որակավորման խաղեր 2014 |
104 | 2013 թվականի հունիսի 10 | Խորվաթիա | 1:0 | 1 | Ընկերական խաղ |
105 | 2013 թվականի օգոստոսի 14 | Նիդեռլանդներ | 1:1 | 1 | Ընկերական խաղ |
106 | 2013 թվականի սեպտեմբերի 6 | Հյուսիսային Իռլանդիա | 4:2 | 3 | Որակավորման խաղեր 2014 |
107 | 2013 թվականի հոկտեմբերի 11 | Իսրայել | 1:1 | - | Որակավորման խաղեր 2014 |
108 | 2013 թվականի նոյեմբերի 15 | Շվեդիա | 1:0 | 1 | Որակավորման խաղեր 2014 |
109 | 2013 թվականի նոյեմբերի 19 | Շվեդիա | 3:2 | 3 | Որակավորման խաղեր 2014 |
110 | 2014 թվականի մարտի 5 | Կամերուն | 5:1 | 2 | Ընկերական խաղ |
111 | 2014 թվականի հունիսի 11 | Իռլանդիա | 5:1 | - | Ընկերական խաղ |
112 | 2014 թվականի հունիսի 16 | Գերմանիա | 0:4 | - | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2014 |
113 | 2014 թվականի հունիսի 22 | ԱՄՆ | 2:2 | - | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2014 |
114 | 2014 թվականի հունիսի 26 | Գանա | 2:1 | 1 | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2014 |
115 | 2014 թվականի հոկտեմբերի 11 | Ֆրանսիա | 1:2 | - | Ընկերական խաղ |
116 | 2014 թվականի հոկտեմբերի 14 | Դանիա | 1:0 | 1 | Որակավորման խաղեր 2016 |
117 | 2014 թվականի նոյեմբերի 14 | Հայաստան | 1:0 | 1 | Որակավորման խաղեր 2016 |
118 | 2014 թվականի նոյեմբերի 18 | Արգենտինա | 1:0 | - | Ընկերական խաղ |
119 | 2015 թվականի մարտի 29 | Սերբիա | 2:1 | - | Որակավորման խաղեր 2016 |
120 | 2015 թվականի հունիսի 13 | Հայաստան | 3:2 | 3 | Որակավորման խաղեր 2016 |
121 | 2015 թվականի սեպտեմբերի 4 | Ֆրանսիա | 0:1 | - | Ընկերական խաղ |
122 | 2015 թվականի սեպտեմբերի 7 | Ալբանիա | 1:0 | - | Որակավորման խաղեր 2016 |
123 | 2015 թվականի հոկտեմբերի 8 | Դանիա | 1:0 | - | Որակավորման խաղեր 2016 |
124 | 2016 թվականի մարտի 26 | Բուլղարիա | 0:1 | - | Ընկերական խաղ |
125 | 2016 թվականի մարտի 29 | Բելգիա | 2:1 | 1 | Ընկերական խաղ |
126 | 2016 թվականի հունիսի 8 | Էստոնիա | 7:0 | 2 | Ընկերական խաղ |
127 | 2016 թվականի հունիսի 14 | Իսլանդիա | 1:1 | - | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2016 |
128 | 2016 թվականի հունիսի 18 | Ավստրիա | 0:0 | - | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2016 |
129 | 2016 թվականի հունիսի 22 | Հունգարիա | 3:3 | 2 | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2016 |
130 | 2016 թվականի հունիսի 25 | Խորվաթիա | 1:0 | - | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2016 |
131 | 2016 թվականի հունիսի 30 | Լեհաստան | 1:1 | - | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2016 |
132 | 2016 թվականի հուլիսի հուլիսի 6 | Ուելս | 2:0 | 1 | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2016 |
133 | 2016 թվականի հուլիսի 10 | Ֆրանսիա | 1:0 | - | ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2016 |
134 | 2016 թվականի հոկտեմբերի 7 | Անդորրա | 6:0 | 4 | Աշխարհի առաջնության որակավորման խաղեր 2018 |
135 | 2016 թվականի հոկտեմբերի 10 | Ֆարերյան կղզիներ | 6:0 | 1 | Աշխարհի առաջնության որակավորման խաղեր 2018 |
Արդյունքում։ 135 խաղ / 66 գոլ; 79 հաղթանակ, 34 ոչ-ոքի, 22 պարտություն.
(փոփոխված է ըստ 2016 թվականի հոկտեմբերի 10-ի տվյալների)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 https://www.fpf.pt/Jogadores/Cristiano-Ronaldo
- ↑ 5,0 5,1 «Cristiano Ronaldo» (պորտուգալերեն). Federação Portuguesa de Futebol. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ The Guardian: He's got the world at his feet
- ↑ Profile of Ronaldo at about.com. About.com Արխիվացված 2007-11-04 Wayback Machine
- ↑ Clash of the titans. ManchesterEveningNews.com
- ↑ «Протокол матча «Спортинг» - «Атлетико»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Famous players featured in U17 c’ships. UEFAU17.com Արխիվացված 2009-06-02 Wayback Machine
- ↑ «Cristiano Ronaldo breaks up with girlfriend Irina Shayk».
- ↑ «Ronaldo breaks up with Irina Shayk».
- ↑ «Cristiano Ronaldo Fast Facts». CNN. 2014 թ․ հուլիսի 14. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Cristiano Ronaldo names son Cristiano Ronaldo». The Daily Telegraph. London. 2010 թ․ հուլիսի 8. Վերցված է 2010 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Baby 'joy' for Cristiano Ronaldo». BBC Sport. 2010 թ․ հուլիսի 4. Վերցված է 2010 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Bergin, Olivia (2014 թ․ հունվարի 14). «Cristiano Ronaldo and Irina Shayk: a very modern family». The Daily Telegraph. London. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Sharland, Pete. «Cristiano Ronaldo confirms he is a father of twins». Eurosport. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Estive ao serviço da Seleção Nacional, como sempre acontece, de corpo e alma, mesmo sabendo que os meus dois filhos tinham nascido». Facebook. Cristiano Ronaldo. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Juneau, Jen (2017 թ․ հուլիսի 18). «Cristiano Ronaldo's Girlfriend Pregnant Weeks After Welcoming Twins Via Surrogate». People. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Cristiano Ronaldo, Georgina Rodriguez confirm birth of baby girl». ESPN. 2017 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Պորտուգալիայի գավաթ, Անգլիայի գավաթ, Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթ, Իսպանիայի գավաթ։
- ↑ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, ՈՒԵՖԱ-ի գավաթ։
- ↑ Անգլիայի սուպերգավաթ, Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնություն, Իսպանիայի սուպերգավաթ, ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիշտիանու Ռոնալդու» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիշտիանու Ռոնալդու» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |