Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքական
Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Չինաստանը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Վերահսկվում է Չինաստանի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից։ ՖԻՖԱ-ի և ԱՖԿ-ի անդամ է[2]։
![]() | |||
Մականուն | 龙之队 (Թիմ Դրակոն) 国足 (Ֆուտբոլի հավաքական) | ||
---|---|---|---|
Միություն | ՉՖՖ | ||
Կոնֆեդերացիա | ԱՖԿ (Ասիա) | ||
Գլխավոր մարզիչ | Մարսելո Լիպպի | ||
Թիմի ավագ | Չժեն Չժի | ||
Ամենաշատ խաղեր | Լի Վեյֆեն (112) | ||
Ռմբարկու | Հաո Հայդուն (41) | ||
ՖԻՖԱ կոդ | CHN | ||
ՖԻՖԱ դասակարգում | 82 | ||
Ամենաբարձր դիրք | 37 (դեկտեմբեր 1998) | ||
Ամենացածր դիրք | 109 (մարտ 2013) | ||
ԷԼՕ դասակարգում | 72 | ||
Ամենաբարձր դիրք | 18 (մայիսի 27, 1930) | ||
Ամենացածր դիրք | 80 (դեկտեմբեր 2008) | ||
| |||
Առաջին հանդիպում | |||
![]() ![]() (Մանիլա, Ֆիլիպիններ; փետրվարի 4, 1913)[1] | |||
Ամենախոշոր հաղթանակ | |||
![]() ![]() (Հոշիմին, Վիետնամ; հունվարի 26, 2000) | |||
Ամենախոշոր պարտություն | |||
![]() ![]() (Ռեսիֆի, Բրազիլիա; սեպտեմբերի 10, 2012) | |||
Աշխարհի առաջնություն | |||
Մասնակցություն | 1 (Առաջինը՝ 2002) | ||
Ամենալավ արդյունք | Խմբային փուլ, 2002 | ||
Ասիայի գավաթ | |||
Մասնակցություն | 11 (Առաջինը՝ 1976) | ||
Ամենալավ արդյունք | Երկրորդ տեղ, 1984 և 2004 | ||
Կայք | thecfa.cn | ||
![]() |
Չինաստանի հավաքականը Ասիայի գավաթում 2 անգամ գրավել է 2-րդ հորիզոնականը՝ 1984 և 2004 թվականներին և 1 անգամ մասնակցել է Աշխարհի առաջնության՝ 2002 թվականին։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը՝ 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ[3]։
Մարզահագուստ խմբագրել
Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սովորաբար տնային հանդիպումներում խաղում է սպիտակ և կարմիր մարզահագուստով , իսկ արտագնա խաղերի ժամանակ չինացիները խաղում են ամբողջությամբ սպիտակ հագուստով։ 1995 թվականի Ասիայի գավաթի խաղարկության շրջանակներում շրջանառության մեջ դրվեց Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզահագուստը, որն ուներ կապույտ գույն։ Կապույտ գույնի մարզահագուստը առաջին անգամ օգտագործվել է Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։
Տասնամյակներ շարունակ Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզահագուստը կարում էր «Adidas» ընկերությունը, իսկ 2015-ից սկսած նրանց սպասարկում է «Nike»-ը։
Սպասարկող | Ժամանակահատված |
---|---|
Adidas | 1984–2014 |
Nike | 2015–ներկա |
Հեռարձակում խմբագրել
Չինաստանի հավաքականի հանդիպումները սովորաբար ցուցադրվում են չինական CCTV-5, CCTV-5 +, GDTV, սպորտ+, STV-սպորտի BTV - 6 և մի շարք այլ տեղական մարզական ալիքներով։
Մարզչական կազմ խմբագրել
Պաշտոն | Անուն | Ազգություն |
---|---|---|
Գլխավոր մարզիչ | Մարչելո Լիպպի | Իտալիա |
Մարզչի օգնականներ | Լի Տե | Չինաստան |
Մասիմիլիանո Մադալոնի | Իտալիա | |
Նարցիսո Պեզոտի | Իտալիա | |
Ֆաբրիցիո դել Ռոսսո | Իտալիա | |
Դարպասապահների մարզիչ | Միկելանջելո Ռամպուլա | Իտալիա |
Ֆիտնես մարզիչ | Կլաուդիո Գաուդինո | Իտալիա |
Կառավարում | Մասսիմո Ների | Իտալիա |
Տակտիկաների վերլուծաբան | Սիլվանո Կոտտի | Իտալիա |
Տեխնիկական աշխատող | Էնրիկո Կաստելյաչի | Իտալիա |
Անձնակազմ | Ռիկարդո Գալյեգո | Իսպանիա |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «China matches, ratings and points exchanged»։ World Football Elo Ratings: China։ Վերցված է նոյեմբերի 18, 2014
- ↑ «China - Club's profile | Transfermarkt» (անգլերեն)։ Վերցված է 2017-06-20
- ↑ FIFA.com։ «The FIFA/Coca-Cola World Ranking - Ranking Table - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-15-ին։ Վերցված է 2017-06-20
Արտաքին հղումներ խմբագրել
- Չինաստանի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը
- Չինաստանի հավաքականը FIFA.com-ում Archived 2018-03-02 at the Wayback Machine.
- Չինաստանի հավաքականը soccerway.com կայքում