Ընկերական խաղ-սպորտային մրցակցություն, երկրի առաջնության և գավաթի խաղերի շրջանակներից դուրս։ Ընկերական խաղի մասնակիցների համար հաշիվը այնքան կարևոր չէ, որքան խաղի որակը։ Սովորաբար այդպիսի խաղերն անցկացվում են մրցաշարի ընդմիջման ժամանակ կամ կանոնավոր մրցաշրջանից առաջ։ Բացի այդ՝ խաղում բացակայում են կանոնները, օրինակ, կարևոր չէ փոփոխությունների քանակը, բացակայում են նախազգուշացումները և այլն։

Մոսկովյան Սպարտակի ընկերական խաղը

Ընկերական խաղերի նշանակետը համարվում է մարտավարության, խաղավարժության մարզումը, խաղային և ստանդարտ կոմբինացիաների խաղարկումը, թիմի թեկնածուների գործողությունների ստուգումը, թիմի հիմնական կազմի որոշումը թիմային մրցույթներում։

Միջազգային ընկերական խաղերը ազգային հավաքականների համար մի փոքր տարբերվում են նրանով, որ իրականացվում է ամբողջական վիճակակագրություն, և սպորտային ղեկավար կազմակերպությունը կարող է սահմանափակել թուլացած իրավունքները։