Ֆիորենտինա (անգլ.՝ ACF Fiorentina), իտալական ֆուտբոլային ակումբ Ֆլորենցիա քաղաքից։ Ակումբը հիմնադրվել է 1926 թվականին և ներկայումս հանդես է գալիս Սերիա A-ում։ Իր գոյության հիմնական մասը Ֆիորենտինան անցկացրել է Իտալիայի բարձրագույն դիվիզիոնում․ ընդամենը 4 թիմ է ավելի շատ մրցաշրջան անցկացրել Սերիա A-ում։

Ֆիորենտինա
Ամբողջական անուն Associazone Calcio Firenze Fiorentina S․p․A․
Մականուն(ներ) Viola (Մանուշակագույն, մանուշակ)
Gigliati (Շուշաններ)
Հիմնադրում օգոստոսի 29, 1926
Երկիր  Իտալիա
Մարզադաշտ Ստադիո Արտեմիո Ֆրանկի
Տարողունակություն 43,147
Տեր Մարիո Կոնինի
Մարզիչ Ստեֆանո Պիոլի
Կայք
Լիգա Սերիա A
2016-17 8-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Ֆիորենտինան 2 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն՝ 1955-56 և 1968-69 մրցաշրջաններում։ Ակումբը նաև 6 անգամ հաղթել է Իտալիայի գավաթը և 1 անգամ՝ Իտալիայի սուպերգավաթը։ Բացի այդ, Ֆիորենտինան հաղթել է ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթը 1960-61 մրցաշրջանում և գրավել երկրորդ տեղը Եվրոպական գավաթում 1956-57 մրցաշրջանում՝ եզրափակչում պարտվելով Ռեալ Մադրիդին։ 1989-90 մրցաշրջանում Ֆիորենտինան հասավ ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակիչ, սակայն պարտվեց Յուվենտուսին։

Ֆիորենտինան եվրոպական 13 թիմերից է, որոնք խաղացել են բոլոր 3 գլխավոր մայրցամաքային մրցաշարերի եզրափակիչներում․ Չեմպիոնների Լիգայի (1956-57), ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթի (1960-61 և 1961-62) և ՈՒԵՖԱ Գավաթի (1989-90)։

1931 թվականից ի վեր Ֆիորենտինան իր տնային խաղերն անցկացնում է Ստադիո Արտեմիո Ֆրանկի մարզադաշտում, որը ներկայումս տեղավորում է 43․147 հանդիսական։ Ֆիորենտինան հայտնի է Viola մականունով, որը նրան տրվել է ավանդական մանուշակագույն մարզահագուստի համար։

Նվաճումներ խմբագրել

Ազգային խմբագրել

Եվրոպական խմբագրել

Ներկա կազմ խմբագրել

2017 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
2   ՊՇ Վենսան Լորինի
3   ՊՇ Քրիստիանո Բիրագի (վարձավճարով Պեսկարայից)
4   ՊՇ Նիկոլա Մալենկովիչ
5   ԿՊ Միլան Բադել
6   ԿՊ Կառլոս Սանչես
7   ԿՊ Ռաֆիկ Զեխնինի
8   ԿՊ Ռիկկարդո Սապոնարա
9   ՀՐ Ջովանի Սիմեոնե
10   ԿՊ Վալենտեն Էսերիկ
11   ԿՊ Յանիս Հաջի
13   ՊՇ Դավիդե Աստորի  
15   ՊՇ Մաքսիմիլյանո Օլիվերա
17   ԿՊ Ժորդան Վերետու
19   ԿՊ Սեբաստիան Քրիստոֆորո
Դիրք Խաղացող
20   ՊՇ Գերման Պեցելյա (վարձավճարով Բետիսից)
22   ԴՊ Միկելե Չերոֆոլինի
24   ԿՊ Մարկո Բենասի
25   ՀՐ Ֆեդերիկո Կիեզա
27   ՀՐ Սիմոնե Լո Ֆասո (վարձավճարով Պալերմոյից)
28   ԿՊ Ժիլ Դիաշ (վարձավճարով Մոնակոյից)
30   ՀՐ Կումա Բաբակար
31   ՊՇ Վիտոր Հյուգո
51   ՊՇ Պետկո Խրիստով
57   ԴՊ Մարկո Սպորտիելո (վարձավճարով Ատալանտայից)
76   ՊՇ Բրունու Գասպար
77   ՀՐ Սիրիլ Տերո
97   ԴՊ Բարտլոմեյ Դրոնգովսկի
00   ՀՐ Յոսիպ Մագանյիչ

Արտաքին հղումներ խմբագրել