Բացել գլխավոր ցանկը

Այաքս (ֆուտբոլային ակումբ, Ամստերդամ)

(Վերահղված է Այաքսից)
1rightarrow blue.svgԱյս հոդվածը Ամստերդամի ֆուտբոլային ակումբի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Այաքս (այլ կիրառումներ)։

«Այաքս» ֆուտբոլային ակումբ (հոլ.՝ Amsterdamsche Football Club Ajax), մասնագիտացված ֆուտբոլային ակումբ է Ամստերդամից, որը հանդես է գալիս հոլանդական Էրեդիվիզիյում։ Ակումբը հիմնադրվել է 1900 թ.-ի մարտի 18-ին և իր պատմության մեծ մասը անց է կացրել Նիդերլանդների բարձրագույն դիվիզիոնում։

Այաքս
Ajax աֆա.png
Ամբողջական անուն «Այաքս» Ֆուտբոլային Ակումբ
(հոլ.՝ Amsterdamsche Football Club Ajax)
Մականուն(ներ) De Joden

Godenzonen
De Ajacieden
Lucky Ajax

Գույներ Կարմիր-սպիտակ
Հիմնադրում 1900-3-18 (119 տարի առաջ)
Երկիր Նիդերլանդներ Նիդերլանդներ
Քաղաք Wapen van Amsterdam.svg Ամստերդամ
Մարզադաշտ «Ամստերդամ Արենա»
Տարողունակություն 52,342[1]
Տեր Հեննի Հենրիչ
Մարզիչ Ֆռանկ դե Բոեռ
Ավագ Սիմ դե Յոնգ
Վարկանիշ 25-րդ տեղը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում[2]
Կայք
Լիգա Էրեդիվիզի
2012-13
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Soccerball current event.svg Ներկա մրցաշրջան

Ակումբի առաջին խոշոր հաջողությունը 1917/18 մրցաշրջանն էր, երբ նրանք հաղթեցին իրենց առաջին առաջնությունը։ «Այաքսը» հաղթել է մի քանի առաջնություններում 1930-ական և 1970-ականներին, սակայն դրանից հետո խոշոր հաղթանակներ այդքան էլ չունեցավ, մինչև 1995 թ.։ Այս տասնամյակներում Այաքսը հաղթել է Էրեդիվիզիի 1917/18, 1918/19, 1930/31, 1931/32, 1933/34, 1936/37, 1938/39, 1946/47, 1956/57, 1959/60, 1965/66, 1966/67, 1967/68, 1969/70, 1971/72, 1972/73, 1976/77, 1978/79, 1979/80, 1981/82, 1982/83, 1984/85, 1989/90, 1993/94, 1994/95, 1995/96, 1997/98, 2001/02, 2003/04, 2010/11, 2011/12, 2012/13, 2013/14 մրցաշրջանները, և առաջին անգամ հասել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ, սակայն, պարտություն է կրել «Միլան»-ից։ Սակայն դա չխանգարեց ակումբին 1971 թ.-ին հաղթել Չեմպիոնների Լիգան։

Այաքսը ամենատիտղոսակիր ակումբն է Հոլանդիայում։ 2013/14 մրցաշրջանում «Այաքսը» հաղթել է Հոլանդիայի առաջնությունը 33-րդ անգամ[3]։

Չնայած իրենց անվանը, ակումբը Ամստերդամի Այաքս թաղամասից չէ։ Ակումբի մարզադաշտն է «Ամստերդամ Արենան», որը կարող է տեղավորել մինչև 52,342 հանդիսական։

Այաքսի համազգեստի գույներն են՝ արքայական կարմիր վերնաշապիկ ու շորտեր, սպիտակ գուլպաներ։ Այս համադրությունն օգտագործվում է սկսած 1928 թ.ից։ Ակումբի լոգոն փոփոխվել է մի քանի անգամ, որպեսզի ավելի արդիական լինի, իսկ ընթացիկ լոգոն, որի վրա պատկերված է մարտիկ, դա ընդունվել է 1990-ականներին։ Ակումբի մարզադաշտն է՝ «Ամստերդամ Արենան» որը բացվել է 1996 թ.ին։

ՊատմությունԽմբագրել

Նախապատմությանը (1893-1896)Խմբագրել

«Այաքսի» պատմությունը սկսվել է 1893 թվականից, երբ երեք ուսանողներ՝ Խան Դադեն, Կառել Ռեսերը և Ֆլորիս Ստեպելը, որոշեցին ստեղծել իրենց սեփական ֆուտբոլային ակումբը, ֆուտբոլային թիմի անունը կոչվեց «Միություն» (հոլ.՝ Union)[4]։ Այաքսի առաջին խաղը եղել է Ամստերդամի Նիվեր Ամստել համայնքում[4]։ Պատանի ֆուտբոլիստները ունեին անգամ կաշվից գնդակ, որի սեփականատերը եղել է Խան Դադեն։ Մի քանի ամիս անց հիմնադրած ակումբը փոխել է իր անունը, ստանալով «հոլ.՝ Footh-Ball Club Ajax» (թարգմանվում է «հայ․՝ Այաքս Ոտքի-գնդակի Ակումբ») անունը, որը պարունակում է բացահայտ ուղղագրական սխալ[4]։ Փոխվել է նաև խաղերի անցկացման վայրը, այսուհետ խաղալով Վիլեմսպարկի մարգագետնում, որը Հարավային Ամստերդամում է։ Դաշտը վարձակալելու համար թիմը վեց ամսում վճարում էր 15 գուլդեն։

90-ական թվերին, Ամստերդամում և նրա արվարձաններում, սկսեց հայտնվել ավելի շատ ֆուտբոլային թիմեր, որը զբաղեցնում էր մի զգալի մասը թափուր հողերի, որովհետև քաղաքային իշխանությունները որոշել են պարտադրել ավելի խիստ պահանջներ ակումբներում[4], ավելին, այն վայրում, որտեղ խաղացել է «Այաքսը» նախատեսվում էր կառուցել տները։ Դրանից հետո, շատ ֆուտբոլիստներ գնացին մյուս թիմեր, և հետևաբար, 1896 թ.-ին «Այաքսը» դադարել է գոյություն ունենալ[4]։

Վաղ շրջան (1900-1915)Խմբագրել

1900 թվականի մարտի 14-ին Ֆլորիս Ստեմպելը քսաներեք տարվա նամակ էր ուղարկել ընկերոջը, որի մեջ պարունակում էր Կալվերստրատ 2 փողոցում «Օսթ-Ինդիա» սրճարանում հանդիպելու հրավերը[5]։

1970-1991Խմբագրել

 
Յոհան Կրոյֆը Այաքսում խաղացել է 1959-1973 և 1981-1983 թվականներին։ Իր թիմի հետ նա վաստակել է 3 եվրոպական տիտղոս։ Կրոյֆը Այաքսի 14-րդ համարն էր, նա ակումբի մարզիչն էր 1985-88 թթ.։

Յոհան Կրոյֆը 1973 թ.ին լքեց Այաքսը տեղափոխվելով Բարսելոնա։ Իսկ 1981 թ.ին, նա վերադարձավ Այաքս, 1980-ականներին խաղում էր նաև Մարկո վան Բաստենը և Ֆրենկ Ռայկարդը։

Այաքսը հիմնվել է 1900 թվականի մարտի 18-ին։ Առաջին տարիներին ակումբը ունեցել է մի քանի փոքր հաջողություններ։ Հետագայում հինգ անգամ դարձել է ազգային առաջնության հաղթող (1931, 1932, 1934, 1937, 1939 թթ․)։

Այաքսը 1966 և 1967 թթ. ընթացքում առաջնությունը թիմը սահմանեց ռեկորդ խփելով 122 գնդակ, իսկ թիմի լավագույն հարձակվող Յոհան Կրոյֆը խփեց 33 գնդակ։ 1968 թ.ին եվրոպայի գավաթի խաղարկություն եզրափակիչում Այաքսը խաղաց Միլանի դեմ։ Հոլանդիաի արաջնության 1969-70 մրցաշրջանում Այաքսը խաղաց 34 հանդիպում և հաղթեց 27 հանդիպմանը թիմը խփեց 100 գնդակ։ 1971 թվականին Եվրոպայի գավաթի եզրափակիչում Այաքսը հաղթեց Պարադինայկոսին 2-0 հաշվով գոլերը հեղինակեցին Դիկ վան Դիճկը և Արիե Հաննը։ 1995 թ.ին Եվրոպայի գավաթին Այաքսը հաղթում է Միլանին այդ խաղում միակ գոլը խփեց Պատրիկ Կլյուվերտը, իսկ 1996 թ.ի Չեմպիոնների լիգայում եզրափակիչում Այաքսը պարտվում է Յուվենտուսին 11 մ. ներով։

ՄարզադաշտԽմբագրել

Այաքսի իրական մարզադաշտը տրիբունայով պատրաստված է եղել փայտից 1911 թ.ին նա անվանվեց «Խետ Խաուն»։ Հետագայում ակումբը խաղաց 1928 թ.ի ամառային Օլիմպիական խաղերի համար կառուցված մարզադաշտում, որը պետք էր լիներ Ամսդերդամում։ Այդ մարզադաշտը նախագծվել է ճարտարապետ՝ Յան Վիլսոի կողմից, անունն էլ ստացվեց՝ «Օլիմպիական մարզադաշտ»։

ՌեկորդներԽմբագրել

Հենկ Գրուտը 1960–1961 մրցաշրջանում սահմանել է ռեկորդ Այաքսի կազմում՝ խփելով 64 գնդակ։ Իսկ թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Պիտ վան Ռենենն է 273 գոլով։ Ակումբի ներկայիս ամենամեծ քանակությամբ խաղեր անցկացրած խաղացողը դա Շակ Սվարտն է՝ 463 խաղով, նա նաև 176 գոլով 3-րդ տեղում է թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում։

Թիմի վիճակագրությունըԽմբագրել

 
Լավագույն ռմբարկուները Հոլանդիայի առաջնություններում։
Խաղացող
Գոլեր
  Պիտ վան Ռենեն 273
  Յոհան Կրոյֆ 205
  Շակ Սվարտ 176
  Հենկ Գրուտ 162
  Պիտ Կայզեր 146
  Մարկո վան Բաստեն 129
  Վիմ Վոլկերս 128
  Ռուդ Գելս 123
  Ռինուս Միխաելս 122
  Դենիս Բերգգամպ 103
  Գերիտ Ֆիշեր 97
 
Ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստները Հոլանդիայի արաջնությունում։
Խաղացող
Գոլեր
  Շակ Սվարտ 463
  Վիմ Սյուբիր 393
  Դաննի Բլինդ 372
  Պիտ Կայզեր 364
  Բինի Մյուլեր 341
  Ռուդ Կլոռ 339
  Ֆրանկ դե Բուռ 328
  Ջեռարդ վան Դեյկ 325
  Գեռ վան Մաուրիկ 316
  Վիմ Անդերսեն 309
  Գերիտ Կայզեր 302

ՍիմվոլներըԽմբագրել

ԼոգոնԽմբագրել

Սկսած ակումբի հիմնադրումից, Այաքսը ունեցել է երեք լոգո։ 1900 թ.

ՆվաճումներԽմբագրել

ԱզգայինԽմբագրել

ԵվրոպականԽմբագրել

Ներկա կազմԽմբագրել

Գնված և վաճառված խաղացողները 2013 թ. ամառըԽմբագրել

Գնված խաղացողներըԽմբագրել

Դիրք Խաղացող Նախկին ակումբ
ԿՊ   Լերին Դյուրատ   Հերակլես
ԿՊ   Ստանիսլավ Լոբոտկա*   Տրենչին
ՀԱ   Բոյան Կրկիչ*   Բարսելոնա
ՊՏ   Մայք վան դեր Հորն   Ուտրեխտ
ՀԱ   Մարվին Հյոներ   Արմինիա
ՀԱ   Սէմ Հանդրիիկս   Դե Գրաֆսխապ
ԿՊ   Էյոնգ Էնո**   Ֆուլհեմ
ՊՏ   Սվեն Նիվպորտ**   Ալմերո Սիթի
ՀԱ   Գեոֆրի Քաստրիլլիոն**   Հերակլես

* Վարձավճարով։
** Վարձավճարից։
*** Ազատ գործակալ։

Վաճառված խաղացողներԽմբագրել

Դիրք Խաղացող Նոր ակումբ
ԿՊ   Յուրի Դե Կամպս*   Հերենվեն
ՊՏ   Թոբի Ալդերվեյռելդ   Ատլետիկո Մադրիդ
ԿՊ   Կրիստիան Էրիկսեն   Տոտտենհեմ Հոտսպուր
ԿՊ   Ջոդի Լուկոկի*   Կաբյուր
ԿՊ   Դերկ Բուռռիգթեր   Սելտիկ
ԿՊ   Ռիկարդո Քիպ***   Ալմերո Սիթի
ՀԱ   Ջինո վան Կեսսել*   Տրենչին
ՊՏ   Դիկո Կոպպերս   Թվենտե
ՊՏ   Հենրի Թոիվոմյակի ազատ գործակալ
ՀԱ   Ռայան Բաբել***   Քասիմփաշա
ԿՊ   Ռոլի Բոնեվացիա   Ռոդա
ՀԱ   Իսահակ Կունկա**   Բարսելոնա
ՊՏ   Միտչելլ Դեյքս*   Հերենվեն
ՊՏ   Քսանդրո Սհենկ   Գոյ Էհեդ Իգլս
ՀԱ   Միրալեմ Սուլեյմանի***   Բենֆիկա

* Վարձավճարով։
** Վարձավճարից։
*** Ազատ գործակալ։

Գնված և վաճառված խաղացողները 2014 թ. ձմեռըԽմբագրել

Գնված խաղացողներըԽմբագրել

Դիրք Խաղացող Նախկին ակումբ
ՀԱ   Ռիշայրո Ժիվկովիչ   Գրոնինգեն
ՀԱ   Արկադիուշ Միլիկ1   Բայեր 04
ՊՏ   Նիկ Վիրգեվեր   ԱԶ
1 ^Ելնելու է վարձավճարից 2015 թվականի հունիսի 30-ին։

Վաճառված խաղացողներԽմբագրել

Դիրք Խաղացող Նոր ակումբ
ԿՊ   Կրիստիան Պոուլսեն1 ազատ գործակալ
ՀԱ   Բոյան Կրկիչ2   Բարսելոնա
ՀԱ   Դաննի Հուսեն   Գրոնինգեն
1 ^Պայմանագրի ավարտ։
2 ^Վարձավճարի ավարտ։

Այաքսում խաղացած Հայ ֆուտբոլիստներըԽմբագրել

Դիրք Քաղաքացիությունը Խաղացողները Թվականները
ՀՐ   Հայաստան Էդգար Մանուչարյան 2005–2010
ԿՊ   Նիդերլանդներ,   Հայաստան Արաս Օզբիլիս 2010–2012

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «AFC Ajax»։ Uefa.com։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26–ին 
  2. «UEFA Team Ranking 2011» (անգլերեն)։ UEFA։ 2011-06-12։ Վերցված է 2012 թ․ հունվարի 17 
  3. «Ajax - Erelijst» (հոլանդերեն)։ AFC Ajax։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 28.12.2010 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Ajax - 1893-1900: De pre-historie.» (հոլանդերեն)։ AFC Ajax.։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 2.05.2011 
  5. «Ajax - 1900-1907: De oprichting.» (հոլանդերեն)։ AFC Ajax։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 2.05.2011 
  6. 6,0 6,1 Football Europe: AFC Ajax; uefa.com
  7. Ajax - Selectie 2013/14.(նիդեր.). ajax.nl