Ֆունշալ
Ֆունշալ (պորտ.՝ Funchal), Մադեյրա կղզու (Պորտուգալիա) գլխավոր քաղաքը և ծովային նավահանգիստը։ Բնակչության թվաքանակը կազմում է շուրջ 112 հազար մարդ։ Հանդիսանում է համանուն շրջանի վարչական կենտրոնը, որի մակերեսը կազմում է 76,25 կմ², իսկ բնակչությունը՝ ▲105 795 մարդ (2021)։ Այն հյուսիսում սահմանակից է Սանտանան մունիցիպալիտետին, հյուսիս-արևելքում՝ Մաշիկու մունիցիպալիտետին, արևելքում՝ Սանտա Կրուշ մունիցիպալիտետին, հարավում՝ Ատլանտյան օվկիանոսին, իսկ արևմուտքում՝ Կամարա դի Լոբուշ մունիցիպալիտետին։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ֆունշալ | |||||
պորտ.՝ Funchal | |||||
| |||||
Երկիր | Պորտուգալիա | ||||
Շրջան | Մադեյրա | ||||
Համայնք | Մադեյրա | ||||
Ներքին բաժանում | Santa Luzia?, Imaculado Coração de Maria?, Santa Maria Maior?, Monte?, Santo António?, São Gonçalo?, São Martinho?, São Roque?, São Pedro? և Sé? | ||||
Հիմնադրված է | 1451 թ. | ||||
Մակերես | 76,25 կմ² | ||||
Բնակչություն | ▲105 795 մարդ (2021) | ||||
Խտություն | 1363,4 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+0 | ||||
Հեռախոսային կոդ | 291 | ||||
Փոստային դասիչ | 9050/9060 | ||||
Պաշտոնական կայք | cm-funchal.pt | ||||
| |||||
Նախկինում քաղաքը եղել է համանուն վարչական շրջանի վարչական կենտրոնը։ Ֆունշալը այսօր ինքնավար տարածաշրջանի համար հանդիսանում է մշակութային, զբոսաշրջային եւ առևտրային կենտրոն։ Քաղաքի բնապատկերում գերիշխում են կարմիր կղմինդրե տանիքներով սպիտակ տները, կանաչ զբոսայգիները։
Քաղաքի հովանավորը համարվում է Հակոբոս Ալփյանը։ Քաղաքի տոնը նշվում է օգոստոսի 21-ին։
Պատմություն
խմբագրելՀայտնի է, որ Ֆունշալը հիմնադրվել է 1424 թվականին՝ Մադեյրա կղզու գաղութացման ժամանակ։ Այն քաղաքի կարգավիճակ ստացել է 1508 թվականի օգոստոսի 21-ին՝ Պորտուգալիայի Մանուել I թագավորի դեկրետի հիման վրա։
Քաղաքի անունը ծագել է այստեղ մեծ քանակությամբ աճող վայրի ֆենխելի անունից, որին պորտուգալերեն ասում են «ֆունշու»։
Ժողովրդագրություն
խմբագրելՄունիցիպալիտետի բնակչության թվաքանակը ըստ տարիների | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
1849 | 1900 | 1930 | 1960 | 1981 | 1991 | 2001 | 2004 |
29 403 | 43 375 | 68 030 | 98 113 | 112 746 | 115 403 | 103 961 | 100 847 |
Մունիցիպալիտետի կազմ
խմբագրելՄունիցիպալիտետի մեջ մտնում են հետևյալ շրջանները.
- Իմակուլադու Կորասան դե Մարիա (պորտ.՝ Imaculado Coração de Maria)
- Մոնտե (պորտ.՝ Monte)
- Սնատա Լուզիա (պորտ.՝ Santa Luzia)
- Սանտա Մարիա Մայոր (պորտ.՝ Santa Maria Maior)
- Սանտու Անտոնիու (պորտ.՝ Santo António)
- Սան Գոնսալու (պորտ.՝ São Gonçalo)
- Սան Մարտինյու (պորտ.՝ São Martinho)
- Սան Պեդրու (պորտ.՝ São Pedro)
- Սան Ռոկե (պորտ.՝ São Roque)
- Սե (պորտ.՝ Sé)
Զբոսաշրջություն
խմբագրելՔաղաքի այցեքարտը հանդիսանում է «Լավրադոր» շուկան իր հսկայական արևադարձային մրգերի ընտրությամբ։
Քաղաքի ծովային նավահանգիստը միշտ լի է միջազգային լայներներով, առևտրային նավերով և զբոսանավերով։ Մարդկանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ մշակույթին և արվեստներին, գոյություն ունեն տարբեր թանգարաններ, կոթողներ, պատկերասրահներ։ Ամեն տարի Նոր տարվա դիմավորման ժամանակ քաղաքում տեղի են ունենում հրավառություններ։ 2007 թվականի հունվարի 1-ին հրավառության կրակի երկարությունը կազմել է 6 կմ, իսկ լայնությունը՝ 2,7 կմ, որը ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամանազանգվածային հրագործական տոն[1][2]։
Ֆունշալա քաղաքի կենտրոնից ոչ հեռու գտնվում է Մադեյրայի Բուսաբանական այգին[3], որը հետաքրքրում է այցելուներին իր շքեղ բուսականությամբ։ Այգու տարածքում աճում են ավելի քան 2 հազար էկզոտիկ բույսերի տեսակներ։ 2005 թվականից այգում եղել է ճոպանուղի[4], որտեղից դեպի քաղաքի կենտրոն ժամանակը կազմում է 7 րոպե։
2013 թվականին քաղաքի կենտրոնական զբոսայգում տեղադրվել է ռուս նկարիչ Կառլ Բրյուլովի բրոնզե կիսանդրին[5]։
Տրանսպորտ
խմբագրելՔաղաքի և մունիցիպալիտետի օդային հաղորդակցությունը ապահովում է Մադեյրայի Միջազգային օդնավակայանը։
Կլիմա
խմբագրելՋերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ֆունշալ քաղաքում | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 9,2 | 7,4 | 8,1 | 9,8 | 9,7 | 13,2 | 14,6 | 16,4 | 16,6 | 13,4 | 10,8 | 9,4 | 7,4 |
միջին առավելագույնը (°C) | 19,7 | 19,7 | 20,4 | 20,6 | 21,6 | 23,4 | 25,1 | 26,4 | 26,4 | 24,9 | 22,6 | 20,7 | 22,6 |
միջին ջերմաստիճանը (°C) | 16,7 | 16,6 | 17,2 | 17,5 | 18,6 | 20,6 | 22,2 | 23,2 | 23,2 | 21,8 | 19,6 | 17,9 | 19,6 |
միջին նվազագույնը (°C) | 13,7 | 13,4 | 13,9 | 14,4 | 15,6 | 17,7 | 19,2 | 20,0 | 20,0 | 18,6 | 16,6 | 15,0 | 16,5 |
բացարձակ նվազագույնը (°C) | 25,5 | 27,0 | 30,5 | 32,6 | 34,2 | 34,7 | 37,7 | 36,0 | 38,4 | 34,1 | 29,5 | 25,9 | 37,7 |
տեղումների քանակը (մմ) | 74,1 | 83,0 | 60,2 | 44,0 | 28,9 | 7,2 | 1,6 | 2,0 | 32,9 | 89,5 | 88,8 | 115,0 | 627,2 |
Աղբյուր՝ Instituto de Meteorologia, Туристический портал |
Քույր քաղաքներ
խմբագրել- Ջիբրալթար, Մեծ Բրիտանիա
- Լիվինգսթոն, Զամբիա
- Պրայա, Կաբո Վերդե
- Հոնոլուլու, ԱՄՆ
- Մաուի, ԱՄՆ
- Օքլենդ, ԱՄՆ
- Նյու Բեդֆորդ, ԱՄՆ
- Գերցլիա, Իսրայել
- Սենտ Հելիեր, Մեծ Բրիտանիա
- Լայխլինգեն, Գերմանիա
- Քեյփթաուն, Հարավաֆրիկյան Հանրապետություն
- Սանտուս, Բրազիլիա
- Սան Պաուլո, Բրազիլիա
- Մերրիկվիլլ, Ավստրալիա
- Ֆրիմանտլ, Ավստրալիա
- Պարլա, Իսպանիա
Հայտնի բնիկներ
խմբագրել- Կրիշտիանու Ռոնալդու, պորտուգալացի ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս «Ռեալ Մադրիդ» ակումբում կիսապաշտպանի և հարձակվողի դիրքերում և հանդիսանում է Պորտուգալիայի հավաքականի ավագը։
Պատկերասրահ
խմբագրել-
Խաղատուն
-
Ֆունշալի նավաանգիստը
-
Ֆունշալի նավաանգիստը
-
Ֆունշալի «Լավրադոր» շուկան
-
Ֆունշալի տաճարը
-
Մադեյրա թանգարանի տարածքը
-
Քաղաքապետարան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Fim do Ano da Madeira no Guinness World Records Արխիվացված 2007-07-23 Wayback Machine(պորտ.)
- ↑ Guinness World Records Certificate Արխիվացված 2007-10-19 Wayback Machine(անգլ.)
- ↑ Ботанический сад Мадейры Արխիվացված 2012-01-26 Wayback Machine(անգլ.)(պորտ.)(գերմ.)
- ↑ Канатная дорога Ботанического сада Мадейры{{ref- en}}(պորտ.)(գերմ.)
- ↑ Елена Бехтиева. О первом памятнике русскому художнику в Португалии // «Русское искусство», № 1, 2014
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆունշալ» հոդվածին։ |